Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և հրապարակվող տեղեկության հասանելիության, ամբողջականության, գաղտնիության ապահովման, կիբեռմիջադեպերի մասին ծանուցելու, դրանք կանխարգելելու և լուծելու, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողներին ներկայացվող պահանջների, համապատասխանության գնահատման կամ աուդիտի ինչպես նաև սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները։

  • Discussed

    19.12.2023 - 04.01.2024

  • Type

    Law

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13112

Print

Suggestions

Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն, Հայաստանյան գրասենայկ

03.01.2024

1. Պետության պարտականությունների սահմանման մարտահրավերները. ա. Տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր. առաջարկվող օրենսդրությունը վերաբերում է կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի (CII) օպերատորների պարտավորություններին, սակայն անտեսում է համապատասխան պետական պարտավորությունները: Մասնավորապես՝ առկա է տեղեկատվության փոխանակման ընթակարգերի հետ կապված անհստակություն: Կիբեռանվտանգության միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է տեղեկատվության փոխանակման վերևից ներքև մոտեցում: Կիբեռանվտանգության կենտրոնը (Կենտրոն) պետք է առանցքային դեր խաղա շահագրգիռ կողմերից ստացված տվյալների ճշգրտության և թափանցիկության ապահովման գործում: Օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է «կիբերմիջադեպերի գրանցամատյանի» հետ կապված գործընթացները և առաջարկվում է գրանցամատյանի միջադեպերը դասակարգել որպես գաղտնի։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի լավագույն փորձը ցույց է տալիս, որ Կենտրոնը պետք է նաև ապահովի տեղեկատվության հոսքը պետական մարմինների և մասնավոր հատվածի միջև: Օրինակ, երբ կենտրոնին հաղորդվում է կենսական նշանակության ոլորտում կիբեռպատահարի մասին, ապա Կենտրոնը պետք է ապահովի տվյալ միջադեպի մասին ծանուցում նաև այլ կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների օպերատորներին:

Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն, Հայաստանյան գրասենայկ

03.01.2024

բ. Կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների սահմանում: Օրենսդրությունը վերապահում է Կառավարությանը կարևորագույն տեղեկատվական ենթակառուցվածքների (CII) ցուցակագրման և սահմանման պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, առաջարկվում է ավելի ընդգրկուն մոտեցում: Կարևոր ենթակառուվածքները պետք է սահմանվեն համատեղ ջանքերով Կառավարության, Կենտրոնի և օպերատորների փոխգործակցությամբ: Մասնավոր ձեռնարկություններին ստանդարտացված պահանջների պարտադրումը՝ առանց հաշվի առնելու ոլորտային և կազմակերպչական յուրահատկությունները կարող է հավելյալ և անարդյունավետ ծախսեր առաջացնել մասնավոր կազմակերպությունների համար: Հետևաբար, խորհուրդ է տրվում ավելի մանրակրկիտ և համագործակցային մոտեցում: Ենթադրենք, որ օպերատորը կարող է ունենալ 100 բիզնես գործընթաց, բայց միայն 20-ն են պետության կիբեռանվտանգության տեսանկյունից «էական/կենսական նշանակության»: Այդ դեպքում առաջարկվող գործընթացը պետք է լինի հետևյալը. ՀՀ կառավարությունը սահմանում է կենսական նշանակության ոլորտները, այնուհետև Կենտրոնը օպերատորների հետ միասին գնահատում և սահմանում է կենսական նշանակության ծառայությունները և գործընթացները:

Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն, Հայաստանյան գրասենայկ

03.01.2024

2. Հասարակության ներգրավման և համապետական կառավարման շեշտադրության պակաս Ի տարբերություն անվտանգության այլ ուղղությունների, կիբեռանվտանգությունը պահանջում է ներգրավվածություն հասարակության տարբեր հատվածների հետ: Օրենքի 5-րդ հոդվածում թվարկված են ՀՀ-ում կիբերանվտանգության սկզբունքները, որոնցում բացակայում Է երկու կարևոր ասպեկտ՝ «ամբողջ հասարակության ներգրավման» (whole-of-society approach) և «համապետական կառավարման» (whole-of-government approach): Օրենսդրությունը պետք է հստակ սահմանի Կենտրոնի և այլ շահառու կողմերի փոխհարաբերությունները՝ ապահովելով քաղաքականությունների մշակման ներառականություն: Սա ենթադրում է, որ օրենսդրական մակարդակով պետք է ընդունվի կիբեռանվտանգության ապահովման գործում հասարակության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներգրաման կարևորությունը: Միաժամանակ, առանցքային է այն գիտակցումը, որ կիբեռանվտանգության ապահովումը պետական մակարդակում ենթադրում ու պահանջում է համապետական կառավարման մոտեցում, ուստի դրա մասին նաև պետք է շեշտադրվի օրենսդրական մակարդակում:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: