Add to favourites
<<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Garik Harutyunyan 19.12.2017 15:19:34 | ՀՈԴՎԱԾ 17 չունի ոչ մի տրամաբանական հիմնավորում։ Գնահատողների պարտադիր քանակը ընկերությունում անհիմն է, Ինչու՞ երկու եթե ոչ երեք կամ հինգ։ Նման պահանջները բերելու են գործող ընկերությունների կտրուկ կրճատման։ Սահմանափակվելու է շուկա նոր ընկերությանունների մուտքը։ Փոքր և միջին ընկերությունները ուղակի դադարեցնելու են իրենց գործունեությունը։ Ներկայումս Հայաստանում գնահատման որակավորում ունեցող 61 գնահատող է աշխատում, գործում է 64 կազմակերպություն և 3 անհատ ձեռներեց։ Ռուսաստանի դաշնությունում 20,000 գնահատող է աշխատում, Ղազախստանում մոտ 600 սակայն նման պահանջ ոչ մի երկրում չկա։ Միայն սույն կետը գործող ընկերությունների թիվը կրճատելու է 3 անգամ։ Բացառելու է անհատ ձեռներեցի գոյությունը գնահատման ոլորտում։ Արդյունքում արհեստականորեն ստեղծվելու են մի քանի խոշոր ընկերություններ, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնելու շուկայում։ Ապահովագրության պարտադիր պահանջը հավելյալ բեռ է կազմակերպության համար, նամանավանդ փոքր և միջին։ Ապահովագրությունը կարող է լինել ըստ պահանջի, տվյալ պատվերի շրջանակներում՝ պատվիրատուի կամ շահառուի պահանջով, տարբեր չափերի՝ կախված մի շարք գործոններից (ժամանակ, գնահատվող օբյեկտի տեսակ, և այլն)։ | Ընդունվել է մասնակի | |||
| 27 | Anna Kaprielian 19.12.2017 15:41:55 | Classification of appraisers includes major corruption risks. In developed European countries, where valuation activities are much more developed , there is no such kind of classification (there are standards for all types of assessment, such as real estate, movable property, business, professional literature, evaluator associations and palaces). This will lead to a few organizations dominating in the dominant market, limiting the functioning of small and medium-sized businesses, and separating the appraisers. | ||||
| 28 | AVYAN 19.12.2017 18:45:35 | Գնահատողների դասակարգումը իր մեջ պարունակում է մեծ ռիսկեր։ Եվրոպական զարգացած երկրներում, Եվրասիական միության երկրներում, որտեղ գնահատման գործունեությունը մի քանի անգամ ավելի զարգացած է նման դասակարգում չկա։ Սա բերելու է մի քանի կազմակերպության գերիշխող դիրքի շուկայում, փոքր և միջին բիզնեսի գործելու սահմանափակման, գնահատողների տարանջատման։ Ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, որ գնահատողների նման դասակարգում գործում է Բելառուսում, կարծում եմ կա կարիք նշելու, որ Բելառուսի Հանրապետությունում անգամ չկա գնահատման գործունեությունը կարգավորող օրենք։ Առաջարկում եմ գնահատողների դասակարգում իրականացնել ըստ մասնագիտական ճյուղերի՝ Անշարժ գույքի գնահատող, շարժական գույքի գնահատող, բիզնեսի գնահատող (Նման դասակարգում ընդունված է բազմաթիվ երկրներում)։ | Չի Ընդունվել | |||
| 29 | AVYAN 19.12.2017 18:45:35 | Գնահատողների պարտադիր քանակը ընկերությունում նույնպես անհիմն է։ Նման պահանջները բերելու են գործող ընկերությունների կտրուկ կրճատման։ Սահմանափակվելու է շուկա նոր ընկերությանունների մուտքը։ Առաջարկում ենք ՀՈԴՎԱԾ 11,12, 17 և 20-ը ամբողջությամբ վերանաել։ | Ընդունվել է մասնակի | |||
| 30 | AVYAN 19.12.2017 21:27:11 | ՀՈԴՎԱԾ 20. ՀՈԴՎԱԾ 23 Պետական մարմնի կողմից «ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» գաղափարի ստեղծումը, ցանկերի վարումը և կիրառումը շուկայում ստեղծում է հակամրցակցային պայմաններ, այսինքն պետականորեն չի խրախուսվում ազատ տնտեսական մրցակցությունը, և չի ապահովում անհրաժեշտ միջավայր ձեռնարկատիրության զարգացման, և սպառողների շահերի պաշտպանության համար, որով և խախտվում է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 1-ին հոդվածը։ Առաջարկում ենք ՝ 1․ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑԱՆԿԻ ԲԱՑԱՌՈՒՄ (պատվիրատուն և/կամ սպառողները իրավասու են ինքնուրույն ընտրել գնահտողին, իսկ նման պարագայում անուղակիորեն կատարվում է ուղղորդում)։ 2․ Գնահատողների մասնագիտական հանձնաժողովի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ և ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաև ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ և ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ապահովելու համար, հանձնաժողովում ընդգրկել գնահատողներ և գնահատման բնագառի մասնագետներ (օրինակ․ պրոֆեսորադասախոսական անձնակազմ), որոնք չեն աշխատում որպես գնահատող։ | Ընդունվել է Մասնակի | |||
| 31 | Վոլոդյա Ջահանգիրյան 19.12.2017 20:51:22 | Կարծում եմ սույն օրենքի նախագիծը պարտադիր պետք է լրամշակվի, քանի որ այն ունի լուրջ բացթողումներ, թերություններ և հակասություններ ՀՀ-ում գործող օրենսդրության հետ: Ուստի անհրաժեշտ է կազմակերպել հասարակական լայն քննարկումներ և նախագծի լրամշակմանը մասնակից դարձնել նաև բոլոր շահագռգիռ կողմերին, այս ոլորտի գիտական աշխատողներին, գնահատման արդյունքների շահառուներին (մասնավորապես ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ), ֆիզիկական և իրավաբանական անձանց: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 32 | Արամ Կարապետյան 19.12.2017 22:58:36 | կարծում եմ, որ օրենքը լրամշակման կարիք ունի | Ընդունվել է ի գիտություն | |||
| 33 | Վարդան Սապոնջյան 20.12.2017 14:50:29 | Մեր կարծիքով բոլորովին հիմնավորված չէ 3 գնահատողի խնդիրը:Փաստորեն պետք է վճարվի այդ երեք գնահատողներին և ընկերության մյուս աշխատողներին, որը շատ ընկերությունների համար խնդրահարույց է: Մեր կարծիքով իմաստ չունի գնահատողների դասակարգումը: Պատվիրատուն ինքը կարող է ընտրել գնահատող կազմակերպություն: Մեր համար անհասկանալի է 200-250 մլն ապահովագրության հարցը,որը ահռել բեռ է ընկերությունների համար: Ավելի քան 20 տարիների ընթացքում դեռևս չի գրանցվել նմանատիպ սխալ գնահատման դեպք, որի պատճառով հատուցվի վնասը: Մենաշնորհային հարց: Ներկայումս առկա են մոտ 60 գնահատողներ:վերեհիշյալ նախագծով կարող են ստացվել մոտ 15 գնահատող կազմակերպություններ: Հաշվի առնելով նաև ապահովագրման չափը, այն կնվազի մինչև 5-8 ընկերության: Բնականաբար կաճի նաև գնահատման ծառայության վճարը: Մեր կարծիքով գնահատողի զրկելու իրավունքը կարող է իրականացնել միայն դատարանը այն էլ պետական կազմակերպությունների համար: Մեր կարծիքով գնահատման գործունեության այս տարբերակը բացարձակապետ անպիտան է: Գնահատման նախկին տարբերակը մեր կարծիքով կայացած է: | Ընդունվել է մասնակի |