Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշման`

1. N 1 հավելվածում՝

ա. Գլուխ 1-ի 18 կետի 2 ենթակետից հանել վերջին պարբերությունը, իսկ Գլուխ 3-ից՝ 43 և 49 կետերը.

բ. Գլուխ 3-ի 3.3.4 ենթագլխում ավելացնել 78.1-րդ կետ հետևյալ խմբագրությամբ.

«78.1․ Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության տեղեկատվական ազգային համակարգ։ Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության խթանումը ենթադրում է տեղեկատվական համակարգի առկայություն և տվյալների հավաքագրման գործընթացի հիմնում։ Այս առնչությամբ նախատեսվում է պետության կամ համայնքային սեփականությունը հանդիսացող կամ վերջինների կողմից իրականացվող վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառի ծրագրերի մասով պետական կամ համայնքային ենթակառուցվածքների էներգասպառման և օգտագործված էներգակիրների, ինչպես նաև ենթակառուցվածքների վերաբերյալ ֆիզիկատեխնիկական տվյալների հավաքագրում և վերլուծություն։ Նախատեսվում է նաև հավաքագրել և վերլուծել պետության կամ համայնքների կողմից սեփական կարիքների համար արտադրվող էներգիայի քանակների և տեղակայանքների վերաբերյալ տեղեկատվություն:»․

2) N 2 հավելվածում՝

ա. 1.3. կետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2025թ. նոյեմբեր» բառերով,

բ․ 2.1. կետի «Համակատարող մարմինը (մարմինները)» սյունակից հանել «ՀՀ ՎԿ» բառերը, իսկ «Վերջնաժամկետը» սյունակում «2023թ. սեպտեմբեր» բառերը փոխարինել «2024թ. մարտ» բառերով,

գ. 2.5 կետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024թ. դեկտեմբեր» բառերով,

դ․ 2.6. կետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024թ. հուլիս» բառերով,

ե. 3.1. կետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024թ. դեկտեմբեր» բառերով,

զ․ ուժը կորցրած ճանաչել 1.4, 2.2. և 2.3. կետերը,

է. 2-րդ մասում ավելացնել 2․8 կետ հետևյալ խմբագրությամբ.

2․8

Հաղորդակցության ռազմավարության և գործողությունների պլանի մշակում

Հանրային իրազեկման մակարդակի բարելավման թիրախային միջոցառումների մշակում

էներգասպառման արդյունավետության բարձրացում

ՀՀ ՏԿԵՆ

ՀՎԷԷԽՀ (համաձայնությամբ)

2024թ. մարտ

Միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցություն

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։
  • Discussed

    24.11.2023 - 10.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 980

Print