«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
- Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 14-ի նիստի ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի քննարկման արդյունքում որոշում է կայացվել նշված նախագիծը կոմիտեի օրակարգից հանել՝ շրջակա միջավայրի նախարարությանը առաջարկելով վերոնշյալ նախագծին զուգահեռ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակել ապօրինի աղբավայրերի մասով տուգանքների խստացման վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ տուգանքը նախատեսելով ոչ թե իրավախախտում կատարողի նկատմամբ, այլ՝ հողի սեփականատիրոջ, ինչպես նաև այդ նախագծերը՝ մեկ միասնական փաթեթով, ներկայացնել Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի հաջորդ նիստի քննարկմանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎ օրենսգիրք) 43.2 հոդվածը, որը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար նախատեսում է վարչական տուգանքի կիրառում։
Ազգային ժողովում 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունվել է աղբահանության, այդ թվում՝ աղբավայրերի շահագործման ոլորտում օրենսդրական բարեփոխումների նպատակով, ՀՀ բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմնի՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունվել է նաև ՎԻՎ օրենսգրքում, մասնավորապես՝ ՎԻՎ օրենսգրքի 43.1 հոդվածում համապատասխան լրացումներ կատարելու նպատակով ոստիկանության հետ համատեղ մշակված օրինագիծը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սահմանված կարգով շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերի շահագործմանը և փակմանը ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը և աղբահանության ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի նախագծեր:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով, որ մի շարք համայնքներում աղբի տեղադրման համար պատասխանատու կազմակերպություններ չկան, իսկ աղբի հավաքումն ու աղբավայր տեղափոխումն ապահովվում է համայնքի ղեկավարի կամ անմիջապես համայնքի բնակիչների, համայնքի տարածքում տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից, ուստի աղբավայրի շահագործման համար պատասխանատուների բացակայության դեպքում, ինչպես նաև աղբավայրի շահագործումը դադարեցնելուց, փակելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով աղբավայրի վնասակար ազդեցության մշտադիտարկում (մոնիթորինգ) չիրականացնելու, ներառյալ մոնիթորինգի տվյալները լիազոր մարմնին չներկայացնելու դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվության միջոց սահմանել աղբի տեղադրման վայրը սեփականության կամ վարձակալության իրավունքով տնօրինողի կամ համայնքի ղեկավարի նկատմամբ, եթե որպես աղբավայր օգտագործվող տարածքը հանդիսանում է համայնքային սեփականության տարածք։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, աղբի տեղադրման վայրը տնօրինողները կամ համայնքի ղեկավարը առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման, աղբավայրի վնասակար ազդեցության մշտադիտարկման, լիազոր մարմիններին մշտադիտարկման տվյալների ներկայացման հարցում, իսկ ստացված տվյալների հիման վրա իրականացվող միջոցառումների միջոցով կնվազեցվի շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցությունը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը առնչվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.10 բաժնի միջոցառումների 8-րդ կետի հետ։
-
Discussed
29.08.2023 - 13.09.2023
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2533
Print