Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

2023 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքը, որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։

 «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում:

Հաշվի առնելով, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվելու է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման  մեջ, որով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու  անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծի ընդունման արդյունքում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննության անցկացման իրավական դրույթները կհամապատասխանեցվեն «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված իրավական կարգավորումներին։

  • Discussed

    03.11.2023 - 18.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1259

Print

Suggestions

Գայանե Նազարյան

03.11.2023

Ատեստավորումնչանցնելու դեպքում 2 տարին փիխսրինեք 5 տարով

See more