Add to favourites

Under development

«ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Armine Anda 29.06.2023 21:39:10 Առաջարկ 1 - Հոդված - ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, կետ 2․2 -ի դիստրիբյուտորական ընկերությունը ֆիլմի տարաշման իրավատեր անվանելու առնչությամբ․ Դիստրիբյուտորական ընկերության համար օգտագործել ՝ ֆիլմի տարածման լիցենզիայի տեր՝ բառակապակցությունը, ինչպես ստորև կետերում օգտագործվում է ցուցադրողների հետ կապված։ Առաջարկ 1 –ի հիմնավորում․ Միջազգային պայմանագրերում դիստրիբյուտորական ընկերությունը համարվում է ֆիլմի տարածման բացառիկ և ոչ-բացառիկ լիցենզիայի տեր և իրավատեր բառը օգռտագործվում է միայն ֆիլմի իրավատեր բառակապակցության մեջ։ Իրավատեր բառը կարող է Լիզենզիայի տեր բառակապակցության հետ շփոթություն առաջացնել։ Դիստրիբյուտորական ընկերության իրավունքների վերաբերյալ ավելի ճիշտ է օգտագործել բացառիկ և ոչ-բացառիկ լիցենզիայի տեր հասկացությունը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Շնորհակալություն։ Առաջարկությունը ընդունվել է։
2 Armine Anda 29.06.2023 21:48:02 Առաջարկ 2 - ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ հոդվածի կետ 1-ի առնչությամբ․ Վարձութային վկայական տրամադրելու պահաջներից դուրս բերել ժամանակացույցին առնչվող որևէ դրույթ։ Առաջարկ 2–ի հիմնավորում․ Հասկանալի չէ, թ ինչու վարձութային վկայականի համար պետք է ներկայացվի ժամանակացույց։ Սա ոչ միյան ավելորդ ծանրաբեռնվածություն է թե արտադրողի և թե Ազգային մարմնի վրա, այլև կբերի Ազգային մարմնի կողմից շուկայական հարաբերությունների մեջ միջամտության։ Կինեմատորգարֆիայի մասին օրենքի 16-րդ հոդվածի կետ 2-ը ունի ընդամենը երկու պայման՝ տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշում և հայերեն կրկնօրինակում (վերջինս, ըստ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի Հոդված 28 կետ 1-ի. ուժի մեջ է մտնում 2030 թվականին, ինչն ի դեպ, հաշվի առնված չէ, այս որոշման մեջ)։ Ազգային մարմինը այս պայմանները բավարարելու դեպքում պարտավոր է տալ վարձութային վկայական։ Այն տրվում է մեկ անգամ, իսկ վարձույթ տեղի է ունենալու տարիների ընթացքում։ Ինչ պատճառով և նպատակով է այս որոշման մեջ ներառված ժամանակացույցի պահանջ, հասկանալի չէ, եթե ոչ շուկան կառավարելու։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Չի ընդունվել Վարձութային վկայականի ժամանակացույցը ոչ թե շուկայական միջամտություն է, այլ շուկայի կարգավորմանը ուղղված անհրաժեշ գործընթաց: Կինեմատորգարֆիայի մասին օրենքի 16-րդ հոդվածով սահմանված է երկու պայման, սակայն նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով Կառավարությունը լիազորված է ենթաօրենսդրական ակտով սահմանելու վարձությաին վկայական տրամադրելու ընդհանուր ընթացակարգը, հետևաբար՝ կարգում ներառվել են գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ կետեր, միաժամանակ՝ կրկնօրինակման ժամկետները արդեն իսկ սահմանված են օրենքով, և կարգում հավելյալ նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: Վարձութային վկայականը տրամադրվում է հստակ ժամանակացույցով ոչ միայն շուկայի կարգավորման համար, այլ նաև հաշվի առնելով միջազգային փորձը, ֆիլմերի իրավատերերը նույնպես ֆիլմերի տարածման լիցենզիան դիստրիբյուտորներին տրամադրում են հստակ ժամկետներով, ոչ թե ընդմիշտ:
3 Armine Anda 29.06.2023 21:59:44 Առաջարկ 3․ - Օտարալեզու փաստաթղթերի պաշտոնական թարգամնությունների պահանջի վերաբերյալ (Հոդվածի և կետերի համարը չեմ կարող նշել, քանի որ ի-դրաֆթի նախագծում հոդվածների և կետերի համարները կրկնվում են) ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ կառավարության որոշումից դուրս բերել պաշտոնական թարգմանությունների պահանջը։ Առաջարկ 3-ի հիմնավորում․ Պաշտոնական թարգմանության պահանջը ծանրաբեռնում է ֆիլմարտադրողին թե ֆինանսական և թե ժամանակի ռեսուրսների ներդրմամբ։ Ֆիլմարտադրողը իրավական անձ է և սխալ թարգմանություն ներկայացնելու համար պատասխանատու է օրենքի առաջ։ Քանի որ պաշտոնական թարգմանություննրը անվճար չեն, Ազգային ֆիլմի, համատեղ արտադրության կարգավիճակների համար փստաթղթերի պաշտոնական թարգմանությունների համար, ֆիլմարտադրղն առանձին դրամաշնորհի կարիք կունենա։ Համատեղ արտադրության մեջ հաջողված ֆիլմարտադրողների հաջողության գաղտնիքը նաև լեզուներին տրիրապետելն է, և դրա համար առանձին ռեսուրսենրի կարիք չունենալը։ Միջազգային փաստաթղթերը ֆիլմարտադրողների միջև ստորագրվում են առանց պաշտոնական թարգմանությունների։ Եվ պետության համար իր սեփական ֆիլմարտադրողի հանդեպ անվստահությունն է միայն դառնում այսպիտի ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Ստացվում է նաև, որ միջազգային գործընկերները ավելի են վստահում ՀՀ իրավական անձերին, քան ՀՀ պետական կառույցները։ Խախտվում է նաև Դրամաշնորհի մասին օրենքի՝ աջակցություն ստացողին չծանրաբեռնելու դրույթը։ ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի ամբողջ նշանակությունը կինոարտադրության զարգացումն է՝ կինոարտադրողի համար բարենպատ պայմաններ ստեղծելով ու աջակցության մեխանիզմի շնորհիվ՝ արտադրողի և պետության հարաբերությունները գործընկերային դաշտ բերելով։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Չի ընդունվել Օտար լեզվով փաստաթղթերի հայերեն թարգմանության պահանջը սահմանված է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, միաժամանակ պաշտոնական թարգմանություն է համարվում նաև լիցենզավորված թարգանչական գրասենյակների ծառայությունը:
4 Armine Anda 29.06.2023 22:15:26 Առաջարկ 4․ - Որոշումից դուրս բերել թիրախային հանդիսատեսի պահանջին վերաբերվող որևէ կետ (Հոդվածի և կետերի համարը չեմ կարող նշել, քանի որ ի-դրաֆթի նախագծում հոդվածների և կետերի համարները կրկնվում են)։ Առաջարկ 4-ի հիմնավորում․ Ինչպես և ժամանակցույցի դեպքում, թիրախային հանդիսատեսին առնչվող կետերը միջամտություն են շուկայական հարաբերություններին։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Չի ընդունվել։ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով սահմանվում է ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը, որը ինքնին փոխկապակցված է հանդիսատեսի թիրախային խմբերը որոշելու հետ:
5 Armine Anda 29.06.2023 22:15:26 Օտարալեզու ֆիլմերի թարգմանության պահանջի հետ կապված (Կառավարության առաջարկվող որոշման Հոդվածի և կետի համարները չեմ նշում, քանի որ ի-դրաֆթի տարբերակում դրանք կրկնվում են)՝ Տես Առաջարկ 1. Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի 16-րդ հոդվածի կետ 2-ի հայերեն կրկնօրինակման պայմանը ուժի մեջ է մտնում 2030 թվականին՝ ըստ Հոդված 28 կետ 1-ի։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Չի ընդունվել։ Կրկնօրինակման ժամկետները արդեն իսկ սահմանված են օրենքով, և կարգում հավելյալ նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6 Armine Anda 29.06.2023 22:19:58 Առաջարկ 5․ ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության որոշումից դուրս բերել ժամանակացույցին և թիրախային հանդիսատեսին առնչվող բոլոր կետերը։ Հիմնավորումները․ տես՝ Առաջարկ 2-ի և Առաջարկ 4--ի հինավորումները։ Հնարաբոր չէ նշել այս առաջակին առնչվող հոդվածների և կետերի համարները, քանի որ ի-դրաֆթի իտարբերակում դրանք կրկնվում են։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Չի ընդունվել Վարձութային վկայականի ժամանակացույցը շուկայի կարգավորմանը ուղղված անհրաժեշ գործընթաց է: Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով սահմանվում է ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը, որը ինքնին փոխկապակցված է հանդիսատեսի թիրախային խմբերը որոշելու հետ։
7 Armine Anda 29.06.2023 22:28:13 Առաջարկ 6․ Կառավորության որոշումից դուրս բերել անպարկեշտ արտահայտությունների հիմքով վարձութային վկայականի մերժման կետը։ "ֆիլմը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ (բացառությամբ նյութական կրիչի վրա ֆիլմի վարձույթի համար վարձութային վկայականի տրամադրման)." Անպարկեշտ արտահայտությունը չափազանց լայն հասկացություն է և կարող է դառնալ գործիք ֆիմերի վարձույթ արգելելու համար։ Եթե արդեն կատարված է տարիքային սահմանափակման նշումը, այս կետի կարիքը ընդհանրապես չկա։ Մեծահասակն ինքն է ընտրում ինչ ֆիլմ նայել, ինչ՝ ոչ։ Եվ անպարկեշտ արտահայտություններ կան նույնիսկ արվեստի ամենաբարձր որակի աշխատանքներում։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Ընդունվել է մասնակի Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով սահմանվում է ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը: Տարիքային սահմանափակումը պետք է հիմնավորված լինի, հետևաբար սահմանվել են կողմնորոշիչ դրույթներ:
8 Armine Anda 29.06.2023 22:33:50 Կառավարության այս որոշումից պարզ չէ, թե որտեղ, ով և ինչպես է կատարում ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման նշումը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Շնորհակալություն։ դիտողությունն ընդունվել է։