Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 08.05.2023 - 23.05.2023

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով կկանոնակարգվի քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու գործընթացը, ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները:  Միևնույն ժամանակ, առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում նախատեսվել է, որ Լիցքավորող կազմակերպությունները փամփուշտների լիցքավորման գործընթացն սկսելուց առաջ մեկամսյա ժամկետում պարտավոր են անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն` նշելով լիցքավորող կազմակերպության անվանումը, նրա կողմից փամփուշտների լիցքավորում կատարելու փաստը և փամփուշտների լիցքավորում կատարելու վայրը, ինչը թույլ կտա վերահսկողական գործառույթի իրականացման շրջանակներում կանխել հետագայում վերոնշյալ գործունեությունների լիցենզիաներ չունեցող կազմակերպությունների կողմից փամփուշտների լիցքավորման իրականացուը:
1 1980