Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Այն ոլորտների ցանկը սահմանելու մասին, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել այն ոլորտների ցանկը, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան
 

 

 

Հավելված

 

ՀՀ կառավարության ... որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 

ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի կիրառության առումով հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով (այսուհետ՝ դասակարգիչ) սահմանված՝ «F(ԷՖ) Շինարարություն» ոլորտի բացառապես հետևյալ գործունեության տեսակների շրջանակներում հիմնական միջոցների տեղափոխության համար՝

1) Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն (դասակարգչի 41.20 դաս).

2) Ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարություն (դասակարգչի 42.11 դաս).

3) Երկաթուղիների և մետրոյի շինարարություն (դասակարգչի 42.12 դաս).

4) Կամուրջների և թունելների շինարարություն (դասակարգչի 42.13 դաս).

5) Ջրային տնտեսության կառույցների շինարարություն (դասակարգչի 42.21 դաս).

6) Էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական համակարգերի շինարարություն (դասակարգչի 42.22 դաս).

7) Սպորտային կառույցների շինարարություն (դասակարգչի 42.99.1 դաս).

8) Գազամատակարարման կառույցների շինարարություն (դասակարգչի 42.99.2 ենթադաս):

 

 

  • Discussed

    15.01.2018 - 05.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10873

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: