Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:

  • Discussed

    04.07.2023 - 19.07.2023

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1804

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

04.07.2023

Նախագծի 64․3 կետի 2-րդ պարբերության << նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք>> , <<Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք>>, <<Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք>>, <<կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարա¬րագիր ներկայացվելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մաս¬նակցող անձինք>> բառակապակցութւունից ավելացնել <<Բացի Հայցվորից>> բառակապկցություն։ Նախագծի 64․3 կետի 2-րդ պարբերությունից բացառել <<ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները>> բառակապակցությունը։ Նշվածը պայմանավորված է առնվազն այն հանգամանքով, որ նշված անձինք չեն հանդիսանում պետական կառույցների անձնակազմ, և վերջիններիս՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց ապրիորի ինչ-որ էլեկտրոնային համակարգի օգտագործող նշանակելը իրավունքի կոպիտ խախտում է՝ անկախ նրանից, թե ինչ <<բարի նպատակներ>> են հայտարարվում նմանատիպ նախագծերի հիմնավորման մեջ։ Հակառակ դեպքում ակնհայտ է դառնում, որ նախագիծն ուղղված է վարչական լծակների ղեկին գտնվող անձանց գործողությունների վիճարկումը բացառելուն կամ հնարավորինս դժվարեցնելուն։

See more