Add to favourites

«Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ցանկը, գործառույթներն ու միասնական աշխատակարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ցանկը, գործառույթներն ու միասնական աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայ­մանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների ծրագրի 3.3-րդ կետում սահմանված դրույթների իրա­վա­կի­րար­կումն ապահովելու պահանջով:

Նախագծի ընդունման դեպքում սահմանվում է «Մեկ պատուհան» բաղադրիչի գործարկման ընթացքում արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և համապատասխան  կազմակերպությունների ցանկը, գործառույթներն ու միասնական աշխատակարգը, տնտեսավարող սուբյեկտների համար հստակեցվում է վերոնշյալ մարմիններին դիմելու քայլերի հաջորդականությունը:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել «Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և համապատասխան կազմակերպությունների ցանկը, գործառույթներն ու միասնական աշխատակարգը:     

  • Discussed

    16.01.2018 - 31.01.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Security, Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Energy and natural resources, Cultural, Economy, Transport, Financial, Electronic justice

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10919

Print

Suggestions

Nver Danielyan

16.01.2018

Mek patuhan asvac@ shat chapazancvac e

See more