Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` 2018 թվականի հուլիսի 19-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 814-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշմամբ սահմանվել է Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններում ծառայողական քննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ կարգ):

Գործող օրենսդրությամբ՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ վարվող ծառայողական քննությանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ընդգրկվում են ըստ անհրաժեշտության՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հանգամանքներ ի հայտ գալու պահից, տվյալ մարմնի լիազորությունների շրջանակում ծառայողական քննությանը մասնակցելու համար: Ծառայողական քննություն վարողի լիազորությունների թվում է քաղաքացիական ծառայողին նրա վերաբերյալ ծառայողական քննության նյութերին տեղեկացնելը՝ բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների, իսկ քաղաքացիական ծառայող հանդիսացող կողմի՝ ում նկատմամբ նշանակվել է ծառայողական քննությունը, լիազորությունների թվում է՝ ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծառայողական քննության նյութերին ծանոթանալը՝ բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների: 

2023 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքը, որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանվում է, որ գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։

 «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում:

Հաշվի առնելով, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվելու է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Որոշման մեջ, որով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու  անհրաժեշտությունը բացակայում է։

  1. Կարգավորման նպատակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացումը համապատասխանեցնել 2023 թվականի մարտի 1-ին ընդունված «Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով նախատեսված իրավական կարգավորումների պահանջներին։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննության անցկացման իրավական դրույթները կհամապատասխանեցվեն «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված իրավական կարգավորումներին։

 

           5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

  • Discussed

    03.11.2023 - 18.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1330

Print

Suggestions

Գայանե Նազարյան

03.11.2023

Ատեստավորումնչանցնելու դեպքում 2 տարին փիխսրինեք 5 տարով

See more