Add to favourites

«Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության շարունակական բարձրացման փոխկապակցված մեխանիզմների ներդրման բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան կհստակեցվեն և կլավարկվեն գործող իրավակարգավորումները:

  • Discussed

    31.10.2023 - 15.11.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2357

Print

Suggestions

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի12-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. 12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել թղթային և էլեկտրոնային։

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ուսումնառության տարբեր ոճեր, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների զարգացմանը, նյութի կամ թեմայի վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

See more