Add to favourites

«Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ցանկը, գործառույթներն ու միասնական աշխատակարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 -------- ----------------------- 2018 թվականի N  - Ն

 

«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի   N 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 3.3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Սահմանել՝
  • «Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների գործառույթներն ու միասնական աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
  • «Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանվող պետական կառավարման մարմինները և այլ կազմակերպությունները, յուրաքանչյուրն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո    2-ամսյա ժամկետում սույն կարգից բխող համապատասխան փոփոխություններ են կատարում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներում:    
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                          ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի ------------ի ------ի

N ---- - Ն որոշման

 

 

«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

 I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են արտաքին առևտրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական տեղեկատվական բազայի և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների այլ տվյալների ձևավորման, մաքսային գործի բնագավառում լիազորված մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգերին ինտեգրման, արտաքին տնտեսական գործունեության (այսուհետ՝ ԱՏԳ) իրականացման համար անհրաժեշտ միասնական ձևաչափով մշակված փաստաթղթերի՝ շահագրգիռ մարմինների կողմից ավտոմատացված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգը համարվում է «Մեկ պատուհան» համակարգի միջոցով ԱՏԳ իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կառավարման մարմիններ և կազմակերպություններ) ու «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (trade.gov.am) ներդրված համապատասխան համակարգի միջև «Մեկ պատուհան» համակարգի միջոցով ԱՏԳ իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևավորման և տրամադրման ընթացքում տեղեկատվական և այլ տեսակի փոխգործակցության համակարգման իրավական հիմքը:  
  3. Սույն կարգով սահմանվում է, որ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ու «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (trade.gov.am) ներդրված համապատասխան համակարգի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է պետական համակարգչային ցանցի և անվտանգ կապի այլընտրանքային այլ ուղիների միջոցով:

 

 

 

 II. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ սահմանումներն ու հասկացությունները՝
  • «Մեկ պատուհան» համակարգ՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (trade.gov.am) ներդրված համապատասխան համակարգ.
  • «Մեկ պատուհան» համակարգի տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ)՝ էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցության միջոցներ, որոնք օգտագործվում են շահագրգիռ կողմերի տվյալների մշակման և փոխգործակցության համար՝ անվտանգ կապի ուղիներով.
  • պետական մարմիններ և կազմակերպություններ՝ սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին համապատասխան ԱՏԳ իրականացման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց փաստաթղթեր տրամադրող մարմիններ և կազմակերպություններ.
  • հայտատու՝ անմիջականորեն իր անունից գործող կամ իր ներկայացուցչի միջոցով՝ ԱՏԳ իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման նպատակով հայտն ուղարկող ԱՏԳ իրականացնող իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ.
  • հայտ՝ «Մեկ պատուհան» համակարգի միջոցով ԱՏԳ իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման նպատակով թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով հայտատուի կողմից ներկայացվող փաստաթուղթ.
  • ուղեկցող փաստաթղթեր՝ ԱՏԳ իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման նպատակով հայտին կից ներկայացվող փաստաթղթեր.
  • տվյալ՝ տեղեկատվություն, ներկայացված որոշակի ձևաչափով, որը հնարավոր է ոչնչացնել, խմբագրել, պահպանել, մշակել տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

III. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

  1. ԱՏԳ իրականացման համար փաստաթղթերի ստացման նպատակով պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին հայտատուի կողմից հայտը ներկայացվում է «Մեկ պատուհան» համակարգի միջոցով:
  2. «Մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտը և դրան կից ուղեկցող փաստաթղթերը ներկայացվում են հայտատուի ծածկանվան (login) և գաղտնաբառի (password) առկայության պարագայում տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ որպես էլեկտրոնային փաստաթուղթ՝ վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ թղթային կրիչով՝ դրանց լուսապատճենված էլեկտրոնային օրինակների ներկայացմամբ: Հայտին կից ներկայացվող ուղեկցող փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: «Մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտին կից ներկայացման ենթակա ուղեկցող փաստաթղթերը կարող են չներկայացվել, եթե դրանցում առկա պահանջվող տեղեկատվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով «Մեկ պատուհան» համակարգում կիրառվող ստանդարտացված փաստաթղթում և վավերացվում հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
  3. Թղթային կրիչի լուսապատճենի կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով «Մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտը ստանալու դեպքում համակարգն իրականացնում է ձևաչափա-տրամաբանական հսկողություն՝ ստուգելով հայտի լրացման ճշտությունը, ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և միասնական մաքսային սակագինը հաստատելու մասին» N 54 որոշմամբ հաստատված ԱՏԳ ԱԱ ծածկագրի համար ներկայացման ենթակա ուղեկցող փաստաթղթերի ամբողջականության առկայությունը:
  4. Ձևաչափա-տրամաբանական հսկողության արդյունքում ներկայացված տվյալներում անհամապատասխանությունների կամ անճշտությունների բացակայության դեպքում, «Մեկ պատուհան» համակարգն ընդունում է հայտը և դրան կից ներկայացված ուղեկցող փաստաթղթերը, ինչի վերաբերյալ, «Մեկ պատուհան» համակարգի գործիքակազմի միջոցով, ծանուցում է հայտատուին:
  5. Հայտի ընդունումից հետո տեղեկատվական համակարգերի կողմից հայտը փոխանցվում է համապատասխան պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին:
  6. Համապատասխան պետական կառավարման մարմիններում և կազմակերպություններում հայտի ստացման պահից 3 աշխատանքային ժամվա ընթացքում նշանակվում է պատասխանատու կատարող և ստուգվում է ուղեկցող փաստաթղթերի ամբողջականությունը, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը և պատասխանատու կատարողի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են տեղեկատվական համակարգ: Սույն կետում նշված ժամկետը կասեցվում է՝ պատասխանատու կատարողի կողմից փաստաթղթերի թերի ներկայացման և (կամ) սխալների հայտնաբերման դեպքում, ինչի վերաբերյալ պատասխանատու կատարողը՝ հղում կատարելով լրացման և (կամ) ներկայացման համար հիմք հանդիսացող իրավական ակտին, համապատասխան գրառում է կատարում համակարգում՝ ծանուցելով հայտատուին: Կասեցված ժամկետի վերահաշվարկը սկսվում է համապատասխան ծանուցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացված լրամշակված փաստաթղթերի փաթեթը պատասխանատու կատարողի ստանալու ամսաթվից, ինչի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում համակարգում: Սույն կետում նշված՝ համապատասխան պետական կառավարման մարմիններում և կազմակերպություններում հայտի ստացման ամսաթիվը համարվում է «Մեկ պատուհան» համակարգում հայտի և դրան կից ներկայացվող փաստաթղթերի (լրամշակված) փաթեթի մուտքագրման ամսաթիվը՝ ըստ «Մեկ պատուհան» համակարգում ցուցադրվող համակարգային ժամանակի արժեքի:       
  7. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ապրանքների հավաստագրման պահանջ սահմանված լինելու պարագայում համապատասխան պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները պատասխանատու կատարող նշանակվելուց և ստուգելուց հետո երեք աշխատանքային ժամվա ընթացքում հավաստագրման գործընթացը համաձայնեցնում են հայտատուի հետ: Հավաստագրման գործընթացի վերաբերյալ համապատասխան պետական կառավարման մարմնի և կազմակերպության ու հայտատուի համաձայնության դեպքում կիրառվում են սույն կարգի 12-րդ կամ 13-րդ կամ 14-րդ կետերով սահմանված դրույթները: Հավաստագրման գործընթացի վերաբերյալ համապատասխան պետական կառավարման մարմնի և կազմակերպության ու հայտատուի միջև անհամաձայնության դեպքում կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները:
  8. Ապրանքի նմուշի լաբորատոր փորձարկումների/փորձաքննության անցկացման դեպքում համապատասխան պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները՝
  • համագործակցում են հայտատուի հետ ապրանքի փորձանմուշ վերցնելու համար.
  • լաբորատոր փորձարկումների/փորձաքննության անցկացումից հետո, անհրաժեշտության դեպքում իրականացնում են փաստացի կատարված ծախսերի հաշվարկ և տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցում են հայտատուին վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ:
  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերից կախված՝ պետական մարմինները և այլ կազմակերպությունները տեղեկատվական համակարգում տեղեկատվություն են մուտքագրում փաստաթղթերի պատրաստման ընթացքում իրականացվող գործողությունների կատարման կարգավիճակի վերաբերյալ:
  2. Պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները փաստաթղթի տրամադրման կամ տրամադրումը մերժելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում համապատասխան որոշման կայացումից առավելագույնը երեք ժամ հետո տեղեկատվական համակարգում տեղեկություններ են մուտքագրում փաստաթղթի տրամադրման կամ հիմնավորված մերժման վերաբերյալ: Փաստաթղթի տրամադրումը մերժելու դեպքում պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները տեղեկատվական համակարգում նշում են մերժման համար հիմք հանդիսացող պատճառները և իրավական հիմքերը:
  3. Պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից տրամադրվող փաստաթղթերի պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը համակարգում մուտքագրվելուց հետո երեք ժամվա ընթացքում հայտատուն ծանուցվում է փաստաթղթերի պատրաստ լինելու վերաբերյալ:
  4. Փաստաթղթերը համակարգի միջոցով հայտատուին է տրամադրվում վերջինիս կողմից պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար օրենքով սահմանված համապատասխան վճարումներն ամբողջությամբ կատարելուց հետո, եթե յուրաքանչյուր փաստաթղթի տրամադրման համար նախապես չեն կատարվել տվյալ փաստաթղթի ստացման համար օրենքով սահմանված վճարումները կամ այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Սույն կետում նշված վճարումների ամբողջական կատարման վերաբերյալ հայտատուն համապատասխան նշում է կատարում «Մեկ պատուհան» համակարգում՝ կցելով վճարման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:
  5. Մաքսային մարմինը մաքսային ձևակերպումների ընթացքում հիմք են ընդունում «Մեկ պատուհան» համակարգում տեղադրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձևին համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը:
  6. «Մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտատուն ծանուցվում է փաստաթղթերի պատրաստման ընթացքում «Մեկ պատուհան» համակարգում իրականացված՝ իրեն վերաբերող նշումների վերաբերյալ:
  7. Մաքսային գործում ներգրավված պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները, յուրաքանչյուրն իրենց վերապահված հասանելիության աստիճանին համապատասխան, կարող են օգտվել «Մեկ պատուհան» համակարգում տեղադրված էլեկտրոնային տեսք ունեցող ձևակերպված փաստաթղթերից և տվյալներից:
  8. «Մեկ պատուհան» համակարգում տեղադրված՝ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների համապատասխան լիազորություններ ունեցող անձանց կողմից օգտագործվող տեղեկատվությունը սույն կարգի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ կարող է օգտագործվել բացառապես ծառայողական օգտագործման նպատակով:
  9. Սույն կարգի 20-րդ կետում նշված անձինք իրավունք չունեն հրապարակել, անձնական նպատակներով օգտագործել ՀՀ օրենսդրությամբ պահպանվող տեղեկատվությունը:
  10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնիք համարվող տեղեկատվությունը սույն կարգի 20-րդ կետում նշված նպատակից բացի այլ նպատակով օգտագործելու կամ հրապարակելու համար նույն կետում նշված անձինք կրում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի ------------ի ------ի

N ----  - Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

«Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների

 

Հ/հ

Պետական կառավարման մարմնի, այլ կազմակերպության անվանումը

Տրամադրվող փաստաթղթի տեսակը

1.           

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

1.  Ժամանակավոր, կենսաբանական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի հայտնաբերման ժամանակ՝ ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման աշխատանքների կատարման մասին տեղեկանք.

2.          

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

1.     Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիա.

3.          

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

1.  Վտանգավոր թափոնների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի, օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի անդրսահմանային փոխադրումների մեկանգամյա լիցենզիաներ, եզրակացություններ (թույլատրող փաստաթուղթ).

2. ՀՀ տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու ու ՀՀ տարածք ներմուծելու թույլտվություն.

3. ՀՀ տարածքից վայրի կենդանիների արտահանման և ՀՀ տարածք ներմուծման թույլտվություն.

4. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում-մեկանգամյա լիցենզիա.

5. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում-մեկանգամյա լիցենզիա.

6. Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է-ՍԻԹԵՍ թույլտվություն (հավաստագիր).

4.          

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

1.   Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա.

2.   Մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ).

5.          

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

1.   Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա.

2.  Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա.

3.  Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա.

4.  Մարտական զենքի արտադրության լիցենզիա.

6.         

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարություն

1.   Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաներ.

2.  Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաներ.

7.          

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

1.   «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվություն.

2.   «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվություն.

3.  «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվություն.

 

8.         

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

1.  Առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիա.

2. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ).

9.         

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ).

10.       

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

1.   Արտահանման անասնաբուժական սերտիֆիկատ` 6ա, 6բ, 6գ, 6դ, 6ե, 6զ, 6է, 6ը, 6թ, 6ժ, 6ի հայերեն ռուսերեն, արտահանման անասնաբուժական սերտիֆիկատ` 6ա, 6բ, 6գ, 6դ, 6ե, 6զ, 6է, 6ը, 6թ, 6ժ, 6ի հայերեն անգլերեն.

2.   Միասնական անասնաբուժական սերտիֆիկատ 1, 2, 3, 4.

3.  Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման անվտանգության սերտիֆիկատ 7բ.

4.  Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտահանման անվտանգության սերտիֆիկատ 7ա, հայերեն անգլերեն.

5.  Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտահանման անվտանգության սերտիֆիկատ 7ա, հայերեն ռուսերեն.

6.  Մարդու սպառման համար նախատեսված մեղրի և այլ մեղվաբուծական արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ.

7.   Մարդու սպառման համար վայրի ջրային կենդանիների արտահանման առողջության սերտիֆիկատ.

8.  Արտահանման բուսասանիտարական հավաստագիր, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ.

  • Discussed

    16.01.2018 - 31.01.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Security, Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Energy and natural resources, Cultural, Economy, Transport, Financial, Electronic justice

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10890

Print

Suggestions

Nver Danielyan

16.01.2018

Mek patuhan asvac@ shat chapazancvac e

See more