Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կամ պետության կարիքների համար ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրներին:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Որոշման Հավելված 2.2 ենթակետ`

 Գործող որոշման Հավելված 2.2 կետով սահմանված է, որ «Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին:»: Հաշվի առնելով գնումների մասին ՀՀ օրնեսդրությամբ գործող կարգավորումները նախագծով առաջարկվում է հետևյալը` «Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ գնման ընթացակարգին հայտեր ներկայացրած մասնակիցները հրավերով պահանջվող փաստաթղթերի հետ միասին չգրանցված դեղերի մասով պարտավորվում են ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին:»: Միաժամանակ, բացի այդ առաջարկվող գնահատող հանձնաժողովը ներկայացված դեղը գնահատելիս պետք է հնարավորություն ունենա մասնակցի կողմից առաջարկվող դեղերից ընտրել ՀՀ-ում գրանված կամ չգրանցված, սակայն սույն որոշման Հավելվածի 2.1 կետի պահանջներին համապատասխանող դեղեր: Նշեմ, որ մասնակցի հետ պայմանագրի կնքման փուլում այս գործընթացի իրականացումը անհնար կլինի, այդ պատճառով Նախագծում կսահմանվի վերոգրյալ պահանջը:

 Որոշման Հավելվածի 2.3 ենթակետ`

 Ներկայումս գնման ընթացակարգերը իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի ն տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշմամբ սահմանափակված է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի մասնակցությունը պետական գնումներին: Վերոնշյալ որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերը թույլատրվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծված չգրանցված դեղեր` ներմուծման հավաստագրի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգին համաձայն, Հայաստանի Նշենք, որ ներկայումս կապված այլ երկրներում արտակարգ և ռազմական դրություններով (Ռուսաստան-Ուկրանիա), խնդիր է առաջացել որոշ դեղերի ՀՀ-ում գրանցման կամ ՀՀ-ում գրանված տարբերակի ներմուծման հետ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի հետևանքով բազմաթիվ դեղագործական կազմակերպություններում առկա է հումքի, ռեսուրսների, այդ թվում մարդկային դեֆիցիտ, ինչպես նաև առկա են լոգիստիկ խնդիրներ:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրները, համապատասխան տեղեկանքի ներկայացման փուլը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ 2023 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Discussed

    26.04.2023 - 11.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1978

Print