Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 12.12.2017 21:15:29 2-րդ մասի վերջին պարբերության վերջին նախադասության «նորարարության խթանումը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող տեխնոլոգիաների զարգացող ոլորտում» բառերով։ Ակադեմիական շրջանակների համար աջակցող տեխնոլոգիաների ոլորտում որպես մոդել կարող են ծառայել աշխարհի բարձր վարկանիշ ունեցող կամ դրան հավակնող ինստիտուտները, այդ թվում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Սթենդֆորդի համալսարանը (ENGR110/210), Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Աջակցող տեխնոլոգիաների և միջավայրային մատչելիության կենտրոնը (https://catea.gatech.edu/)։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հոդված 4-ի (Ընդհանուր պարտավորություններ) 1-ին մասի «Է» կետը. «Նախաձեռնել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և զարգացումներ, նպաստել դրանց հասանելիությանը ու կիրառմանը, ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շարժունություն ապահովող պարագաները, սարքերը և աջակցող տեխնոլոգիաները, որոնք համապատասխանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին՝ նախընտրելով նվազագույն ծախսեր պահանջող տեխնոլոգիաներ»։ Տե՛ս նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1) Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբ. 33 և 34)։ Մասամբ ընդունելի է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: