Add to favourites

Under development

«ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«      » _____________ 2023 թվականի

 

N       - Ն

 

ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ,  ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                                             

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

____________  ___-ի N ___-Ն որոշման

 

 

 

ԿԱՐԳ

ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ,  ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կամ արտասահմանից գնված ֆիլմերի տարածման համար վարձութային վկայականի տարամադրման, տրամադրման գործողության դադարեցման, ինչպես նաև ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու ընթացակարգերն ու պայմանները:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա։

 

  1. ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

  1. Վարձութային վկայականը տրամադրվում է ֆիլմերի տարածման հետևյալ տեսակների համար՝
  • էկրանային տարածում.
  • հեռուստատեսային տարածում (այդ թվում արբանյակային և մալուխային).
  • համացանցային տարածում (այդ թվում Ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու այլ ձևեր՝ ինքնաթիռ, գնացք և այլն).
  1. Վարձութային վկայականի տարամադրման, տրամադրման գործողության դադարեցման գործընթացն իրականացնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ Ազգային մարմին):
  2. Վարձութային վկայական ստանալու համար դիմելու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներն են (այսուհետ՝ հայտատու).
  • Ֆիլմարտադրող ընկերությունը (ֆիլմի իրավատեր).
  • Դիստրիբյուտորական ընկերությունը (ֆիլմի տարածման իրավատեր).
  • Ֆիլմցուցադրող ընկերությունը (Կինոթատրոններ և այլ ցուցադրողներ).
  • Ընկերություն, որն ունի սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեսակներով (տեսակներից մեկով) ֆիլմը տարածելու ոչ բացառիկ լիցենզիա (եթե նախկինում տվյալ ֆիլմի համար չի տրամադրվել վարձույթի վկայական՝ տարածման բացառիկ իրավունք ունեցող ընկերությանը).
  1. Վարձութային վկայական ստանալու համար հայտատուն Ազգային մարմին է ներկայացնում՝
  • Ազգային մարմնի կողմից հաստատված ձևաչափով հայտ.
  • հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.
  • ֆիլմի դասակարգման և ձայնային ներկայացման վերաբերյալ հայտարարություն.
  • ֆիլմի կրկնօրինակման և (կամ) ենթագրման վերաբերյալ հայտարարություն.
  • Հայաստանի Հանրապետությունում ֆիլմի տարածման ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն.
  • Ֆիլմի տարածման տեսակների մասին տեղեկատվություն՝ համաձայն սույն կարգի 3-րդ կետի տեսակների.
  1. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
  • հայտատուի պետական ռեգիստրի վկայականի պատճենը (դրա բացակայության դեպքում Ազգային մարմինն ​​ինքնուրույն է հարցում ուղարկում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ որպես համագործակցության մաս).
  • ֆիլմի տարածման համար հայտատուի իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (օտար լեզվով փաստաթղթերը ուղեկցվում են փաստաթղթերի հայերեն պաշտոնական թարգմանությամբ).
  • կինովարձույթի կամ հեռարձակման, կամ կաբելային տարածման համար նախատեսված, հայրենական կամ համատեղ արտադրության ֆիլմերում օգտագործված երաժշտական ​​ստեղծագործությունների մասին (կոմպոզիտոր, օգտագործված ստեղծագործության անվանումը, ֆիլմում ստեղծագործության տևողությունը) տեղեկատվություն.
  • մոնտաժային (երկխոսության) թերթեր (եթե այդպիսիք կան), կից՝ ֆիլմի կարճ անոտացիան.
  • Ֆիլմի կրկնօրինակը՝ թվային կրիչով և տեխնիկական պահանջներին համապատասխան (ներկայացվում է դիտման և արխիվացման համար).
  • պետական ​​տուրքի վճարման անդորրագրի պատճենը (դրա բացակայության դեպքում Ազգային մարմինն ​​ինքնուրույն է հարցում ուղարկում ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ որպես համագործակցության մաս).
  1. Ազգային մարմինն ընդունում, գրանցում և հաշվառում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը:
  2. Հայտը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու և (կամ) հայտին կից փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում Ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ էլեկտրոնային եղանակով հայտատուին ուղարկում է ծանուցում (նշելով առկա թերությունները և/կամ բացակայող փաստաթղթերի ցանկը)՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում բացակայող փաստաթղթերը ներկայացնելու (Ազգային մարմնի կողմից հաստատված ձևով (ՁԵՎ..)) և/կամ առկա թերությունները վերացնելու անհրաժեշտության պահանջով: Հայտատուն կարող է բացակայող փաստաթղթերը և/կամ թերությունների շտկումը անձամբ ներկայացնել Ազգային մարմնին կամ ուղարկել փոստով:
  3. Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
  • ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
  • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
  • ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում։
  1. Հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման, ինչպես նաև ֆիլմի հանդիսատեսի տարիքային կատեգորիան (այսուհետ՝ ֆիլմի դասակարգում) սահմանելու ժամկետը (բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերի) չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը՝ Ազգային մարմին ներկայացված հայտի գրանցման օրվանից։
  2. Եթե Ազգային մարմինը ստանում է 2 կամ ավելի հայտ, որոնց վարձույթի մեկնարկի ժամկետները համընկնում են, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ներկայացված հայտերը չդիտարկելու, և պատվիրված նամակով տեղեկացնում է հայտատուներին ֆիլմը վարձույթ մտցնելու ժամկետների վերաբերյալ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ տրամադրելով ֆիլմը վարձույթ մտցնելու առաջիկա հնարավոր ժամանակացույցը: Տեղեկատվությունը համարվում է հայտատուների կողմից ստացված՝ այն ուղարկելուց 6 օր հետո: Բանակցությունների արդյունքում հայտատուները 15 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով հայտնում են Ազգային մարմնին իրենց որոշման մասին՝ կցելով նոր հայտադիմում ֆիլմը վարձույթ մտցնելու նոր ժամանակացույցով: Ազգային մարմինը մուտքագրում է նոր հայտը (երը) գրանցամատյանում:
  3. Այն դեպքում, երբ սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուները համաձայնեցված որոշում չեն ներկայացնում Ազգային մարմնին, ֆիլմերի վարձույթի մեկնարկի ամսաթվերի հերթականության հարցը քննարկում է Ազգային մարմնին կից ստեղծված վարձութային վկայականներ տրամադրող փորձագիտական ​​խորհուրդը (այսուհետ՝ փորձագիտական ​​խորհուրդ): Փորձագիտական ​​խորհրդի որոշումը կրում է խորհրդատվական բնույթ և հաշվի է առնվում Ազգային մարմնի կողմից՝ ֆիլմերին վարձութային վկայականներ տրամադրելու, դրա գործողությունը դադարեցնելու համար ֆիլմերի դասակարգման, ինչպես նաև ֆիլմերի վարձույթի մեկնարկի ժամկետները որոշելիս: Ազգային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված փոստով տեղեկացնում է հայտատուին որոշման մասին:

 

  1. Սույն կարգի 12-րդ կետի դրույթները տարածվում են այն ֆիլմերի վրա, որոնք ունեն համանման թեմա, ժանր և (կամ) նախատեսված են նույն թիրախային լսարանի համար:
  2. Փորձագիտական Խորհուրդը գործում է որպես մշտական ​​փորձագիտական ​​մարմին Ազգային մարմնի կողմից հաստատված կանոնակարգով և կազմով:
  3. Փորձագիտական խորհրդին մասնակցությունն իրականացվում է կամավորության, ինքնակառավարման, թափանցիկության սկզբունքներով, որոշումների կայացման հարցում անկախության իրավունքով։
  4. Փորձագիտական խորհրդում, բացի նախագահից, պայմանավորվածության համաձայն ընդգրկվում են երեխաների կրթության և դաստիարակության ոլորտի մասնագետներ, հոգեբաններ, մշակութաբանության, կինոարվեստի, կինոքննադատության ոլորտի մասնագետներ։
  5. Փորձագիտական Խորհուրդը դիմողից կամ Ազգային մարմնից համապատասխան գրավոր հարցումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիտում է ֆիլմը և հանդիսատեսի տարիքային կատեգորիաներին համապատասխան որոշում է ֆիլմի դասակարգումը, կամ որոշում է ֆիլմում այն տեսարանների առկայությունը, որոնք կարող են պատճառ հանդիսանալ վարձութային վկայականի տրամադրման գործողությունը դադարեցնելու համար:
  6. Վարձութային վկայական տրամադրվում է, եթե՝
  • կատարված է ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշումը.
  • կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման՝ պետք է լինեն օտարալեզու.
  • Սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը չի տարածվում՝

1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի և օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա.

3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա։

  1. Վարձութային վկայականը տրամադրվում է Ազգային մարմնի կողմից հաստատված ձևաթղթով և յուրաքանչյուր վկայականի վրա նշվում է անհատական համար: Ֆիլմի մասին տեղեկատվությունը և վարձութային վկայականի անհատական համարը Ազգային մարմնի կողմից մուտքագրվում է ֆիլմերի հաշվառման պետական ռեեստրում: Վարձութային վկայականը պետք է պարունակի ֆիլմի հանդիսատեսի տարիքային կատեգորիայի մասին տեղեկատվություն՝ հաշվի առնելով հայտատուի կողմից սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն տրամադրված տեղեկատվությունը և սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան ներկայացված ֆիլմը դիտելու արդյունքները: Վարձութային վկայականում նշվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի վարձույթի մեկնարկի ամսաթիվը, հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետի դրույթը:
  2. Իրավաբանական անձի վերակազմակերպման, լուծարման կամ անվան փոփոխության դեպքում հայտատուի գրավոր դիմումի հիման վրա վարձութային վկայականում կատարվում է համապատասխան փոփոխություն:
  3. Վարձութային վկայական չի տրամադրվում, եթե՝
  • ներկայացված ֆիլմի համար արդեն տրվել է վարձութային վկայական մեկ այլ կազմակերպությանը, որը հանդիսանում է ֆիլմի բացառիկ իրավունքների սեփականատերը.
  • ֆիլմը պարունակում է նյութեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.
  • ֆիլմը պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնոգրաֆիայի, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութերի մասին տեղեկություններ.
  • ֆիլմում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և (կամ) վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա.
  • ֆիլմը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ (բացառությամբ նյութական կրիչի վրա ֆիլմի վարձույթի համար վարձութային վկայականի տրամադրման).
  • խախտվել են սույն կարգի 6-րդ, 7-րդ և 12-րդ կետերի դրույթները.
  1. Վարձութային վկայականի տրամադրման գործընթացը դադարեցնելու որոշման դեպքում, Ազգային մարմինը հայտատուին ուղարկվում է վարձութային վկայականի տրամադրման գործընթացը դադարեցնելու մասին որոշումը (նշելով պատճառները): Նշված որոշումը հայտադիմումի փաստաթղթային փաթեթով ուղարկվում է հայտատուին պատվիրված փոստով՝ ոչ ուշ, քան վարձութային վկայականի տրամադրման գործընթաը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Վարձութային վկայականը դադարեցնելու համար հիմք է հանդիսանում.
  • վարձութային վկայականը ստացած կազմակերպության կողմից վկայականից կամավոր հրաժարվելու դիմումի ներկայացում.
  • փաստացի ցուցադրված և տարածված ֆիլմի օրինակի անհամապատասխանությունը վարձութային վկայական ստանալու համար սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան ներկայացված ֆիլմի պատճենին.
  • ֆիլմի վարձույթի փաստացի մեկնարկի ամսաթվի և վարձութային վկայականում նշված ամսաթվի միջև անհամապատասխանություն.
  • Ֆիլմի վարձույթի մեկնարկի մասին Ազգային մարմնի կողմից ստացված հայտ, որի մեկնարկի ամսաթիվը համընկնում է ավելի վաղ մեկ այլ ֆիլմի վարձույթի մեկնարկի ամսաթվի հետ.
  • ֆիլմի հրապարակային ցուցադրության ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված տեղեկատվություն պարունակող նյութերի առկայություն.
  • ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
  • խախտվել են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:
  1. Վարձութային վկայականը դադարեցնելու որոշում կայացնելու դեպքում Ազգային մարմինը պատվիրված նամակով ծանուցում է ուղարկում հայտատուին:
  2. Սույն կարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա վարձութային վկայականը դադարեցնելու դեպքում ծանուցման մեջ նշվում է նաև սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի վարձույթի մեկնարկի համաձայնեցման անհրաժեշտության մասին:
  3. Ծանուցումը համարվում է ստացված այն ուղարկելու օրվանից 6 օր հետո: Նշված կազմակերպությունը պարտավոր է ծանուցման ստացման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով կամ անձնապես Ազգային մարմնին վերադարձնել ստացված վարձութային վկայականի բնօրինակը:
  4. Ազգային մարմինն իր կայքէջում տեղադրում է վարձութային վկայականը դադարեցնելու մասին տեղեկատվություն և համապատասխան գրառում է կատարում պետական ​​կինոռեեստրում:

 

  1. ՖԻԼՄԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

  1. Ֆիլմի դասակարգումն իրականացվում է ելնելով ֆիլմում առկա տեղեկատվության բնույթից, հետևյալ կատեգորիաներով.
  • Ֆիլմ մինչև 6 տարեկան երեխաների համար (0+).

ա. 6 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել այն տեղեկատվությունը, որը չի վնասում երեխաների առողջությանը և (կամ) զարգացմանը (այդ թվում ֆիլմի ժանրով պայմանավորված ոչ նատուրալիստական ձևաչափով տեսարաններ կամ ֆիզիկական ու հոգևոր բռնությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ենթակա են չարի նկատմամբ բարու հաղթանակի և բռնության զոհի հանդեպ կարեկցանքի արտահայտմանը և (կամ) բռնության դատապարտմանը).

  • Ֆիլմ 6 տարեկանից բարձր երեխաների համար (6+).

ա. 6 տարին լրացած երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23.-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.

բ. մարդկային հիվանդությունների (բացառությամբ լուրջ հիվանդությունների) և (կամ) դրանց հետևանքների կարճատև և ոչ նատուրալիստական պատկերում կամ նկարագրություն, որը չի նվաստացնում մարդու արժանապատվությունը.

գ. դժբախտ պատահարի, աղետի կամ ոչ բռնի մահվան ոչ բնական պատկերում կամ նկարագրություն՝ առանց դրա հետևանքները ցույց տալու, ինչը կարող է երեխաների մոտ վախ, սարսափ կամ խուճապ առաջացնել.

դ. այն գործողությունների և (կամ) հանցագործությունների պատկերումը կամ նկարագրությունը, որոնք չեն դրդում կատարել հակահասարակական գործողություններ և (կամ) հանցագործություններ, պայմանով, որ չի արդարացվում կամ հիմնավորվում դրանց թույլատրելիությունը և արտահայտված է բացասական, դատապարտող վերաբերմունք դրանք կատարող անձանց նկատմամբ.

  • Ֆիլմ 12 տարեկանից բարձր երեխաների համար (12+).

ա. 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.

բ. դաժանության և (կամ) բռնության (բացառությամբ սեռական բռնության) դրվագային պատկերում կամ նկարագրություն՝ առանց կյանքից զրկելու կամ անդամահատման գործընթացի նատուրալիստական ​​պատկերման, պայմանով, որ արտահայտված է զոհի հանդեպ կարեկցանք և (կամ) դաժանության ու բռնության նկատմամբ բացասական, դատապարտող վերաբերմունք (բացառությամբ քաղաքացիների իրավունքների և օրինականորեն պաշտպանված հասարակության կամ պետության շահերի պաշտպանության դեպքերում կիրառվող բռնության).

գ. պատկեր կամ նկարագրություն, որը չի հրահրում հակահասարակական գործողությունների (ներառյալ ալկոհոլի և ալկոհոլ պարունակող ապրանքների, գարեջրի և դրա հիման վրա պատրաստված ըմպելիքների օգտագործումը, խաղամոլությունը, թափառաշրջիկությունը կամ մուրացկանությունը), թմրամիջոցների, հոգեմետ նյութերի(առանց ցուցադրման), ծխախոտային արտադրանքի հիշատակում՝ պայմանով, որ հակահասարակական գործողությունների թույլատրելիությունը արդարացված և հիմնավորված չէ, դրանց նկատմամբ արտահայտվում է բացասական, դատապարտող վերաբերմունք և առկա է այդ ապրանքների, միջոցների, նյութերի սպառման վտանգի մասին նշումը.

դ. տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունների (բայց ոչ սեռական շահագործման կամ սեռական նվաստացուցիչ տեսարանների) ոչ նատուրալիստական ​​պատկերում կամ նկարագրություն, բացառությամբ սեռական բնույթի ակտերի պատկերումների կամ նկարագրությունների.

  • Ֆիլմ 16 տարեկանից բարձր երեխաների համար (16+).

ա. 16 տարին լրացած երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 6-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.

բ. դժբախտ պատահարի, աղետի, հիվանդության, մահվան պատկերում կամ նկարագրություն՝ առանց դրանց հետևանքների նատուրալիստական ​​դրսևորման, ինչը կարող է երեխաների մոտ վախ, սարսափ կամ խուճապ առաջացնել.

գ. դաժանության և (կամ) բռնության (բացառությամբ սեռական բռնության) պատկերում կամ նկարագրություն՝ առանց կյանքից զրկելու կամ անդամահատման գործընթացի նատուրալիստական ​​դրսևորման, պայմանով, որ արտահայտված է զոհի հանդեպ կարեկցանք և (կամ) դաժանության ու բռնության նկատմամբ բացասական, դատապարտող վերաբերմունք (բացառությամբ քաղաքացիների իրավունքների և օրինականորեն պաշտպանված հասարակության կամ պետության շահերի պաշտպանության դեպքերում կիրառվող բռնության).

դ. տեղեկություններ թմրամիջոցների կամ հոգեմետ և (կամ) հարբեցնող նյութերի մասին (առանց դրանց ցուցադրման), դրանց օգտագործման վտանգավոր հետևանքների մասին՝ նման դեպքերի ցուցադրմամբ, պայմանով, որ այդ թմրամիջոցների կամ նյութերի օգտագործման նկատմամբ դրսևորվում է բացասական կամ դատապարտող վերաբերմունք է, և առկա է դրանց սպառման վտանգի մասին ցուցում.

ե. առանձին հայհոյանքներ և (կամ) արտահայտություններ, որոնք չեն պատկանում անպարկեշտ բառապաշարին.

զ. տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունների (բայց ոչ սեռական շահագործման կամ սեռական նվաստացուցիչ տեսարանների) պատկերում կամ նկարագրություն, բացառությամբ սեռական բնույթի ակտերի պատկերումների կամ նկարագրությունների:

  • Մինչև 18 տարեկան Երեխաների և պատանիների համար ֆիլմն արգելված է, եթե այն պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա. տեղեկատվություն, որը խրախուսում է երեխաներին կատարել իրենց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ (այդ թվում՝  իրենց առողջությանը վնասելու և ինքնասպանության).

բ. տեղեկատվություն, որը կարող է երեխաներին դրդել թմրամիջոցների, հոգեմետ և (կամ) հարբեցնող նյութերի, ծխախոտի, ալկոհոլային և ալկոհոլ պարունակող մթերքների, դրա հիման վրա պատրաստված ըմպելիքների օգտագործման, և  (կամ) ցանկություն առաջացնել խաղամոլության, մարմնավաճառության, թափառաշրջիկության կամ մուրացկանության.

գ. տեղեկատվություն, որը հիմնավորում կամ արդարացնում է բռնության և (կամ) դաժանության թույլատրելիությունը, կամ հրահրում է իրականացնել մարդկանց և կենդանիների նկատմամբ բռնի գործողություններ.

դ. տեղեկություններ, որոնք ժխտում են ընտանեկան արժեքները և անհարգալից վերաբերմունք են առաջացնում ծնողների և (կամ) ընտանիքի այլ անդամների նկատմամբ.

ե. անօրինական վարքագիծն արդարացնող տեղեկատվություն.

զ. անպարկեշտ արտահայտություններ.

է. պոռնոգրաֆիկ բնույթի տեղեկատվություն:

  • Ֆիլմ 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար (18+)։

ա. 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 7-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.

բ. հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ.

գ. սեռական հարաբերությունների, ներառյալ սեռական բնույթի ակտերի, սեռական բռնության կամ հարկադրանքի տեսարանների պատկերում կամ նկարագրություն.

դ. բռնության նատուրալիստական պատկերում՝ առանց ավելորդ դաժանության.

ե. թմրամիջոցների օգտագործման դրվագներ և դրանց հետևանքները, բայց ոչ դրական համատեքստում:

  1. Փաստաթղթերը ուսումնասիրող մասնագետը համապատասխան նշում է կատարում վարձութային վկայականում (0+, 6+, 12+, 16+, 18+):

 

  1. ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

  1. Վարձութային վկայականի տրամադրման, դրա գործողության դադարեցման ընթացակարգերի իրականացման վերահսկողությունն իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Լիազորված պետական մարմինը:
  2. Հայտատուն իրավունք ունի մինչդատական ​​և դատական ​​վարույթում բողոքարկելու սույն կարգի հիման վրա վարձութային վկայականի տրամադրման, դրա գործողության դադարեցման գործընթացների շրջանակում կայացված (ընդունված) որոշումները և գործողությունները (անգործությունը)՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

 

  • Discussed

    13.06.2023 - 30.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1659

Print

Suggestions

Armine Anda

29.06.2023

Կառավարության այս որոշումից պարզ չէ, թե որտեղ, ով և ինչպես է կատարում ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման նշումը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266

Armine Anda

29.06.2023

Առաջարկ 6․ Կառավորության որոշումից դուրս բերել անպարկեշտ արտահայտությունների հիմքով վարձութային վկայականի մերժման կետը։ "ֆիլմը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ (բացառությամբ նյութական կրիչի վրա ֆիլմի վարձույթի համար վարձութային վկայականի տրամադրման)." Անպարկեշտ արտահայտությունը չափազանց լայն հասկացություն է և կարող է դառնալ գործիք ֆիմերի վարձույթ արգելելու համար։ Եթե արդեն կատարված է տարիքային սահմանափակման նշումը, այս կետի կարիքը ընդհանրապես չկա։ Մեծահասակն ինքն է ընտրում ինչ ֆիլմ նայել, ինչ՝ ոչ։ Եվ անպարկեշտ արտահայտություններ կան նույնիսկ արվեստի ամենաբարձր որակի աշխատանքներում։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266

Armine Anda

29.06.2023

Առաջարկ 5․ ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության որոշումից դուրս բերել ժամանակացույցին և թիրախային հանդիսատեսին առնչվող բոլոր կետերը։ Հիմնավորումները․ տես՝ Առաջարկ 2-ի և Առաջարկ 4--ի հինավորումները։ Հնարաբոր չէ նշել այս առաջակին առնչվող հոդվածների և կետերի համարները, քանի որ ի-դրաֆթի իտարբերակում դրանք կրկնվում են։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266

See more