Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպութունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով` այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

  • Discussed

    12.07.2023 - 27.07.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5423

Print

Suggestions

Գայանե Հուսնունց

27.07.2023

Նախագծի 30․1-ին հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշել եք, որ հարկ վճարողի հարկային պլանավորման մեթոդների չարաշահման առկայությունը որոշելիս պետք է բացահայտվի հարկային պլանավորման սխեմայի կիրառության արդյունքում ստացված կամ ակնկալվող հարկային օգուտը։ Բայց լավ կլիներ հստակեցնեիք, որ հարկային պլանավորման մեթոդի չարաշահման բացահայտման դեպքում հարկային պարտավորություն առաջադրելիս հաշվի են առնվելու հարկային պլանավորման սխեմայի կիրառության արդյունքում միայն ստացված օգուտները, այլապես ենթադրելի օգուտները պարտավորությունների առաջադրման ժամանակ հաշվարկելը մեղմ ասած անհիմն է։

Մանուշակ Դալլաքյան

27.07.2023

Նախագծում մի քանի տերմիններ եք ներդրել, որոնք ոչ մի հստակեցում չունեն, օրինակ՝ 5% տոկոս և ավելի, անհատականացման այլ միջոց, մասնաբաժնի մեծություն, էական նշանակություն և այսպես չհստակեցված մտքերի և բառակապակցությունների շարան։ Բայց չէ որ շատ տնտեսվարողներ, համաձայն չլինելով գրվելիք ակտերի հետ, պետք է դիմեն դատարան։ Այս իրավիճակում դատավորները, չունենալով փորձագիտական կամ մասնագիտական շատ խորը գիտելիքներ, ինչպե՞ս են վճիռներ կայացելու անորոշության պայմաններում։ Չէ որ պետք է լինի հստակ թվային կամ քանակային մեծություն կամ հստակ արգելք կամ հստակ խախտում, որը հնարավոր կլինի փորձաքննության ենթարկել։

Tigran Ohanyan

27.07.2023

2002 թվականից Հայաստանում զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ ու բազմիցս հանդիպել եմ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության կողմից մշակված այնպիսի նախագծերի, որոնց դրույթներից շատերի պրակտիկայում կիրառումը շատ խնդրահարույց է եղել, գործարար համայնքը այս պարագայում վեր է ածվել փորձադաշտի։ Միայն գործարարներին է հայտնի է, թե ինչ ծախսեր են կրել, դատարաններում ինչ քաշքշուկների մեջ են եղել։ Ինչ վերաբերում է այս նախագծին, նշեմ, որ սա իմ հանդիպած ամենաանորոշ, ամենալղոզված, ամենառիսկային նախագիծն է։ Առաջին անգամ եմ այս հարթակում կարծիքս հայտնում, բայց ուզում եմ ԱԺ հարգարժան պատգամավորների ուշադրությունը այս նախագիծը քվեարկելուց առաջ մի պահ սևեռեմ ներքոնշալ դեպքերին։ Ոնց հասկանում եմ մեր վերջին հույսն են, եթե իհարկե այս հարթակի քվեարակությունը օրենսդիր մարմնի համար ինչ որ նշանակություն ունի։ Հերթով անդրադառնամ նախագծի 10-րդ մասի ենթակետերին․ 1.Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, աշխատում է մեծաքանակ հաճախորդների հետ, բայց օրինակ մի տնտեսվարողի հետ ունի ավելի շատ գործարքներ, որը իր գործարքների քանակի մեջ կազմում է 70 տոկոս։ Բացի անտրամաբանական ձևակերպումից, հստակ չէ նաև, թե նախագծի 10-րդ մասի 1-ին կետում նշված գործարքների քանակ եզրույթը վերաբերում է դուրս գրված հաշիվների քանակին, թե գործարքների գումարային մեծությանը։ Բայցևանյպես այս կետի մասով նշեմ, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ունենալ այնպիսի հաճախորդ կամ մատակարար, որոնց հետ գործարքները մյուսների համեմատ ավելի շատ են։ 2.Գաղտնիք չէ, որ տնտեսվարողների մեծամասնությունը հավատարիմ հաճախորդների համար կամ հաճախորդ ներգրավելու նպատակով կիրառում է զեղչեր։ Նշանակում է, եթե տնտեսվարողը իր հաճախորդներից 20-ի համար կիրառի 20 տոկոս զեղչ, նրանց կներգրավի հարկային պլանավորման սխեմայու՞մ։ Ընդ որում մեծ և լայնամասշտաբ զեղչեր են կիրառվում որոշ մեծածախ առևտրի կետերում՝ կապված սեզոնային թարմացումների հետ։ 3.Առևտրային վերադիրների մասով նույն մոտեցումն է․հաճախորդների որոշակի խմբի համար վերադիրը կարող է լինել ավելի ցածր՝ մի քանի նախապայմաններով պայմանավորված՝ հավատարիմ հաճախորդ, մարքեթինգային արշավ և այլն։ 4.4-րդ ենթակետի մասով պատկերացնենք այսպիսի իրավիճակ․ թխվածքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողը, կարողացել է սուպերմարկետների ցանցի հետ այնպես բանակցել, որ իր արտադրանքը 80 տոկոսը վաճառվելու է այդ ցանցի խանութներում, որն իր՝ շուկա մուտք գործելու համար համարվում է մեծ ձեռքբերում։ 5.Դիտարկենք իրավիճակ, երբ տնտեսվարողը, որն աշխատում է շրջանառության հարկով և չի գերազանցել շեմը, որոշակի պատճառներով դադարեցնում է գործունեությունը, և տվյալ տարածքի սեփականատերը տարածքը վարձակալությամբ կամ անհատույց տալիս է մեկ այլ տնտեսվարողի, որը նույնպես պետք է զբաղվի նույն գործունեությամբ և էլի շրջանառության հարկով։ Կետը կիրառելուց առաջ պետք է հստակեցնել, որ այն վերաբերում է նույն իրական շահառուն ունեցող տնտեսվարողներին, որոնք խուսափել են շեմը գերազանցելուց։ Թե չէ քանի «անմեղ զոհ» կունենան վարչարարություն իրականացնողները, նույնիսկ սարսափում եմ պատկերացնել։ 6.Նույն ապրանքային նշանով աշխատող տնտեսվարողները, որոնք ֆրանչայզի պայմանագրով աշխատում են մեծ կազմակերությունների հետ, ինչպիսիք են «Սի Փի ԷՍ»-ը, «Վայլդբերիզ»-ը և այլն, փաստացի ասում եք, որ միմյանց հետ ներգրավված են հարկային պլանավորման սխեմայում և վերջնականապես Հայաստանում ջախջախում եք ֆրանչայզինգի մշակույթի մուտքը, որը դեռևս ձևավորման փուլում է։ Նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ անհատականացման այլ միջոց լղոզված տերմինին, որը կարող է լինել նաև վերանորոգման համար նույն հումքի օգտագործումը կամ նմանատիպ կահավորումը։ 7.7-րդ ենթակետը այսպես թե այնպես պատասխանատվություն է եթադրում և հասկանալի չէ, թե ինչ կապ ունի մեթոդի հետ։ 8.Առաջարկում եմ հասկանալի դարձնել էական մասնաբաժնի մեծությունը՝ 1%, 10%, 45%: Իրավակիրառ պրակտիկայում մաթեմատիկորեն կարելի է հաշվել և պնդել, որ այս կետը 1% մասնաբաժնին նույնպես վերաբերում է։ 9.IT ոլորտի մասնագետը, ով ունի որոշակի փորձ, չի ուզում աշխատել գործատուների ենթակայության տակ աշխատանքային գրաֆիկով, ենթարկվել գործատուի ներքին կանոնակարգերին, որոշում է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և իր ծառայությունները մատուցել ծառայությունների մատուցման պայմանագրով։ Հիմա քանի որ այս խեղճ ծրագրավորողը չի գերազանցել շրջանառության հարկի շեմը և աշխատում է շրջանառության հարկով, նրան համարելու եք հարկային պլանավորումը չարաշահած անձ։ Այս կետով փաստացի սահմանափակում եք աձի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը։ 10.Տնտեսվարողը սեփական խանութում զբաղվում է սննդամթերքի մանրածախ առևտրով։ Խանութի որոշակի հատված վարձակալությամբ տվել է մեկ այլ տնտեսվարողի՝ մսավաճառի, որի հետ չունի ընդհանուր տնտեսական շահ։ Խանութը առևտրի իրականացման վայր չէ, քանի որ 1-ից ավել անձանց չի տրամադրվել։ 11.Ընտանիքի անդամներից հայրը չորամրգեր արտադրող կազմակերպությունում է բաժնետեր և տնօրեն, իսկ որդին՝ դռներ արտադրող ընկերությունում։ Երկու կազմակերպություններն էլ բավարարում են շրջանառության հարկման համակարգում աշխատելու չափանիշներին և աշխատում են շրջանառության հարկով։ Սակայն մաթեմատիկորեն նրանց շրջանառությունների գումարը գերազանցում է շրջանառության հարկով աշխատելու համար սահմանված շեմը։ 12.Ֆիզիկական անձը հանդիսանում է երեք կազմակերպության բաժնետեր՝ 50%, 18% և 5% բաժնեմասերով։ Այս կազմակերպություններում ֆիզիկական անձը կատարել է ներդրումներ, այսինքն այս կազմակերպությունների ֆինանսական միջոցների ծագման աղբյուրներից մեկն է հանդիսանում, իր ներդրումների համամասնությամբ ստանում և տնօրինում է շահաբաժիններ։ 13.Փաստաբանական խոշոր կազմակերպությունը իր գործունեության ընթացքում պարբերաբար ավելի փոքր իրավաբանական կամ այլ նմանատիպ գրասենյակներից ներգրավում է լավագույն աշխատակիցներին՝ ավելի բարձր աշխատավարձով և մոտիվացիայով։ Եթե դիտարկենք քանակապես, 3 տարում փոքր փաստաբանական կազմակերպություններից ներգրավել է 30 աշխատակցի։ Սյս պարագայում ճիշտ կլիներ գոնե շեշտադրել նույն կամ նույնաբովանդակ գործառույթներ իրականացնող աշխատակիցներ, ընդ որում նույն հաճախորդներ սպասարկելու պարագայում։ Հնարավորինս ներկայացարեցի այնպիսի իրավիճակներ, որոնց համար 10-րդ մասի հանգամանքներից և ոչ մեկը կիրառելի և ընդունելի չէր։ Խնդրում եմ ասել, այս կետերից ո՞ր մեկում եք տեսնում հարկային պլանավորման մեթոդի չարաշահման սխեմա։

See more