Add to favourites

Under development

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի նախապատրաստումը բխում է ՀՀ վարչապետի 30.12.2022թ. թիվ 1562-Ա որոշման 20-րդ կետի պահանջներից և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջից: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել է դրույթ համաձայն որի` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորումն անձնական օգտագործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը զենք պահելու և կրելու թույլտվության առկայության դեպքում: Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձինք, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունները Կառավարության սահմանած կարգով կարող են կատարել քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում: Մինչև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումը նման կարգավորում ՀՀ-ում չի եղել:

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու գործընթացը, ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները: Նախատեսվել է դրույթ, ըստ որի` Լիցքավորող կազմակերպությունները փամփուշտների լիցքավորման գործընթացն սկսելուց առաջ մեկամսյա ժամկետում պարտավոր են անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն` նշելով լիցքավորող կազմակերպության անվանումը, նրա կողմից փամփուշտների լիցքավորում կատարելու փաստը և փամփուշտների լիցքավորում կատարելու վայրը,  ինչը թույլ կտա Ոստիկանությանը կանխել հետագայում վերոնշյալ գործունեությունների լիցենզիաներ չունեցող կազմակերպությունների կողմից փամփուշտների լիցքավորում իրականացնելը:

 

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը, ինչպես նաև Ոստիկանությունը կտիրապետի փամփուշտների լիցքավորում իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

  • Discussed

    08.05.2023 - 23.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1978

Print

Suggestions

Իշխան Գևորգյան

08.05.2023

10. Արգելվում է փամփուշտների լիցքավորման ընթացքում օգտագործել նախկինում կրակված (զենքի կրակման հետքեր կրող, զենքի մեջ լիցքավորված կամ լիցքաթափված) փամփուշտների կամ դրանց բաղկացուցիչ մասերի (պարկուճ, գնդակ, հրապատիճ, մանրագնդակ և այլն) օգտագործումը: Ռելոադինգ նշանակում է վերալիցքավորում: Իսկ դուք ստիպում եք գիլզան ամեն անգամ 0 ից գնել: Լավ կլիներ հարթափողի պես թույլ տայիք ԱՆՀԱՏԻՆ լիցքավորել նաև ակոսափող: Խստացնող պահանջ կարելի էր դարձնել օրինակ մարդու գրանցումը որպես լիցքավորող: (ներկա օրենքի կոլեկցիոների նման) Դրան մոտ լուծում կա Վրաստանում դիպուկահարների մասով: Մարդիկ գրանցվում են որպես դիպուկահար ու հաշվառվում: Խնդրում եմ թույլ տալ զարգացնել սնայպինգը Հայաստանում: Առանց ՌԵլոադինգ դա գրեթե անհնար է: Կից ուղարկում եմ "դիպուկահարության" համաշխարհային ֆեդերացիայի լինկը: https://www.precisionrifle.org/about/ և ռուս ռելոադ անողի յութուբյան էջը, որպեսզի ավելի լավ պատկերացնեք ռելոադինգի կարևորությունը մեր երկրի համար https://www.youtube.com/@snapman05

See more