«Այն ոլորտների ցանկը սահմանելու մասին, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Այն ոլորտների ցանկը սահմանելու մասին, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը գործունեության այն ոլորտների սահմանումն է, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքերում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ տարածքում մատակարարվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող ապրանքների (բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների և արտարժույթի) մատակարարումը կամ տեղափոխությունը պարտադիր կարգով իրականացվում է ուղեկցող փաստաթղթերով:
Խնդիրը կայանում է նրանում, որ գործունեության իրականացման մի շարք ոլորտների շրջանակներում հիմնական միջոցների տեղափոխությունների առանձնահատկություններով պայմանավորված (օրինակ` տեղափոխման վայրի հասցեի բացակայության, հիմնական միջոցների տեղաշարժի հաճախականությամբ և այլն)հիմնական միջոցների տեղափոխության դեպքերում ուղեկցող փաստաթղթերի դուրսգրումը չհիմնավորված խնդիրներ է ստեղծում հարկ վճարողների համար:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել այն գործունեության ոլորտները, որոնցում ընդգրկված հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության գործարքների փաստաթղթավորումը պարտադիր չէ:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան այն գործունեության ոլորտներն են, որոնցում ընդգրկված հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության գործարքների փաստաթղթավորումը պարտադիր չէ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել այն գործունեության ոլորտները, որոնցում ընդգրկված հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության գործարքների փաստաթղթավորումը պարտադիր չէ:
-
Discussed
15.01.2018 - 05.02.2018
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
-
Status
Views 10876
Print