Add to favourites

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենս­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Oրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետում «1-ին և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
  2. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շարունակվում են կիրառվել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 121-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետով նախատեսված դրույթները:
  • Discussed

    21.07.2023 - 11.08.2023

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2145

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.08.2023

Տես նախագիծը https://www.e-draft.am/projects/6087/about

See more