Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը պետու­թյան կողմից ֆինանսավորվող` գյուղա­տնտե­սու­թյան ոլորտի պետական աջակ­ցու­թյան ծրագ­րերի շրջանակներում շահութահարկ վճա­րող­ների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատուցում ստաց­ված նպատակային դրամական միջոց­ների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի սահմանումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներ­կա­յումս պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատար­ված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրա­մա­կան միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում:

Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղա­տնտե­սու­թյան ոլորտի պետա­կան աջակ­ցու­թյան ծրագրերի շրջանակներում աջակցության գումարները տնտե­սա­վա­րող սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան ծախսերը կատարած լինելու պայման­նե­րում՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում՝ նպատակ ունենալով կան­խել հնարավոր չարաշահումները: Նման սխեմայով գումարների հատկացումը, սակայն, հար­կային օրենսդրու­թյամբ սահմանված վերոնշյալ կարգավորման համաձայն գյուղա­տնտեսության ոլորտի պետա­կան աջակցություն ստացած հարկ վճարողների մոտ շահութահարկով հարկման հետևանքներ է առաջացնում, ինչը տվյալ դեպքում արդարացված չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստաց­­վող եկամուտներն ազատված են շահու­թա­հարկով հարկումից:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղա­տնտե­սու­թյան ոլորտի պետական աջակ­ցու­թյան ծրագ­րերի շրջանակներում շահութահարկ վճա­րող­ների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատու­ցում ստացված նպատակային դրամական միջոց­ները եկամուտ են համարվում այն հար­կային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչ­վում են որպես ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկա­մտից նվազեցնելու հանգամանքից:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկ­­ման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձ­նա­­­հատկություններն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­­քում ակնկալվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղա­տնտե­սու­թյան ոլորտի պետական աջակ­ցու­թյան ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբ­յեկտ­ների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեու­թյունը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

  • Discussed

    20.09.2023 - 12.10.2023

  • Type

    Legal code

  • Area

    Agriculture, State revenue, Economy, Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2998

Print