Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼԻՍ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

____ ______________ 2017 թվականի № ______ -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ  ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ  ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼԻՍ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը՝ համաձայն № 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության առաջնությունների մրցանակակիրների և  նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը՝ համաձայն № 2 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի ուսումնամարզական հավաքի օրական կեցության վճարի չափը սահմանել մինչև 9800 Հայաստանի Հանրապետության դրամ:
  2. Սահմանել՝

1) 2000 Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի ընդունման համար Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհորդելիս՝ յուրաքանչյուր հինգ ժամվա հաշվարկով,

2) մինչև 10 ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի ընդունման համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օդային և (կամ) վերգետնյա տրանսպորտով ճանապարհորդելիս` յուրաքանչյուր հինգ ժամվա հաշվարկով,

3) սույն կետի 2-րդ ենթակետը գործում է նաև տարանցիկ գոտում առնվազն հինգ ժամ գտնվող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի համար, ինչպես նաև ավիափոխադրման ժամանակ, եթե տոմսի արժեքում ներառված չէ սննդի ընդունումը:

  1. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուսումնամարզական հավաքի և (կամ) միջազգային միջոցառումանը մասնակցելու հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձ, սննդի օրական ընդունում, մասնակցության վճար և այլն, հաշվարկել համաձայն տվյալ միջոցառման հրավերի և (կամ) ուսումնամարզական հավաքի կազմակերպման վայրի գնացուցակի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների, ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման ու Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների մրցանակակիրների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը հաստատելու մասին» № 692-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հավելված № 1

Հայաստանի Հանրապետության կառավարության

 2017 թվականի ________________  _____-ի

 № _________ -Ն  որոշման

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ

ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ

ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԱՓԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի օրական չափը մեկ մասնակցի համար սահմանել՝
  • մինչև 5000 Հայաստանի Հանրապետության դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում,
  • 3000 Հայաստանի Հանրապետության դրամ՝ առանց ծախսերը հաստատող փաստաթղթի:
  1. Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մեկ մասնակցի սննդի ընդունման օրական չափ սահմանել՝
  • 3000 Հայաստանի Հանրապետության դրամ՝ մեծահասակների մրցաշարի մասնակցի համար,
  • 2500 Հայաստանի Հանրապետության դրամ՝ երիտասարդների մրցաշարի մասնակցի համար,
  • 2000 Հայաստանի Հանրապետության դրամ՝ պատանիների մրցաշարի մասնակցի համար,
  • 2500 Հայաստանի Հանրապետության դրամ՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցաշարի այլ մասնակցի համար (մրցավար, բժիշկ):

 

 

 

 

 

Հավելված № 2

Հայաստանի Հանրապետության կառավարության

 2017 թվականի___________ _____-ի

 № _________ որոշման

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ

 1.Առաջին խումբ

(մեծահասակներ. ծանրամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, հունա-հռոմեական

ըմբշամարտ, ձյուդո, շախմատ, բռնցքամարտ մարզաձևեր)

 

(Հայաստանի Հանրապետության դրամ)

 

Հ. հ.

 

I տեղ

II տեղ

III տեղ

1)

Մարզիկ

30,000

20,000

15,000

2)

Հաղթողի մարզիչ

20,000

-

-

                                                                      2.Երկրորդ խումբ

(մեծահասակներ. ատլետիկա, սպորտային մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, սամբո, սուսերամարտ, թաեքվոնդո, հրաձգություն մարզաձևեր)

 

(Հայաստանի Հանրապետության դրամ)

 

Հ. հ.

 

I տեղ

II տեղ

III տեղ

1)

Մարզիկ

20,000

15,000

10,000

2)

Հաղթողի մարզիչ

15,000

-

-

                                                                 

                                                                             3.Երրորդ խումբ

(մեծահասակներ. հանդբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հեծանվային սպորտ, նետաձգություն, խոտի հոկեյ, լող, սինխրոն լող, ջրագնդակ, բադմինթոն, թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկա, ակադեմիական թիավարություն, կանոե, առագաստանավային սպորտ, բիաթլոն, գեղասահք, դահուկավազք, լեռնադահուկ, շաշկի, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, եռամարտ, սպորտային պարեր, կարատե WKF, ռեգբի, ուշու, ձիասպորտ և այլ մարզաձևեր)

 

(Հայաստանի Հանրապետության դրամ)

 

Հ. հ.

 

I տեղ

II տեղ

III տեղ

1)

Մարզիկ

10,000

7,000

5,000

2)

Հաղթողի մարզիչ

5,000

-

-

  1. Երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնության մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրումը սահմանվում է սույն հավելվածում նշված 1-ինից 3-րդ կետերի 50 տոկոսի չափով:
  2. Պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնության ժամանակ դրամական պարգևատրում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    23.11.2017 - 08.12.2017

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7673

Print