Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 04.07.2023 17:56:54 Նախագծի 64․3 կետի 2-րդ պարբերության << նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք>> , <<Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք>>, <<Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք>>, <<կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարա¬րագիր ներկայացվելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մաս¬նակցող անձինք>> բառակապակցութւունից ավելացնել <<Բացի Հայցվորից>> բառակապկցություն։ Նախագծի 64․3 կետի 2-րդ պարբերությունից բացառել <<ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները>> բառակապակցությունը։ Նշվածը պայմանավորված է առնվազն այն հանգամանքով, որ նշված անձինք չեն հանդիսանում պետական կառույցների անձնակազմ, և վերջիններիս՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց ապրիորի ինչ-որ էլեկտրոնային համակարգի օգտագործող նշանակելը իրավունքի կոպիտ խախտում է՝ անկախ նրանից, թե ինչ <<բարի նպատակներ>> են հայտարարվում նմանատիպ նախագծերի հիմնավորման մեջ։ Հակառակ դեպքում ակնհայտ է դառնում, որ նախագիծն ուղղված է վարչական լծակների ղեկին գտնվող անձանց գործողությունների վիճարկումը բացառելուն կամ հնարավորինս դժվարեցնելուն։