Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։

  • Discussed

    06.06.2023 - 21.06.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2454

Print

Suggestions

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ

16.06.2023

Առաջարկվող նախագծի 1-ին և 2-րդ կետերի մեջ ակնհայտ անհստակություն կա. հստակ չէ, թե հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը արդյո՞ք պետք է կատարվի հիմնական մոդելի համաձայն (1-ին կետ) թե՞ կարող է չդրոշմավորվել այդ մոդելի համաձայն (2-րդ կետ): Առաջարկում ենք հստակեցնել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում կարող են նշված ծածկագրերով ապրանքները դրոշմավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման համաձայն, և ո՞ր դեպքերում պետք է պարտադիր դրոշմավորվեն հիմնական մոդելի համաձայն։

See more