Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 25.04.2023 11:15:29 Առաջարկում ենք․ Հոդված 14. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակուոթյամբ․ «4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն»: Այսինքն, ստացվում է, որ դատավարության ընթացքում մյուս կողմը չի կարող տրամադրել մեկ այլ կողմի հեռախոսահամարը դատարանի կողմից ծանուցելու համար: Մեր կարծիքով սա կնպաստի գործերի անհարկի ձգձգմանը և գործի քննության ողջամտության ժամկետները կխախտվեն: Չի ընդունվել Գործին մասնակցող անձանց դատական նիստի և առանձին դատավարական գործողությունների ժամանակի և վայրի մասին ծանուցելը և մասնավորապես վերջիններիս տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որը չպահպանելը համարվում է դատավարական իրավունքի նորմերի խախտում: Նշված պահանջը չպահպանելը հանգեցնում է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Նշվածի շրջանակներում ՄԻԵԴ-ը նույնպես ամրագրել է, որ ոչ միայն պետք է ամրագրվեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից իր իրավունքների իրականացման իրական հնարավորությունը: Եվրոպական դատարանը նախադեպային իրավունքում արձանագրել է, որ համապատասխան իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը` տեղեկացնելու դիմումատուներին իրենց վերաբերյալ քննվող գործերի մասին: Հաշվի առնելով վերոգրյալը, հարկ է նշել, որ չնայած արդի զարգացումների պայմաններում տարբեր մեխանիզմների ներդրմանը, այնուամենայնիվ այլնընտրանքային ծանուցման եղանակի ընտրության դեպքում այդ եղանակը պետք է լինի այնպիսին, որ հասցեատերն ինչպես տեղեկացված լինի ծանուցման եղանակի մասին, այնպես էլ այդ նպատակով իր հեռախոսահամարը տրամադրած լինելով հանդերձ ծանուցումները ստանալուն ուղղված պատշաճ հետևողականություն ցուցաբերի, բացառելով չծանուցված լինելու հիմքով դատական ակտերի բեկանման հնարավորությունը: Ինչը տվյալ անձի իմացության բացակայության և այլ անձանց կողմից տրամադրված լինելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել և բազմաթիվ դատական ակտերի բեկանման հիմք կարող է հանդիսանալ:
2 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 25.04.2023 11:15:29 Առաջարկում ենք․ Հոդված 17. Օրենսգրքի108-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:»: Ավելացնել, որ այս միջնորդությունը, եթե ներկայացվել է դատական նիստի ընթացքում պետք է տրամադրվի նաև գործի մասնակցող մյուս անձանց, իսկ եթե դատական նիստից դուրս է ուղարկվել, ապա պետք է ուղարկվի փոստային ծանուցման միջոցով գործի մասնակցող մյուս անձանց: Չի ընդունվել Դատարանի կողմից գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծման, ներկայացման կարգը սահմանված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով, մասնավորապես, նշված հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով հստակ կարգավորված է դատական նիստում և դատական նիստից դուրս միջնորդությունների ներկայացման կարգը: Ուստի, յուրաքանչյուր առանձին միջնորդության շրջանակներում նշված հարցի կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:
3 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 25.04.2023 11:15:29 Հոդված 19. Օրենսգրքի 110-րդ հոդվածում. 1) 4-րդ մասում «անդրադառնում են» բառերը փոխարինել «իրավունք ունեն անդրադառնալ» բառերով:Վրիպակ է պետք է լինի 3-րդ մասում: Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
4 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 25.04.2023 11:15:29 Հոդված 25. Օրենսգրքի 127-րդ հոդվածում. 1) 1-ին մասի 10-րդ կետը «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին և» բառը: 2) 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կրկին ներկայացված հայցադիմումում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները վերացնելու հնարավորությունից հայցվորը զրկված էր իր կամքից անկախ պատճառներով:»: Այսինքն՝ այս հատվածը/կրկին ներկայացնելու ժամկետը/ թողնվում է հայցվորի հայեցողությանը և կարող է դատական գործերի ավելորդ քանակի, դատարանի ծանրաբեռնվածության պատճառ հանդիսանալ: Չի ընդունվել Նշված կարգավորումը ուղղված է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և դատավարության մասնակիցների կողմից իրավունքի չարաշահումների կանխարգելմանը: Մասնավորապես, վերադաս դատական ատյանների կողմից տրված մեկնաբանության արդյունքում պրակտիկայում յուրաքանչյուր հաջորդ անգամ հայցադիմումի ներկայացումը, եթե պահպանվել է եռօրյա ժամկետը դիտարկվում է որպես սկզբնական ներկայացման օրը, ինչը բազմաթիվ չարաշահումների տեղիք է տալիս:
5 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 25.04.2023 11:15:29 Հոդված 32. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տուգանք կիրառելիս կամ գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է հնարավորության դեպքում պատճառաբանի այդ անձի ներկայությամբ կամ այդ անձի բացակայությամբ:»: Նման պահանջը պետք է իմպերատիվ թողնել, խախտում է դատավարության մասնակիցների իրավունքը: Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
6 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 25.04.2023 11:15:29 Հոդված 53.Օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8. հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (անհայտորեն ենթակա է մերժման անկախ դրա հիմքում դրված փաստերից),ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ, կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման (այսուհետ՝ ակհայտ անհիմն հայց)։» Այս մասը հակասում է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու դատավարական ինստուտուտին:/հոդված 172/: Չի ընդունվել Տվյալ դեպքում 172-րդ հոդվածի հետ հակասություն առկա չէ, մասնավորապես, 172-րդ հոդվածով սահմանվում է գործի քննության ընթացքում, այսինքն՝ մինչև նախնական դատական նիստի ավարտը ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու հարցը, իսկ փոփոխվող հոդվածով կարգավորվում է արագացված դատաքննության կիրառման հիմքերը, ըստ որի կիրառման հիմք է հայցն ակնհայտ անհիմն լինելը, որը կարող է դրսևորվել ակնհայտ ոչ պատշաճ պատասխանողի դեմ ներկայացված հայցով: Այսինքն, նշված կարգավորումը անձին չի զրկում Օրենսգրքի 172-րդ հոդվածով տրված իրավունքից օգտվելու հնարավորությունից:
7 Տիգրան Ստեփանյան 02.05.2023 13:04:30 Նախագծի 6-րդ հոդվածի 1․2 կետ․ Նկատի ունենալով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումը՝ առաջարկվում է նախագծի 6-րդ հոդվածի 1․2 կետը շարադրել հետևյալ կերպ․ «1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե` պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ և հայցի և գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:»: Հակառակ դեպքում դատարանը կարող է իր հայեցողությամբ վարույթ ընդունել երրորդ անձի այնպիսի հայցադիմում, որն առհասարակ որևէ առնչություն չունի սկզբնական հայցի առարկայի հետ։ Նախագծի 10-րդ հոդված․ Առաջարկվում է կետն առհասարակ հանել, քանի որ «և օրենքով սահմանված այլ» եզրույթի ներմուծումը փաստորեն սողանցք է ստեղծում շահագրգիռ մարմիններին պարզ ժխտման ապացուցման բեռը դնել ժխտող կողմի վրա։ Նախագծի 17-րդ հոդված․ Նախագծի 17-րդ հոդվածում նշված է՝ <<Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:»: Առաջարկվում է <<գրավոր միջնորդության տեսքով>> բառերից հետո ավելացնել <<կամ հայցադիմումի մեջ>> բառակապակցությունը, քանի որ դատական ծախսերի հատուցման պահանջը առանձին տողով կարող է ներառվել հենց հայցադիմումի մեջ։ Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մաս․ առաջարկվում է 3-րդ մասն առհասարակ հանել , քանի որ այն ակնհայտ հակասում է դատարանի չեզոքության սկզբունքին։ Ծայրահեղ դեպքում <<իր նախառեձնությամբ>> բառակապացությունը փոխարիենել <<դատավարության կողմի գրավոր միջնորդությամբ>> բառակապացությամբ։ Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մաս․ Պարզաբանել դատավարական ժամկետների հարցը, ինչպես է լուծվելու հայցային վաղեմության ժամկետի հոսքի հարցը։ Նախագծի 26-րդ հոդված․ կետն առհասարակ հանել, քանի որ «և օրենքով սահմանված այլ» եզրույթի ներմուծումը փաստորեն սողանցք է ստեղծում, ինչպես նաև ակնհայտ հակասում է դատարանի չեզոքության սկզբունքին։ Նախագծի 29-րդ հոդված․ Տվյալ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Հայցագնի չափով գույքի վրա արգելանք դնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը կայացնում է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին որոշում՝ հակընդդեմ ապահովման չվճարված գումարի չափով:»: Առաջարկվում է <<դատարանը>> բառից հետո ավելացնել <<շահագրգիռ կողմի նախաձեռնությամբ>>։ Նախագծի 43-րդ հոդվածի 3-րդ մաս․ առաջարկվում է հանել <<բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց>> մասը, քանի որ պարզ չէ, թե ինչով է տվյալ իրավիճակում գործն առանց քննության չթողնելու տրամաբանությունը։ Նախագծի 43-րդ հոդվածի 4-րդ մաս․ կետն առհասարակ հանել, քանի որ «և օրենքով սահմանված այլ» եզրույթի ներմուծումը փաստորեն սողանցք է ստեղծում շահագրգիռ մարմինների համար։ Նախագծի 44-րդ հոդվածի 3-րդ մաս․ առաջարկվում է հանել << և ընտանեկան վեճերի վերաբերյալ գործերով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերի>> բառակապակցությունը, հակառակ դեպքում փաստացի կարժեզրկվի վերջնական դատական ակտի գաղափարը (տվյալ դեպքում՝ ընտանեկան գործերով)։ Նախագծի 60-րդ հոդվածի 2-րդ մաս․ առաջարկվում է <<արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ>> բառակապակցությունից հետո ավելացնել <<կամ նյութական իրավունքի կոպիտ խախտում>> բառակապակցությունը։ 1) Չի ընդունվել 2) Չի ընդունվել 3) Չի ընդունվել 4) Չի ընդունվել 5) Չի ընդունվել 6) Չի ընդունվել 7) Ընդունվել է 8) Չի ընդունվել 9) Չի ընդունվել 10) Չի ընդունվել 1) <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերից բխում է, որ առանձնացված կետերով բաժանված պայմանների և այդ կետերը ստորակետով առանձնացված լինելու դեպքում, այդ նպատակի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը: 2) Գործող կարգավորման ուժով փաստը ժխտող անձի վրա ապացուցման պարտականություն չի կարող դրվել, սակայն եթե նյութական իրավունքի նորմն այնպիսին է, որն ուղղակիորեն սահմանում է, որ ժխտող փաստը պետք է, այնուամենայնիվ, ներառվի ապացուցման առարկայի մեջ, ապա դա պետք է դիտել, որպես բացառություն: Հակառակ դեպքում` վեճը ճիշտ չի լուծվի և նման փաստը նյութական իրավունքի նորմով սահմանելը կլինի ինքնանպատակ` չծառայելով ի սկզբանե հետապնդվող նպատակին (օրինակ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով): 3)Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցադիմումում կարող են նշվել հայցվորի միջնորդությունները: Ուստի` բարձրացված հարցն արդեն իսկ կարգավորված է և լրացուցիչ կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է: 4) Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ դատավարական գործողությունների համար սահմանված են սեղմ ժամկետներ և դատավորները բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով չեն հասցնում սահմանված ժամկետում համապատասխան գործողությունը կատարել, ինչը հետագայում դատական ակտի բեկանման հիմք է հանդիսանում: Միևնույն ժամանակ, հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ փոփոխությամբ դատավորին ոչ թե հայեցողական լիազորություն տրվում ցանկացած դեպքում նշված ժամկետը երկարաձգելու, այն միայն բացառիկ դեպքերում և միայն պատճառաբանված որոշմամբ: 5) Սույն դեպքում սահմանված ժամկետը սկսում է հոսել, կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտ կայացնելուց հետո: Նշված կարգավորումը ուղղված է պրակտիկայում առաջացող այն խնդրի լուծմանը, ըստ որի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից հայցադիմում ներկայացրած անձն իրավունք ունի և' եռօրյա ժամկետում վերացնել հայցադիմումի թերությունները, և' կրկին այն ներկայացնել դատարան, և յոթնօրյա ժամկետում ներկայացնել վերաքննիչ բողոք: Ընդ որում, նշվածը հաճախ կատարվում է թե որպես դատավարական հնարք, թե որպես իրավունքի չարաշահման դրսևորում: 6) Հարկ է նշել, որ հոդվածը 128-րդ հոդվածը չի պարունակում դրույթ այն մասին, որ Օրենսգրքով և օրենքներով սահմանված դեպքերում դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ կիրառել հայցի ապահովման միջոց (օրինակ` ՔԴՕ 203-րդ հոդվածով սահմանված կարգով), ուստիև հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերի մասին հոդվածը պետք է համալրել նշված դրույթով: Միևնույն ժամանակ, սողանցքների հնարավորություն չի կարող առաջանալ, հաշվի առնելով ոչ թե հայցի ապահովման միջոց կիրառելու հայեցողական լիազորություն է տրվում դատարանին, այլ միայն օրենքով նախատեսված դեպքերում նման հնարավորության առկայության դեպքում ընդհանուր կանոնից բացառություն է նախատեսվում, հաշվի առնելով նաև օրենսդրի մոտեցումը նմանօրինակ միջնորդությունների ներկայացման ընդհանուր կանոններում բացառության մասին կարգավորումներ նախատեսված լինելը: 7) Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 8) Հակընդդեմ հայց ներկայացնելով` պատասխանող կողմը, մի կողմից ` ըստ էության նաև միջնորդում է դատարանին գործի քննությունը շարունակել, քանի որ գործի քննությունը շարունակելը բխում է նաև իր շահերից և իր հակընդդեմ հայցն էլ պետք է քննվի դատարանում, և նման դեպքերում սկզբնական հայցն առանց քննության թողնվել չի կարող` համարելով, որ հակընդդեմ հայցը պնդելու և դրանից չհրաժարվելու պայմաններում մշտապես առկա է գործի քննությունը հայցվոր կողմի բացակայությամբ շարունակելու միջնորդություն` հակընդդեմ հայցի ներկայացման փաստի և դրա քննության օրինական ակնկալիքի ուժով: Ինչ վերաբերում է առաջարկի երկրորդ մասին, հարկ է նշել, որ <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> օրենքով առկա են առանց քննության թողնելի այլ հիմքեր: Ուստի, ննշված կարգավորումը ուղղված գործող կարգավորումների պայմաններում նշված դրույթի հստակեցմանը: 9) Քննարկել 10) Առաջարկը հիմնավորված և հասկանալի չէ:
8 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 03.05.2023 22:55:55 Նախագծի հոդված 3-ով նախատեսվում է Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.2-րդ մասով. «3.2. Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում»: Անհրաժեշտ է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ևս վերահասցեագրման հնարավորությունը նախատեսել այն դեպքերի համար, երբ ակնհայտ է, որ վեճը ունի հանրային բնույթ/ սահմանելով նաև նման որոշումների կայացման համար հստակ ժամկետ։ Միևնույն ժամանակ Վարչական դատարվարության օրենսգրքում՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանմանությամբ սահմանել Ընդդատության և ենթակայության մասին վեճերով Վճռաբեկ դատարանին դիմելու ընթացակարգ։ Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2. Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում դատարանի հայեցողությամբ ծանուցվում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Առաջարկում ենք կարգավորումը վերացնել, կամ փոփոխել հետևյալ կերպ, ծանուցվում է գործին մասնակցող անձի ներկայացուցիչը, իսկ գործին մասնակցող անձը՝ Դատարանի հայեցողությամբ։ Հակառակ դեպքում պրակտիկայում կստացվի իրավիճակ, երբ դատարանը որոշի իր հայեցողությամբ ծանուցել գործին մասնակցող անձին և ոչ թե ներկայացուցչին՝ նման դիմումի կամ լիազորագրում նշման պայմաններում, և հաշվարկի դատավարական ժամկետներ գործին մասնակցող անձի կողմից դատավարական փաստաթուղթը ստանալու պահից սկսած, ինչի արդյունքում կողմը հետագայում կրի վնաս։ Նախագծի հոդված 14-ով նախատեսվում է Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն»: Առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող փոփոխությունը՝ Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքը միջնորդել/ խնդրել է իրեն ծանուցել նշված հեռախոսահամարով։ Հակառակ դեպքում, եթե օրինակ կազմակերպության տարբերանշանը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը ունեցող ձևաթղթի վրա տպվել է դատավարական փաստաթուղթը, նշվածը կարող է մեխանիկորեն հիմք հանդիսանալ անձին ծանուցելու և ծանուցումը պատշաճ համարելու համար։ 1) Ընդունվել է մասնակի: 2) Ընդունվել է մասնակի: 3) Ընդունվել է: 1) Նշված հոդվածը նախագծից հանվել է: 2) Հոդվածը խմբագրվել է: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նշված կարգավորումը բխում է պրակտիկայում առացացած այն խնդրից ըստ որի այն դեպքում երբ ՔԴՕ 93-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի համապատասխան դիմումը կամ լիազորագիրը առկա է, սակայն դատարանը ծանուցագիրը ուղարկել է գործին մասնակցող անձին, ապա արդյոք դա կհամարվի պատշաճ ծանուցում, թե ոչ: Այսինքն, կարող են լինել դեպքեր, երբ լիազորությունը առկա է, սակայն ներկայացուցիչը գործի քննության ընթացքում չի ծանուցվում (երկրում չլինելու, հասցեն փոփոխված լինելու և այլ հիմքով), արդյունքում «ծանուցվում է միայն ներկայացուցիչը» արտահայտության կիրառման պայմաններում ստացվում է, որ գործին մասնակցող անձին ծանուցելու իրավունք դատարանը չունի, իսկ ներկայացուցչի նկատմամբ «Դատական ծանուցումները..» 9-րդ գլխի կանոնները կիրառելի չեն և արդյունքում դատարանը հայտնվում է փակուղու առջև: 3) Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
9 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 03.05.2023 22:57:21 Նախագծի Հոդված 43-ով նախատեսվում է Օրենսգրքի 180-րդ հոդվածով կատարել հետևյալ փոփոխությունը․ ․․․3) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց»: Կարծում ենք, որ նշանակված երկու իրար հաջորդող դատական նիստերին չմասնակցելը և դատական նիստը հետաձգելու կամ այն հայցվոր կողմի բացակայությամբ անցկացնելու միջնորդություն չներկայացնելը չեն կարող մեկնաբանվել ի վնաս հայցվորի այն դեպքերում, երբ Հայցվորը կամ վերջինիս ներկայացուցիչը թեև չեն ներկայացել դատական նիստին, սակայն ներկայացրել են դիրքորոշում, ապացույցներ կամ այլ դատավարական փաստաթղթեր՝ ցույց տալով իրենց հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը գործի ելքով։ Օրենսդրի նման ֆորմալիստական մոտեցումը խոչընդոտում է անձանց՝ արդար դատաքննության և հենց արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքները: Նորմի գործող խմբագրությամբ տարբերակի կիրառման մասով դատական պրակտիկան միատեսակ չէ, մասնավորապես՝ մի շարք դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը մեկնաբանել են տարբեր կերպ, և ըստ այդմ՝ կայացրել են միմյանց հակասող դատական ակտեր։ Հատկանշական է, որ նույն դատարանը նույնիսկ նույն դատական կազմով /ՀՀ վերաքննիչ դատարանը/ այս խումբ գործերով կարող է տրամադրել իրարամերժ մեկնաբանություններ և մի դեպքում գտնել, որ հայցն առանց քննության թողնելը եղել է անհիմն, քանի որ Հայցվոր կողմը գործով թեև չի ներկայացել նիստին, այնուամենայնիվ ցուցաբերել է շահագրգռվածություն, մյուս դեպքում՝ նշել, որ վկայակոչվող նորմում վկայակոչված պայմանները սպառիչ են և տարածական մեկնաբանության ենթակա չեն (տե՛ս, օրինակ թիվ ԵԴ/14978/02/19, ՍԴ1/0240/02/20, ԵԴ/27288/02/18, ԵԴ/1977/02/19, ԵԴ/17757/02/19 քաղաքացիական գործերով Դատարանի՝ հայցն առանց քննության թողնելու մասին որոշումները, և որոշման դեմ բերված բողոքի առնչությամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները)։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բխում է, որ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում անձը զրկված չէ կրկին դատարան դիմելու հնարավորությունից, այս առումով հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը չի բացառում հետագայում հայցվորի կողմից կրկին նույն առարկային մասին նույն փաստական հիմքերով նույն անձանց դեմ հայցադիմում ներկայացնել։ Հետևաբար այն բոլոր դեպքերում, երբ հայցվորի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ վերջինս շահագրգռված է գործի ելքով, սակայն չի ներկայանում հերթական երկու նիստերին և այդ հիմքով դատարանը հայցը թողնում է առանց քննության, ապա հայցվորը միևնույն է հնարավորություն է ունենալու նույն հայցը կրկին ներկայացնելու, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանի գործունեությունը։ Ուստի՝ կարծում ենք, որ դատարանը անգամ նման կարգավորման առկայության դեպքում պետք է առնվազն հնարավորություն ունենա յուրաքանչյուր գործի շրջանակներում գնահատել հայցվորի շահագրգռվածությունը։ Մյուս կողմից՝ պրակտիկայի տեսանկյունից, օրինակ՝ անձի պատվի և արժանապատվության արատավորման հետ կապված գործերով վնասի հատուցում ստանալու հայցով դատարան դիմելու վաղեմության ժամկետը մեկ ամիս է, մյուս կողմից՝ ներպետական դատարանների կողմից այժմ չկա հստակ ձևավորված պրակտիկա հայցն առանց քննության թողնվելու դեպքում կրկին հայց ներկայացնելիս վաղեմության ժամկետի հոսքի վերաբերյալ (տե՛ս, օրինակ, ԵԴ/5520/02/20 քաղաքացիական գործը, որով Դատարանը գտել է, որ հայցն առանց քննության թողնվելուց հետո անձը բաց է թողել կրկին հայց ներկայացնելու համար նախատեսված 1 տարվա ժամկետը, դատական ակտը բողոքարկվել է վերաքննության, այնուհետև վճռաբեկության կարգով)։ Նման պայմաններում, հայցն առանց քննության թողնվելու դեպքում անձը ընդհանրապես զրկվում է իր հիմնարար՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության որևէ միջոցից, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածին։ Ուստի առաջարկում ենք հոդվածի նշված դրույթը վերանայել վերոգրյալի համատեքստում՝ առնվազն հնարավորություն տալով Դատարանին՝ յուրաքանչյուր գործով գնահատելու Հայցվորի գործողությունները և վերջինիս շահագրգռվածությունը գործով՝ ըստ այդմ կայացնելով որոշում։ Չի ընդունվել Նախագծով առաջարկում նշված մասը չի փոփոխվում: Ինչ վերաբերում է դատարանին յուրաքանչյուր գործով հայցվորի գործողությունները և վերջինիս շահագրգռվածությունը գնահատելու հնարավորություն տալու հարցին, ապա հարկ է նշել, որ գործող կարգավորմամբ պարտադիր պայման նշվել է նաև գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդության բացակայությունը, ինչի առկայությունը կամ բացակայությունը ինքնին շահագրգռվածության դրսևորման ձև է:
10 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 03.05.2023 22:57:34 Նախագծի 60-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 372-րդ հոդվածում՝ 2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ»: Գործող կարգավորումների համեմատ գույքային պահանջներով վերաքննիչ բողոք ներկայացնելու շեմի քառապատիկ ավելացումը հիմնավորված չէ։ Հասկանալի չէ, թե փոփոխությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացվող բողոքների քանի տոկոսի վրա է տարածվելու և ինչքանով է ծառայելու հռչակված նպատակին, հաշվի առնելով, որ Նախագծի հիմնավորումներում որպես սույն փոփոխության նպատակ նշված է․ «Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվել է 50.000 դարձնել 200.000 դրամ, քանի որ առկա կարգավորումը վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության հարցը փաստացի չի լուծում»: Կատարվող փոփոխությունների նպատակը հաշվի առնելով և դրանց համատեքստում (քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծումը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացումը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացումը) առաջարկում ենք նաև վերանայել Աշխատանքային վեճերին վերաբերող հատուկ ընթացակարգերը․ Այսպես՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ: Միևնույն ժամանակ ՔԴՕ 210-րդ հոդվածը առավել նեղ է սահմանում աշխատանքային վեճ հասկացությունը՝ սահմանելով, որ Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ)։ Ինչը աշխատանքային իրավունքների խախտման ոչ բոլոր դեպքերում է հնարավորություն ունենում դիմել և ստանալ հատուկ ընթացակարգերով դատական պաշտպանություն, և չի համապատասխանում նյութաիրավական նորմեր սահմանող՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի դրույթներին։ Ուստի առաջարկում ենք Քաղաքացիական դատավարության օրենսգրքի աշխատանքային վեճի հասկացությունը սահմանող դրույթը ընդլայնել՝ համապատասխանեցնելով Աշխատանքային օրենսգրքի դրույթներին։ Չի ընդունվել Հաշվի առնելով, որ գործող կարգավորմամբ նշված չափով սույն դրույթը պրակտիկայում ընդհանրապես չի կիրառվում սահմանված շեմը բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նույն նորմով սահմանվում է բացառություն այն դեպքերի համար, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական ակտ: Ինչ վերաբերում է հատուկ հայցային վարույթի շրջանակներում քննվող առանձին աշխատանքային վեճերի շրջանակի ընդլայնմանը, ապա հարկ է նշել, որ օրենսդիրը նշված գործերի շրջանակը ընտրել է հիմք ընդունելով, որ տարբեր գործոններով պայմանավորված հայցային վարույթի ընդհանուր կանոնները չեն կարող արդյունավետորեն սպասարկել վարույթի այս տեսակները և այն հնարավոր է ապահովել միայն գործերի հարուցման, նախապատրաստական անհետաձգելի գործողություններ կատարելու, գործի քննության և դատական ակտերի կայացման հատուկ կարգ սահմանելուն: Հաշվի առնելով վերոգրյալը, օրենսդիրը առանձնացրել է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը և ներկա պահին նշված վարույթի շրջանակներում քննվող գործերը շրջանակը ընդլայնելը հիմնավորված և նպատակահարմար չէ: