Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ    - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ  ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  • Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Սևան համայնքի միավորումից հետո համայնքի կազմում ընդգրկվել է 11 գյուղական բնակավայր, որոնց վարչական տարածքներում գտնվող գյուղնշանակության հողատարածքների` արոտավայրերի և խոտհարքների համար անհարժեշտություն է առաջացել սահմանել մրցութային և մեկնարկային գներ:

Այս որոշման ընդունմամբ կկարգավորվի այս ոլորտը:

  •   Ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս համայնքում ընդգրկված գյուղական բնակավայրերում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը տրված են վարձակալության, որոնց վարձակալության ժամկետը լրացել է մարտի 1-ին: Անհրաժեշտություն է առաջացել սահմանելու արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու մրցութային մեկնարկային նոր գներ, որոնց կհետևի 3 տարի ժամկետով պայմանագրերի կնքման գործընթացը:   

  • Առաջարկվող լուծումները

 Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի N  1477-Ն որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև ՀՀ Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջները` առաջարկվում է բնակավայրերի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման համար սահմանել մեկնարկային գներ, որին կհետևի մրցույթների անցկացումը:  

  •  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Իրավական ակտի ընդունման դեպքում Սևան համայնքի բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող արոտավայրերը և խոտհարքները կօգտագործվեն` համաձայն սահմանված չափորոշիչների և կնքված պայմանագրերի պահանջների:

Գյուղատնտեսական նշանակության հողերը վարձավճարի դիմաց կտրվեն  վարձակալության 3 տարի ժամկետով:  

  •  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

- համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցներ.

-  բնակավայրերի վարչական ղեկավարներ:

  • Discussed

    06.04.2023 - 21.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2793

Print