Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս ալկոհոլային ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են դրոշմավորման ներքին և ԵԱՏՄ ստանդարտի մեխանիզմներ: Ալկոհոլի արտադրանքները Հայաստանի Հանրապետության սահմաններում իրացնելու համար տնտեսվարողները ըստ ՀՀ հարկային օրենսգրքի 389 հոդվածի պետք է կիրառեն ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մեխանիզմ։ Միաժամանակ, «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի և ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն, ԵԱՏՄ անդամ-պետությունները մշակել են նոր ստանդարտի դրոշմավորում (նույնականացման միջոցներով դրոշմավորում), որը սկսել է ակտիվորեն մտնել անդամ-պետությունների դրոշմավորման համակարգ: Իրենց ապրանքը ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար տնտեսվարողները պետք է ապրանքները դրոշմավորեն թվային դրոշմապիտակով, եթե տվյալ ապրանքի համար այն պարտադիր է արտահանվող անդամ-պետության սահմաններում։

Վերոնշյալ երկու մեխանիզմները ունեն մի շարք առանձնահատկություններ։ Ակցիզային դրոշմավորման դեպքում յուրաքանչյուր միավոր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջական չի փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչը հնարավորություն չի տալիս ամեն միավորի համար ապահովել լիարժեք հետագծելիություն։ Մինչդեռ նույնականացման միջոցներով դրոշմավորումը ավելի նոր լուծում է, որը թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում և տեղեկատվությունը ամբողջական փոխանցել պետական մարմին։ Դա հնարավորություն է ստեղծում լիարժեք պայքարել ստվերի և կեղծ ապրանքների շրջանառության դեմ։

Միաժամանակ, ակցիզային դրոշմավորման դեպքում դրոշմանիշի ծախսը հոգում է պետությունը, որը պետական բյուջեի համար տարեկան զգալի ծախս է։ Թվային դրոշմավորման դեպքում այդ ծախսը հոգում են տնտեսվարողները։

  • Discussed

    06.06.2023 - 21.06.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2524

Print

Suggestions

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ

16.06.2023

Առաջարկվող նախագծի 1-ին և 2-րդ կետերի մեջ ակնհայտ անհստակություն կա. հստակ չէ, թե հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը արդյո՞ք պետք է կատարվի հիմնական մոդելի համաձայն (1-ին կետ) թե՞ կարող է չդրոշմավորվել այդ մոդելի համաձայն (2-րդ կետ): Առաջարկում ենք հստակեցնել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում կարող են նշված ծածկագրերով ապրանքները դրոշմավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման համաձայն, և ո՞ր դեպքերում պետք է պարտադիր դրոշմավորվեն հիմնական մոդելի համաձայն։

See more