Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼԻՍ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ  ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ  ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼԻՍ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

 ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը, Հայաստանի Հանրապետության առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի ուսումնամարզական հավաքի օրական կեցության չափը, Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի ճանապարհորդելիս սննդի ընդունման չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուսումնամարզական հավաքի և (կամ) միջազգային միջոցառմանը մասնակցելու հետ կապված ծախսերը հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի № 692-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2004 թվականից մինչ օրս Նախագծով նկարագրվող իրավահարաբերությունները կարգավորվել են Հայաստանի Հանրապետության  կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի № 692-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում):

Որոշման № 1 և № 2 հավելվածներում սահմանված սննդի ընդունման և գիշերավարձի մեկ օրվա արժեքը հաշվարկվել է 2004 թվականին գործող հյուրանոցային սպասարկման և սննդամթերքի գների հաշվարկով: 2004 թվականից հետո ընկած ժամանակահատվածում բարձրացել են սննդամթերքի և հյուրանոցների սպասարկման գները, ինչպես նաև սննդի անհրաժեշտ կալորիականությունը։ Հետևաբար նորմալ հյուրանոցային պայմաններ ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ընդունել Նախագիծ՝ ավելացնելով նախկինում սահմանված գները:

Որպես կողմնորոշիչ են հիմք ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2335-Ն որոշմամբ սահմանված գործուղված աշխատողին հատուցվող օրապահիկի և առանց հիմնավորող փաստաթղթերի առկայության գիշերավարձի համար սահմանված նորմատիվները:

  • Discussed

    23.11.2017 - 08.12.2017

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7618

Print