Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                                 

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

   2023 թվականի --------------- N        - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4–րդ մասը և Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2023-2027 թվականների պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ մինչև տվյալ տարվա (ցանք կատարելու տարի) սեպտեմբերի 15-ն ապահովել համայնքի ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքումը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առա­ջարկություններ «Հայաս­տանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրա­պետության կառա­վարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետա­կան բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման մեջ համա­պատասխան փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

  • Discussed

    14.06.2023 - 29.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3046

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

15.06.2023

<<Ծրագրի նկարագիրը>> գլխի 14 կետից սկսած իրավաչափ չէ։ Ակհայտ հակասում է գործող օրենսդրությանը։

See more