Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

« » ----------- 2023 թվականի N -Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման հավելվածում`

1) 2.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 « 2.1 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ՓԲԸ»` հակաուռուցքային դեղերի մասով, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ` հակաուռուցքային դեղերի մասով կարիքների համար, հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում:»:

2) 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ ընտրված մասնակիցը պայմանագրի և որակավորման ապահովումների հետ միաժամանակ, չգրանցված դեղերի համար պարտադիր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն Աողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին:»:

3) 2.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կամ պետության կարիքների համար կարող են ձեռք բերվել նաև չգրանցված դեղեր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չունեցող դեղի ներմուծման թույլտվության մասին հրամանի և դրա հիման վրա տրամադրված ներմուծման հավաստագրի առկայության դեպքում` տրված տվյալ դեղի տվյալ սերիայի համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դեղերի գնման սկսված և չավարտված գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող գնման պայմանագրերի վրա:

  • Discussed

    26.04.2023 - 11.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1980

Print

Related documents / links