Add to favourites

Under development

<<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գարիկ Տոնոյան 07.12.2017 16:22:57 Նախագիծը հնարավորություն կտա բարձրացնել անշարժ գույքի գնահատման որակը և դուրս կմղվեն ոչ մասնագիտացված գնահատողները... Ընդուվել է ի գիտություն
2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱխ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ 08.12.2017 02:36:42 Քննարկել շահագրգիռ ՀԿ-ների հետ, օրինակ՝ Հայաստանի Անկախ Գնահատողների Ասոցիացիայի հետ Չի ընդունվել Անցկացվել են քննարկումներ շուկայում գործող գրեթե բոլոր որակավորված գնահատողների մասնակցությամբ:
3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱխ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ 08.12.2017 02:41:15 Հանել 17 հոդվածի հետևյալ կետերը՝ 1. Գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը պետք է ունենա գնահատողի որակավորում: 2. Գնահատման կազմակերպությունը բացի գործադիր մարմնի ղեկավարից աշխատանքային պայմանագիր պետք է ունենա նաև որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն երկու գնահատողի հետ: Ընդունվել է մասնակի, խմբագրվել է 18-րդ հոդվածը ենթարկվել է փոփոխության, տնօրենի որակավորում ունենալու պահանջը վերացվել է, իսկ գնահատման կազմակերպությունը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող մեկ գլխավոր գնահատողի հետ՝ նախկինում առաջարկվող երկու գնահատողի փոխարեն:
4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱխ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ 08.12.2017 02:46:26 Սահմանել իրավունքներ և պարտականություններ Գնահատող փորձագետի և Լիազոր մարմնի համար: Չի ընդունվել <Փորձագետ-գնահատող> հասկացությունը հանվել է օրենքի նախագծից, Լիազոր մարմնի իրավունքները և պարտականություները սահմանված են սույն նախագծի 24-րդ և 25-րդ հոդվածներով:
5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱխ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ 08.12.2017 02:46:26 Քանի որ գործնականում բազմաթիվ են դեպքերը երբ Գնահատող փորձագետի (ների) անհիմն եզրակացությունների հիման վրա դադարեցվում են Գնահատողների որակավորման վկայականները, ապա սահմանել նաև պատասխանատվություն Գնահատող փորձագետի գործողույթւնների նկատմամբ, սահմանել իրավունք Գնահատող փորձագետների եզրակացությունը դատական կարգով բողոքարկելու համար: Չի ընդունվել Օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 1 կետի 5-րդ ենթակետով սահմանվում է գնահատման գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունքը:
6 Tigran Grigoryan 08.12.2017 03:02:23 22 հոդված, 1-ին կետ, 9,10,11 կետերում բերված են գերագնահատման կամ թերագնահատման որոծակի տոկոսներ, որոնք պարզելու համար չկան նշված հստակ մեղանիզմներ, և եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ մասնագիտական հանձնաժողովը կազմված է լինում այլ մրցակից գնահատող կազմակերպությունների գնահատողներից և վերջիններս մշտապես ուղղորդվում են սեփական շահերից ելնելով և հանգում են վիճելի եզրահանգումների ապա այդ տոկոսների որոշելը դառնում է խիստ սուբյեկտիվ: Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունը՝ առաջարկում եմ մասնագիտական հանձնաժողովում չներառել գնահատողների, այլապես ստացվում է այնպես, որ շուկայում առկա մրցակից կազմակերպությունների գնահատողների մի խումբ ստուգում է մեկ այլ գնահատողի գործունեությունը, որը ակնհայտ շահերի բախման խնդիր է առաջացնում: Չի ընդունվել Նախագծում լրացվել է դրույթ համաձայն որի մասնագիտական հանձնաժողովում 1 տարի ժամկետով և ռոտացիոն կարգով ընդգրկվելու հնարավորություն կունենան բոլոր գլխավոր գնահատողները /24-րդ հոդված/: Մասնագիտական հանձնաժողովի որոշումը հանդիսանում է կոլեգիալ որոշում, ինչը բացառում է մեկ անձի որոշիչ ազդեցությունը հանձնաժողովի կողմից կայացվելիք որոշումների վրա:
7 tony bayler 09.12.2017 23:00:13 Հասկանում եմ, որ նշված հատվածը նախատեսված է առաջարկությունների համար, սակայն ուզում եմ անդրադառնալ նախորդ կարծիքին, որում միտում եմ տեսնում հասարակության համար իրականությունը ցանկալի տեսանկյունից ներկայացնելու: Հարցա առաջանում, նախկին օրենքի որ կետն էր տալիս հնարավորություն ունենալու ոչ մասնագիտացված գնահատողներ՞, և չմոռանալով այն փաստը, որ ՀՀ ում անշարժ գույքի գնահատման ոլորտը վերահսկում, ինչպես նաև գնահատման որակավորման քննություններ անցկացնում, և վերևում նշված "ոչ մասնագիտացված" գնահատողներին՝ մասնագիտական որակավորման վկայականեր 2006 թվականից սկսած, շռայլորեն նվիրում է կադաստրի պետական կոմիտեն, որը հանդիսանում է նաև սույն օրենքի նախագծի մշակողը և ընդունման մեծ ջատագովը, ապա ում թեթև ձեռքով են այդ ոչ մասնագետները ձեռք բերել վկայականներ՞: Ինչն էր կադաստրին խանգարում այդ մարդկանց չտալու վկայականներ, որ այսօր, կոնկրետ այս կոռուպցիան խթանող օրենքն ընդունելը փորձում են հիմա դրանով արդարացնել: Առնվազն ծիծաղելի է: Չի ընդունվել Առաջարկություններ չկան, թերություններ նշված չեն:
8 FINAPP LLC 12.12.2017 02:27:24 Տոնիի ասածներից ոչինչ չհասկացանք, սակայն լիարժեք կիսում ենք Տիգրան Գրիգորյանի կարծիքը։ Ընդունվել է ի գիտություն
9 ԱԳ ԲՈՐՍԱ ՍՊԸ 12.12.2017 12:25:13 ՀՈԴՎԱԾ 6. Այս հոդվածի բովանդակությունը նպաստում է օրենսդրական դաշտի ընդլայնմանը գնահատման ոլորտի այն ուղղություններով, որոնք ընդգրկված չէին գործող օրենքում: ՀՈԴՎԱԾ 8. Սույն հոդվածի 7-10 կետերի ավելացումը գործող օրենքի համապատասխան հոդվածի նկատմամբ հստակեցնում է գնահատման ոլորտի շրջանակները: ՀՈԴՎԱԾ 11. Սույն հոդվածի 1,2 կետերի կիրառումը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և կբերի թղթային շրջանառության պակասեցման , ինչպես նաև ժամանակի խնայողության: ՀՈԴՎԱԾ 20. Սույն հոդվածի մոտեցումները ունեն նոր որակական հատկանիշներ, որոնք ուղղված են հստակեցնելու առանձին գնահատողների մասնագիտական ունակությունների բարձրացմանը և գնահատման հաշվետվությունների որակի բարձրացմանը: Ընդունվել է ի գիտություն
10 Արսեն Բարսեղյան 12.12.2017 21:26:25 հոդված 15, կետ 2, ենթակետ 6) "լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից հսկողությունն իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ գնահատությունն իրականացվել է գնահատման ստանդարտներին համապատասխան" Ցանկալի կլիներ, որպեսզի սույն նախագիծը պարունակեր դրույթներ, որոնք որակավորված գնահատողին հնարավորություն կտային օգտվելու անշարժ գույքի առուվաճառքի և(կամ) վարձակալության պայմանագրային տվյալներից՝ պայմանով, որ գնահատողը երաշխավորի դրանց գաղտնիության պահպանումը: Կարող է նույնիսկ նախատեսվել դրանց գաղտնիությունը չպահպանելու դեպքում քրեական և(կամ) նյութական պատասխանատվություն: հիմնավորում. հաճախ գնահատողը դիմում է ԱԳ ԿՊԿ սպասարկման գրասենյակներ անշարժ գույքի վաճառքների պայմանագրային տվյալներ ստանալու համար և ստանում ենք պատասխան՝ “արժանահավատ գործարքներ չեն գրանցվել” բովանդակությամբ: Գնահատողին մնում է օգտվել ինտերնետային կայքերից՝ գույքի վաճառքների (վարձակալությունների) առաջարկների վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու համար: Կարծում եմ շատերը կհամաձայնվեն, որ կայքերում տեղադրված տվյալների մեծ մասը մի քանի ամիս հետո ջնջվում են, իսկ հաճախ հանդիպում ենք նույն գույքի վերաբերյալ իրարամերժ հայտարարությունների: Եթե գնահատողներին մատչելի դարձնեն գույքի առուվաճառքների (վարձակալությունների) պայմանագրային տվյալներից օգտվելը, ապա մասնագիտական հանձնաժողովի անդամները և գնահատողները իրենց հաշվարկները կարող են կատարել նույն բազայի վրա: Տարբեր գնահատողների կողմից նույն օբյեկտի վերաբերյալ, նույն ժամանակահատվածում, իրարից խիստ տարբերվող արդյունքների հավանականությունը կփոքրանա: Չի Ընդունվել Սույն առաջարկությունը ուղղակիորեն կապված չէ սույն նախագծի հետ, ուստի նշված առաջարկները օրենքի նախագծում ներառելու անհրաժեշտություն չկա: Կադաստրի Պետական Կոմիտեի կողմից իրականացվում են միջոցառումներ նշված տեղեկատվությունն օգտատերերին առցանց եղանակով տրամադրելու նպատակով:
11 Մանյա Կարախանյան 13.12.2017 19:03:49 Առաջարկում եմ վերանայել հոդված 17-ի 2-րդ կետը, քանի որ այն, իմ կարծիքով, հանդիսանում է ՀՀ Սահմանդրության 29-րդ հոդվածի խախտում: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում ասվում է “Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք”: Իմ կարծիքով սույն նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանափակում է քաղաքացու՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Ընդունվել է մասնակի Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջը սահմանված է ոչ թե գնահատողի այլ կազմակերպության համար, իսկ գնահատողը կարող է համատեղությամբ աշխատել մեկից ավելի գնահատման կազմակերպություններում, եթե այդ գնահատման կազմակերպություններն արդեն իսկ ունեն աշխատանքային պայմանագիր այլ գնահատման կազմակերպությունում որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ: Նախագիծի նշված հոդվածը խմբագրվել է և համաձայն խմբագրված տարբերակի գնահատման կազմակերպությունը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գլխավոր գնահատողի հետ՝ նախկինում առաջարկվող երկու գնահատողի փոխարեն: Կարծում ենք, որ նվազագույնը մեկ գնահատողի պահանջը արդարացված է, ինչպես նաև գործող օրենսդրությամբ ավելի խիստ պահանջ կա աուդիտորական ընկերությունների նկատմամբ:
12 Titan-Optimum 14.12.2017 20:55:03 առաջարկում եմ հանձնաժողովի անդամներին ոչ թե նշանակել,այլ ընտրել գործող գնահատողների առցանց ընտրությամբ Ընդունվել է Նախագծում լրացվել է դրույթ համաձայն որի մասնագիտական հանձնաժողովում 1 տարի ժամկետով և ռոտացիոն կարգով ընդգրկվելու հնարավորություն կունենան բոլոր գլխավոր գնահատողները /24-րդ հոդված/:
13 Խաչիկ Նազարյան 15.12.2017 17:52:10 Սույն օրենքի նոր նախագիծը ունի լուրջ թերություններ և ենթակա է փոփոխման Չի Ընդունվել Առաջարկություններ չկան, թերություններ նշված չեն:
14 Artur Amiraghyan 16.12.2017 23:17:51 Իմ կարծիքով բացի տնօրենից ևս 2 գնահատողի պահանջը շատ խիստ է և տանելու է ոլորտի մոնոպոլացման: Ընդունվել է մասնակի Նախագիծի 18-րդ հոդվածը խմբագրվել է համաձայն խմբագրված տարբերակի գնահատման կազմակերպությունը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գլխավոր գնահատողի հետ՝ նախկինում առաջարկվող երկու գնահատողի փոխարեն: Առանց նման պահանջի եղել են ժամանակահատվածներ երբ գնահատման կազմակերպությունների քանակը գերազանցել է որակավորված գնահատողների քանակը: Նման իրավիճակներից խուսափելու համար կարծում ենք, որ նվազագույնը մեկ գնահատողի պահանջը արդարացված է: Ինչ վերաբերվում է գնահատողին, ապա գնահատողը կարող է համատեղությամբ աշխատել մեկից ավելի գնահատման կազմակերպություններում, եթե այդ գնահատման կազմակերպություններն արդեն իսկ ունեն աշխատանքային պայմանագիր այլ գնահատման կազմակերպությունում որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ:
15 Հովհաննես Փափազյան 19.12.2017 01:30:01 Սույն օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ “Գնահատումը պարտադիր է գույքի գրավադրման դեպքում”: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածը սահմանում է գրավի առարկան մեջբերում եմ՝ 1. Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: 2. Այն գույքի գրավը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման (անբաժանելի գույք), չի կարող գրավ դրվել մաս առ մաս: 3. Առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության` վարձակալության իրավունքի գրավը չի թույլատրվում: 4. Գույքի առանձին տեսակների գրավը, մասնավորապես` քաղաքացիներին պատկանող այն գույքի, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում, կարող է արգելվել կամ սահմանափակվել օրենքով: Իսկ 253-րդ հոդվածով օրենսդիրը սահմանում է գրավի տեսակները կրկին մեջբերում եմ՝ Գրավի տեսակներն են` 1) գրավականը. 2) գրավատուն հանձնված գույքի գրավը. 3) իրավունքների գրավը. 4) դրամական միջոցների գրավը. 5) կոշտ գրավը. 6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավը. 7) հիփոթեքը: Նշված հոդվածներից, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 254-259-րդ հոդվածներից, ինչպես նաև գործող պրակտիկայից ակնհայտ երևում է, որ անշարժ գույքից բացի գրավադրվում են նաև անձանց ստացվող աշխատավարձերը, ապառիկ վաճառքով ձեռք բերված գույքերը (ապրանքները), դրամական ավանդները, անձնական օգտագործման շարժական գույքերը (ոսկյա իրեր, թանկարժեք քարեր և այլն), օտարման ենթակա իրավունքները, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, հիմնական միջոցները և այլն: Բացահայտ ակնառու է, որ գրավադրման ոչ բոլոր դեպքերում է, որ գրավի առարկայի ցանկացած տեսակի արժեքի որոշումը պարտադիր է վարկավորման գործընթացում (բացառությամբ պետության կողմից ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող որոշակի ծրագրերի ժամանակ): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է, որ “Գրավը ծագում է պայմանագրի ուժով”, իսկ նույն օրենսգրքի 436-րդ հոդվածը սահմանում է պայմանագրի հասկացությունը, որի 1-ին մասի համաձայն “Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:” : Քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով սահմանվում է, որ “Քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ”: Անհասկանալի է թե ինչի համար է աշխատավարձի, ավանդի (դրամական միջոց) գրավադրմամբ վարկավորման ժամանակ պարտադիր գրավի առարկայի գնահատումը, կամ ապառիկ գույքի ձեռքբերման դեպքում ձեռքբերվող գույքի գրավադրմամբ վարկավորման ժամանակ պարտադիր գրավի առարկայի գնահատումը և այլն: Հետևաբար գրավադրման դեպքում գույքի գնահատման պարտադիր պայմանը մեղմ ասած աննպատակահարմար է (բացառությամբ պետության կողմից ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող որոշակի ծրագրերի ժամանակ), քանի որ այն կբերի վարկի տրամադրման ժամկետների ավելորդ ավելացման, վարկառուի կամ վարկատուի կողմից լրացուցիչ գումարի ծախսի (գնահատման աշխատանքների վարձատրություն), վարկավորման համար ոչ էական փաստաթղթերի հավաքագման և այլն: Ինչ վերաբերվում է պետության կողմից ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող որոշակի ծրագրերի ժամանակ գնահատման պարտադիր դեպքերին, ապա այդ դեպքերը և գնահատման պարտադիր պայմանները սահմանվում են համապատասխան կանոնակարգերով, որոնք որ վերահսկվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից: Ուստի առաջարկում եմ սույն օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասը հանել ընդհանրապես: Ընդուվել է Մասնակի Նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասը խմբագրվել է որպես պարտադիր գնահատման դեպք սահմանելով միայն անշարժ գույքի գրավադրման դեպքերը: Մեր կարծիքով անշարժ գույքի գրավադրման դեպքում պետք է իրականացվի պարտադիր գնահատում, որը հետապնդում է հետևյալ նպատակները 1. Գրավադրման գործարքների թափանցիկության ապահովում, 2. Վարկատու կազմակերպության կողմից վարկառուների նկատմամբ կանխակալ մոտեցման բացառում, 3. Վարկային ռիսկերի նվազեցում, 4. Գրավի առարկա հնադիսացող անշարժ գույքի հարկադիր օտարման դեպքում արժեքի հետ կապված վեճերի բացառում: Ինչ վերաբերվում է նրան, որ վերոնշյալ կարգավորումը կբերիվարկիտրամադրմանժամկետներիավելորդավելացման, վարկառուիկամվարկատուիկողմիցլրացուցիչգումարիծախսի (գնահատմանաշխատանքներիվարձատրություն), վարկավորմանհամարոչէականփաստաթղթերիհավաքագմանևայլն ապա պետք է փաստել, որ համաձայն կադաստրի պետական կոմիտեում գրանցված գրավադրման գործարքների վերլուծության՝ անկախ առաջարկվող վերոնշյալ կարգավորումից, գրավադրված անշարժ գույքերի առավել քան 90 տոկոսը նախքան գրավադրումը գնահատվում են անկախ գնահատողների կողմից: Հետևաբար վերոնշյալ կարգավորումը չի հանգեցնի պայմանագրի կնքման գործընթացի ծանրաբեռնմանը և չի առաջացնի լրացուցիչ ծախսեր:
16 Հովհաննես Փափազյան 19.12.2017 01:30:01 Կարծում եմ սույն օրենքի նախագիծը պարտադիր պետք է լրամշակվի, քանի որ այն ունի լուրջ բացթողումներ, թերություններ և հակասություններ ՀՀ-ում գործող օրենսդրության հետ: Ուստի անհրաժեշտ է կազմակերպել հասարակական լայն քննարկումներ և նախագծի լրամշակմանը մասնակից դարձնել նաև բոլոր շահագռգիռ կողմերին, այս ոլորտի գիտական աշխատողներին, գնահատման արդյունքների շահառուներին (մասնավորապես ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ), ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ընդունվել է ի գիտություն Օրենքի նախագիծը շրջանառվել է բոլոր շահագրգիռ պետական մարմիններում, ինչպես նաև անցկացվել են քննարկումներ շուկայում գործող գրեթե բոլոր որակավորված գնահատողների մասնակցությամբ: Ներկայացված դիտողությունների, առարկությունների և առաջարկների հիման վրա Նախագիծը լրամշակվել է:
17 Հովհաննես Փափազյան 19.12.2017 20:29:26 Սույն օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանում է, որ “Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լիազոր պետական մարմնի կողմից անշարժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացման վրա:” Իսկ “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ “Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:” Իսկ սույն նախագծի 1-ին հոդվածի պահանջն է “Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները:” Սա նշանակում է, որ սույն օրենքի նախագիծը հակասում է 07.07.2005թ.-ից (փոփոխություն) գործող “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքի 30-րդ հոդվածին: Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1000 պրիմ 2 հոդվածը սահմանում է ոչ կյանքի ապահովագրական ռիսկի գնահատման կարգը, օբյեկտները, եղանակը, անհրաժեշտությունը, արժեքի տեսակը և այլն: Եվ ամենակարևորը Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 30-րդ հովածի 1-ին մասը սահմանում է՝ “Հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:”: Իսկ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանվում է “Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:”: Ավելին “Սնանկության մասին” ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը սահմանում է, որ “Պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին:” : Սա նշանակում է, որ սույն օրենքի նախագիծը հակասում է 25.12.2006թ. գործող Սնանկության մասին ՀՀ օրենքի պահանջներին: Վերոգրյալ և այլ հակասություններից ակնհայտ երևում է, որ սույն օրենքի նախագիծը առկա ձևակերպմամբ թե գաղափարապես և թե իրավաբանորեն առնվազն հավասարապես չի կարող կանոնակարգել և տարածվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր գնահատողների կողմից գնահատման առարկա հանդիսացող օբյեկտների գնահատման գործունեության վրա: Ուստի գտնում եմ պարտադիր և անհրաժեշտ է սույն օրենքի նախագծում վերացնել հակասությունները և հստակեցնել օրենքի անվանումը, կարգավորման առարկան, գործունեության ոլորտը, գնահատման օբյեկտները հոդվածների դրույթները: Չի Ընդունվել Համաձայն <Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին> ՀՀ գործող օրենքի անշարժ գույքի բռնագանձման հետևանքով իրացման դեպքերում անշարժ գույքի գնահատումը որակավորված գնահատողների կողմից պարտադիր է: Միաժամանակ հարկադիրկատարողի և Սննակության կառավարիչի կողմից գույքի օտարումը հանդիսանում է բռնագաձման հետևանքով իրացում: Միաժամանակ անհրաժետ է նշել, որ ներկայումս շրջանառությամն մեջ է գտնվում <Սննակության մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ համաձայն որի Սննակության կառավարիչը միայն կազմակերպում է պարտապանի գույքի գնահատումը, իսկ գույքի գնահատման համար հրավիրում է անկախ գնահատողի:
18 Հովհաննես Փափազյան 19.12.2017 20:29:26 Սույն օրենքի նախագիծը չի ապահովում ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի գաղափարական դրույթը այն մասին, որ բոլորը հավասար են օրենքի առջև (թե իրավաբանական թե ֆիզիկական անձինք): Դրա մասին է վկայում այն փաստը, որ օրենքի ուժով անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև այլ քաղաքացիական իրավունքի օբյեկտների դատական փորձաքննություններ են իրականացնում դատական փորձագետները, որոնց կատարման նախաձեռնողներ կարող են և հիմնականում հանդիսանում են դատարանները, նախաքննության և հետաքննության մարմինները (քննիչներ, հետաքննիչներ), մաքսային կանոնների խախտման մասին գործը վարող պաշտոնատար անձինք, հարկադիր կատարողը և այլն: Այդ բնագավառում փորձագետի իրավունքները, պարտականությունները, փորձաքննության կատարման կարգը, եզրակացության կազման ձևը և ամենակարևորը (սույն նախագծի իմաստով) իրեն հայտնի դարձած տեղեկատվության հրապարակման պահանջը կարգավորվում են ՀՀ-ում գործող ՀՀ քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության, Վարչական դատավարության, Մաքսային օրենսգրքի և այլ իրավական ակտերի դրույթներով: Մասնավորապես փորձագետին չի թույլատրվում, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ հրապարակել իրեն հայտնի դարձած տեղեկությունները, որոնք պարտադիր արտացոլվում են փորձագետի եզրակացությունում: Իսկ սույն օրենքի նախագծի 11-րդ հոդվածով սահմանվում է, որ “Գնահատման հաշվետվությունները ներբեռնվում են Հաշվառման ծրագիր և ստանում են Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համար:” : Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև այլ քաղաքացիական իրավունքի օբյեկտների դատական փորձաքննություններ իրականացնող փորձագետները, արդեն իսկ գործող օրենքների ուժով չեն կարող պահպանել սույն նախագծի 11-րդ հոդվածի պահանջները, այն է ներբեռնեն հաշվառման ծրագիր, քանի որ այդ գործողությամբ կհրապարակեն նախաքննական կամ դատաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն: Այսինքն նույն մասնագիտության տեր անձին և/կամ կազմակերպությունները, որոնց առաջ գործում է նույն որակավորման վկայական ունենալու պահանջը, որոնք որ գործունեություն են ծավալում նույն բնագավառում գտնվում են անհավասար պայմաններում, դրանով իսկ խախտվում է ՀՀ սահմանադրության բոլորը հավասար են օրենքի առջև գաղափարական դրույթի պահանջը: Չի Ընդունվել Հաշվառման ծրագիր ներբեռնված գնահատման հաշվետվություններին հասանելիությունը կարգավորված է Օրենքի Նախագծի 13-րդ հոդվածով և Հաշվառման ծրագիր գնահատման հաշվետվություն ներբեռնելը չի հանդիսանում դրա հրապարակում:
19 Հովհաննես Փափազյան 19.12.2017 20:32:28 “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` “Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է:”: Սույն նախագծի 4-րդ հոդվածում “Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններում” տրվել Գնահատող Փորձագետ-ի հասկացությունը, սակայն հետագայնում տվյալ նախագծում չի գործածվել և չի կիրառվել, այդ հասկացությունը կամ տերմինը: Այսինքն այդ հասկացությունը չի բխում և հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին: Ընդունվել է Նախագիծը խմբագրվել է՝ «Գնահատող փորձագետ»հասկացությունը հանվել է /4-րդ հոդված/:
20 Հովհաննես Փափազյան 19.12.2017 20:32:28 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ ընդունվել են ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ 204 կետը սահմնում է “Հոդվածի կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք փակագծով սահմանազատվում են տեքստից:”, իսկ 205 կետի համաձայն “Ենթակետերը նշվում են հայերեն փոքրատառերով, որոնք միջակետով սահմանազատվում են տեքստից: Հայոց այբուբենի տառերի թվային համապատասխանեցմանը համարժեք՝ «ժ» տառից հետո ենթակետերը նշվում են երկու տառով՝ տասական համակարգի կանոններով. ժա, ժբ, ժգ և այլն, մինչև «ժթ», որից հետո «ի» տառով և համապատասխան «ա»-ից «թ» տառերով` իա, իբ, իգ և այլն:”: Սույն օրենքի նախագծում չի պահպանված վերոգրյալ կետերի ցուցումները: Ընդունվել է Նախագիծը խմբագրվել է:
21 Հովհաննես Փափազյան 19.12.2017 20:32:28 ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ ընդունվել են ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ 227 կետը սահմնում է “Հասկացությունները, որպես կանոն, սահմանվում են առանձին հոդվածում այբբենական հաջորդականությամբ:”, իսկ սույն նախագծի 4-րդ հոդվածում բերված հասկացությունները սահմանված չեն այբբենական հաջորդականությամբ: Ընդունվել է Նախագիծը խմբագրվել է /4-րդ հոդված/:
22 Հովհաննես Փափազյան 20.12.2017 00:34:00 Սույն օրենքի նախագծով ներդրվում է հաշվառման ծրագիր այն է՝ “Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի կողմից ներդրված առցանց աշխատող ծրագրային ապահովում (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որում լրացվում են յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները և ներբեռնվում են գնահատման հաշվետվությունները:”: Բացի այդ գնահատողներին պարտադրվում է հաշվառման ծրագիր ներբեռնել իր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գնահատման հաշվետվությունը: Գտնում եմ, որ այս հաշվառման ծրագրի ներդրման գաղափարը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ “Փաստաթղթերի (Վավերագրերի) պարտադիր օրինակի մասին ՀՀ օրենքով (նոր շարադրություն) և այդ օրենքի էությունը սահմանվում է. փաստաթուղթ պատրաստող՝ փաստաթղթի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է փաստաթղթի պատրաստումը: Իսկ ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածը երաշխավորում է, որ “Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:”: Ավելին Սեփականության իրավունքի մասին ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ “Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:”, իսկ 3-րդ մասի պահանջն է “Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:” 4-րդ մասի համաձայն “Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:” Սա նշանակում է, որ պետությունը պաշտպանում է սեփականության իրավունքը, իսկ քանի որ փաստաթուղթ համարվող գնահատման հաշվետվությունը հանդիսանում է, այն պատրաստողի սեփականությունը ուստի այս նախագծով չի կարող նախատեսվել դրույթներ, որոնք կհակասեն սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի սահմանադրական դրույթին: Չի Ընդունվել Հաշվառման ծրագիր ներբեռնված գնահատման հաշվետվություններին հասանելիությունը կարգավորված է Օրենքի Նախագծի 13-րդ հոդվածով և Հաշվառման ծրագիր գնահատման հաշվետվություն ներբեռնելը չի սահմանափակում հաշվետվությունը կազմողին իրհայեցողությամբտիրապետելու, օգտագործելուևտնօրինելուիր կազմած հաշվետվությունը: Միաժամանակ անհրաժեշտ է նշել որ նմանատիպ փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային ծրագրեր ներդրված են հարկային և մաքսային համակարգերում:
23 Հովհաննես Փափազյան 20.12.2017 00:56:02 Սույն օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է, որ “Գնահատման արդյունքները ձևակերպվում են էլեկտրոնային տարբերակով կազմված գնահատման հաշվետվությամբ և հաստատվում գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ու գնահատողի էլեկտրոնային ստորագրությամբ”: Սա նշանակում է, որ գնահատման հաշվետվությունները պետք է կազմվեն միայն էլեկտրոնային տարբերակով: Այս դրույթը հակասում է “Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին այն է “Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:”: Ինչպես գիտենք գնահատման սուբյեկտ են հանդիսանում նաև գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները: Իսկ նշված սուբյեկտները պարտավոր չեն ունենալ և կարող են չունենալ համապատասխան տեխնիկական միջոցներ, ուստի գնահատման հաշվետվության արդյունքների ձևակերպում և ստորագրումը միայն էլեկտրոնային տարբերակով, խախտում է գնահատման գործունեության սուբյեկտների մի կողմի իրավունքները: Չի ընդունվել Հաշվառման Ծրագիրը մշակվելու և ներդրվելու է լիազոր մարմնի կողմից, և ներդրված համակարգը կապահովվի էլեկտրոնային թվային ստորագրության առկայության ստուգումը, իսկ օգտվողներն լրացուցիչ տեխնիկակական միջոցներ անհրաժեշտ չեն լինի: Միաժամանակ Օրենքի Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ Գնահատման կազմակերպությունները կարող են տրամադրել գնահատման հաշվետվությունների կրկնօրինակներ՝ թղթային տարբերակով:
24 Suren Aramyan 19.12.2017 14:04:50 Ներկայացված նախագծի համաձայն ստացվում է, որ նախկինում սխալ գնահատումներ իրականացրած գնահատողները՝ որոնց մի մասի վկայականները դադարեցվել են, կամ այդ գնահատողները նույնիսկ ենթարկվել են քրեական պատասխանատվության, ավտոմատ կերպով հնարավորություն են ստանում դառնալու գլխավոր գնահատողներ: Շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների կամ բիզնեսի գնահատողների վերաբերյալ կարելի է ասել, որ գրեթե խոսք չկա, և նշված գնահատողները՝ շարժական գույքի գնահատում իրականացնելու համար՝ սույն նախագծի համաձայն, նախ պետք է ձեռք բերեն անշարժ գույքի գնահատողի որակավորում, և սկզբնական շրջանում իրավունք ունենան գնահատելու միայն մարդատար ավտոմեքենաներ: Սույն օրենքի նախագծի հեղինակները մոռանում են, որ տվյալ ոլորտում նախկինում չի եղել գնահատման ազգային ստանդարտներ (գնահատողները աշխատել են միջազգային ստանդարտների դրույթներին համապատասխան), և չի պահանջվել դրա համար որակավորում, ուստի որտեղից տվյալ անձինք, որոնք նշված գործունեությամբ Հայաստանի Հանրապետությունում զբաղվում են բավականին երկար ժամանակ՝ տասնյակ տարիներ, կարող էին վերջին 10 տարվա ընթացքում ունենալ առնվազ 2 և ավելի որակավորման վկայականներ: Գնահատման օրենքի նախագծում առկա են բազմաթիվ թերություններ, կա կարիք ամբողջությամբ վերանայելու տվյալ նախագիծը։ Չի Ընդունվել Նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է, որայն գնահատողներին որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահին ունենգործող որակավորման վկայական և վերջին տաս տարում ունեցել են առնվազն երկու որակավորման վկայականներ (ներառյալ գործող որակավորման վկայականը)՝ տրամադրվում է գլխավոր գնահատողի որակավորման վկայական: Հետևաբար գլխավոր գնահատողի որակավորման վկայական կտրամադրվի միայն վերոնշյալ պահանջին բավարարող գործող գնահատողներին: Ինչ վերաբերում է որակավորման քննությունների մասնակցելու արդյուքում որակավորման վկայական ստանալուն, պետք է փաստել որ ներկայիս գործող օրենսդրությունը ևս այն չի սահմանափակում: ՀՀ օրենսդրությունը չի սահմանել շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների կամ բիզնեսի գնահատող հասկացությունը, ինչպես նաև որևէ պետական կամ այլ մարմին չի իրականացրել վերոնշյալ անձանց ռեեստրի վարում:
25 Володя Андреевич 19.12.2017 14:36:30 В проекте закона Оценки, не сочтен тот факт, что в Республике Армении действуют оценщики, которые имеют большой опыт оценки нематериальных активов, движимого имущества и бизнеса. Фактически, специалисты, которые имеют большой опыт в работе и хорошую репутацию, будут классифицироваться как «младшие оценщики» и должны будут оценивать только легковые автомобили. Это приведет к разрушению многолетнего опыта, потери клиентов и спада рейтинга оценщика. Мы думаем, что это серьёзное упущение и нарушение прав уже действующих оценщиков. Классификация оценщиков подтолкнет область оценки в Республике Армении несколько шагов назад. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ուստի կարծիքին կարող ենք անդրադառնալ այն հայերեն ներկայացնելուց հետո: