Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների աշխատանքային առաջխաղացման ու շարունակական մասնագիտական զարգացման համար հիմք են հանդիսանում Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանի հավելված 1-ի 14-րդ կետով սահմանված բնութագրիչները:

Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգի կիրարկման գործընթացում առաջացած տարընթերցումները հիմք են հանդիսացել սույն նախագծով առաջարկվող փոփոխությունների համար:

  • Discussed

    31.10.2023 - 15.11.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4841

Print

Suggestions

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների և օնլայն ռեսուրսների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է լինեն պաշտպանված և մշտապես հասանելի դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում:

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների զարգացմանը, նյութի կամ թեմայի վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ուսումնառության տարբեր ոճեր, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: