Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման՝
  • Հավելված 1-ի III բաժնի՝

ա. 3-րդ պարբերությունում «2023թ. սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2024թ. հուլիսի 1-ը» բառերով,

բ. 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Առաջիկայում կիրականացվի Այգ-1 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նոր մրցույթ։»,

գ. 6-րդ պարբերությունում «Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները:» նախադասությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝  «Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաև շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար: Ինչպես նաև 2030-2040 թվականներին կկառուցվեն 500 ՄՎտ հզորության արևային կայաններ՝ ըստ անհրաժեշտության համակցելով կուտակիչ կայանների հետ: Ինչ վերաբերում է հողմային կայաններին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական է լինելու այս տեխնոլոգիաների զարգացման հարցում ևս, և նախատեսում է 2025-2040թթ. ընդհանուր մինչև 500 ՄՎտ հզորության փոքր և համակարգային նշանակության հողմային կայանների կառուցում՝ դրանցից առաքվող էլեկտրաէներգիայի գների  մրցակցային լինելու դեպքում։ Ընդհանուր առմամբ մինչև 2040 թվականը արևային և հողմային կայանների հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի: Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60%-ի:»,

դ. 11-րդ պարբերությունում «Հայաստանի կախվածությունը ներկրվող բնական գազից:» բառերից հետո պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Նոր ատոմակայանի ընտրության հարցում, տնտեսական նպատակահարմարության դեպքում, կդիտարկվեն նաև փոքր մոդուլյար ռեակտորներ, ինչը հնարավորություն կտա ունենալ էներգետիկ անվտանգության ավելի բարձր մակարդակ, նվազեցնելով նաև համակարգում պահուստային հզորությունների (երրորդային պահուստի) չափը: Նույն ժամանակ, Մեղրի, Շնող և Լոռիբերդ ՀԷԿ-երի կառուցումը մնալու է պետական նշանակության ծրագրեր և դրանք կառուցվելու են որպես համակարգային նշանակության կայաններ, երբ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջանա այդպիսի հզորությունների կառուցման անհրաժեշտություն։»,

  • Հավելված 1-ի «Ամփոփում» բաժնի 2-րդ պարբերության՝

ա. 4-րդ մասում «Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով» բառերը փոխարինել «Էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, շուրջ 50% մասնաբաժին, 2030 թվականին և շուրջ 60%՝ 2040 թվականին» բառերով,

բ. 6-րդ մասում «նոր միջուկային էներգաբլոկի կառուցում» բառերից հետո լրացնել «՝ տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտոր(ներ)» բառերով,

  • Հավելված N 2-ի՝

ա. 1.4 ենթակետում «Գործողություն» սյունակում «կառուցում» բառից հետո լրացնել «՝ տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտոր(ներ)» բառերով,

բ. 1.6 ենթակետում «Ակնկալվող անմիջական արդյունք» սյունակից հանել «՝մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնելով 15 % կամ 1000 ՄՎտ» բառերը, «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2024թ. հուլիս» բառերով,

գ. հանել 1.7 ենթակետը,

դ. 1.8 ենթակետում «Վերջնաժամկետ» սյունակում «2024» թիվը փոխարինել «2025» թվով,

ե. 1.10 ենթակետում «Գործողություն» սյունակում «325» թիվը փոխարինել «225» թվով, իսկ «Ակնկալվող ազդեցություն» սյունակում «0.326» թիվը փոխարինել «0.226» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «340» թիվը փոխարինել «235» թվով,   

զ. 1.11 ենթակետում «Գործողություն» սյունակում «300» թիվը փոխարինել «350» թվով, իսկ «Ակնկալվող ազդեցություն» սյունակում «0.16» թիվը փոխարինել «0.187» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «230» թիվը փոխարինել «268» թվով,   

է. 2.1 ենթակետում «Վերջնաժամկետ» սյունակում «2023» թիվը փոխարինել «2026» թվով,

ը. 2.5 ենթակետում «Վերջնաժամկետ» սյունակում «2023» թիվը փոխարինել «2024» թվով,

թ. 2.16 ենթակետում «Վերջնաժամկետ» սյունակում «2025» թիվը փոխարինել «2027» թվով,

ժ. 4.6, 6.2, 7.1, 9.4, 9.5, 9.6, 9.7 և 9.8 ենթակետերում «Վերջնաժամկետ» սյունակում «2023» թիվը փոխարինել «2025» թվով,

ժա. 5.1 և 5.2 ենթակետերում «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2024» թվերը փոխարինել «2021-2026» թվերով,

ժբ. 5.5 և 5.5.1 ենթակետերում «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2023» թվերը փոխարինել «2021-2026» թվերով,

ժգ. 5.5.2 ենթակետում «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ.» բառերը փոխարինել «2025 դեկտեմբեր» բառերով,

ժդ. 7.2 ենթակետում «Վերջնաժամկետ» սյունակում «2024» թիվը փոխարինել «2026» թվով,

ժե. լրացնել 1.10.1 և 4.5.1 ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1.10.1

Արևային կայանների կառուցում 500 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ` ըստ անհրաժեշտության համակցելով կուտակիչ կայանների հետ

 

էկոլոգիապես մաքուր մոտ 0.9 միլիարդ կՎտժ/տարի էլեկտրաէներգիայի արտադրություն

ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ ՀԾԿՀ

2030-2040թթ.

 

450 մլն դոլար, մասնավոր ներդրումների ներգրավում

 

 

 

 

 

 

 

 

,

 

4.5.1

«Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության օրենսդրական դաշտի կատարելագործում (բարելավում)

Օրենսդրական դաշտի ներդաշնակեցում միջազգային փորձի կիրառման հետ

ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ ՀԾԿՀ

2025թ. դեկտեմբեր

ԱՄՆ ՄԶԳ աջակցության շրջանակներում

 

 

։

 

 

 

 

 

 

  • Discussed

    21.07.2023 - 07.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1960

Print