Add to favourites

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

  «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է դեռևս 2004 թվականին, երբ հարկադիր կատարողը ապահովում էի միայն դատական ակտի հարկադիր կատարումը։ Հետագայում, Օրենքում առավել ընդգրկուն փոփոխություն կատարվել է 2020թ․, որի նպատական էր օրենքը համապատասխանեցնել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին։

  Սակայն, այդ փոփոխություններից հետո ներկայումս հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական և կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընդունելու, ծառայողների սոցիալական դրությունը, գիտելիքները բարելավելու համար։ Այսպիսով, Օրենքում առկա անորոշ և թերի կարգավորումները առաջացնում են գործնական բազմաթիվ խնդիրներ:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2․1․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) անցնելուց հետո հարկադիր կատարողը վերապատրաստվում է միայն այն դեպքում, երբ վերջինս կատարողականի գնահատականը ցածր է, ինչը մեր կարծիքով արդարացված չէ։ Այսպես, օրենսդրական դաշտի կատարելագործման, հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակի ընդլայնման պայմաններում հարկադիր կատարողների պարտադիր վերապատրաստման դրույթներ ներկայումս սահմանված չեն, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ հարկադիր կատարողի՝ օրենքով և կանոնադրությամբ իր լիազորությունների և Ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ճանապարհին։

  Ուստիև, անհրաժեշտ է օրենքով նախատեսել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր գործնական և տեսական դասընթացներ։

2․2․ Օրենքի 16-րդ հոդվածը կարգավորում է, հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը, սակայն գործնականում, դրա թերի կարգավորումը առաջացնում է որոշակի խնդիրներ, արդյունքում ստորաբաժանումներից մի մասում հարկադիր կատարողի պաշտոնները մնում են ժամանակավոր թափուր (օրինակ՝ աշխատակցի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում, կամ  լիազորությունները կասեցվելիս) և դա հնարվոր չի լինում համալրել (Ծառայությունը չունի կադրերի ռեզերվ), կամ առողջական վիճակից ելնելով, հարկադիր կատարողը կոնկրետ ստորաբաժանումում չի կարողանում իրականացնել կատարողական գործողություններ (օրինակ՝ վտարում, քանդում), սակայն հրաժարվում է տալ իր համաձայնությունը այլ ստորաբաժանում տեղափոխվելու համար։

Նշվածը կանոնակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել առավել ճկուն դարձնել հարկադիր կատարողի փոխադրման հարաբերությունները՝ հստակեցնելով դեպքերը, երբ հարկադիր կատարողը կարող է առանց համաձայնությամբ փոխադրվել այլ հավասարազոր պաշտոնի, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել ստեղծել իրավական հիմքեր ժամանակավոր թափուր պաշտոնները համալրելու համար։

2․3․ Ծառայությունում  գործող պրակտիկայի համաձայն՝ պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցված անձը կարող է նշանակվել կամ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գնվող վայրում: Նշված դրույթը հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ օրինակ Երևան քաղաքում ապրող անձը նշանակվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:

Այնուհանդերձ, նշված վայրում վերջիններիս բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողները իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ, ինչի արդյունքում վերջիններս կրում են նյութական վնասներ:

2․4 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայության պաշտոնը համարվում է առանձնահատկություն ունեցող, եթե այն չի ընդգրկվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում:

Նույնաբովանդակ սահմանում նախատեսված է նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով՝ համաձայն որի Կառավարչական իրավահարաբերությունների այլ առանձնահատկություններ կարող են սահմանվել օրենքներով:

 Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ քաղաքացիական ծառայության իրավահարաբերությունները տարածվում են այն դեպքերում, երբ պետական ծառայության այլ օրենքներով առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի (այսուհետ՝ նաև կատարման ենթակա ակտեր) հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

Նույն Օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Ստացվում է, որ վերը նշված դեպքերում  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով, որը պետք է քննարկի հարկադիր կատարողի էթիկայի հետ կապված հարցերը։ Այնինչ, հարկադիր կատարողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կարևորագույն նշանակություն ունի հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովների ձևավորման հարցում հարկադիր կատարման ծառայության ոլորտային առանձնահատկությունները, այն տեսանկյունից, որ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը աշխատավայրից դուրս շփումներ ունի կատարողական վարույթի կողմերի հետ, ուստիև վերը նշված դեպքերը ստուգելու համար առավել նպատակահարմար է, որ այդ հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարգը սահմանվի ոլորտը կարգավորող նախարարի համապատասխան հրամանով։

2․5 Հաշվի առնելով, որ Ծառայությունում կոչումների առավելագույն աստիճանը պայմանավորված են որոշակի պաշտոնների լինում են դեպքեր, երբ տվյալ պաշտոնում ծառայողը աշխատում է շատ երկար տարիներ, սակայն վերջինիս հնարավորություն չունի ստանալու մեկ աստիճան բարձր կոչում, քանի որ պաշտոնը թույլ չի տալիս, ինչը այնքան էլ արդարացված չէ որոշ դեպքերում, քանի որ տվյալ անձը բարձր պաշտոնի չի նշանակվում, օրինակ հաստիքների բացակայության պատճառով։

2.6․ Հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը տարեցտարի ընդլայնվել է, սակայն Օրենքով լիազորությունների շրջանակը չի վերանայվել։ Օրենքում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք ենթակա են փոփոխման, հաշվի առնելով իրավակիառ պրակտիկան։ Նախագծով կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով գործող այլ իրավակարգավորումենրը՝ օրինակ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, Ծառայության կանոնադրությունը։

 

3 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով(այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է․

3․1 Ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ։ Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլև արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ողջ համակարգին։

3․2 Կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել` զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա, ինչպես նաև կարգավորվել է որոշակի դեպքերում հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը  զբաղեցնելու հնարավորություն։

3․3 Առաջարկվում է ռոտացիայի կարգով այլ ստորաբաժանումում փոխադրվելու և ծառայելու դեպքում հարկադիր կատարողին, ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին(Քրեակատարողական ծառայություն, Ոստիկանություն, Հարկային կոմիտե), տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար կառավարության կողմից սահմանված կարգով և չափով։

3․4․ Առաջարկվում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ գործառույթային առանձնահատկություններով պայմանավորված՝ հիմքում դնելով  կատարողական վարույթի  կողմերի իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև վարույթի մասնակիցների համար հարկադիր կատարողի ոչ բարեվարք վարքագիծը բարձրաձայնելու հասանելի և անկաշկանդ հնարավորությունը։

3․5․ Ընդլայնվել է հարկադիր կատարողի երաշխիքների շրջանակը՝ և սահմանվել որ որոշ դեպքերում, որոշ դեպքերում գլխավոր հարկադիր կատարողը, կարող է շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ։

3․6․ Առաջարկվել է հստակեցնել Ծառայության կառուցվածքը և այն համապատասխանեցնել գործող կանոնադրությանը՝ սահմանելով որ Ծառայությունում գործում են բաժիններ, որոնք ունեն բաժանմունքներ, հստակեցվել է հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը, կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները տեղափոխվել  և նույն բովանդակությամբ կարգավորվել է Օրենքի՝  հարկադիր կատարողի վարձատրության գլխում։ Առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել, Օրենքի 51-րդ հոդվածը, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է, որ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի ոչ թե գխավոր հարկադիր կատարողը այլ, գլխավոր քարտուղարը։

 

4 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

  Նախագիծը մշակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

5 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ       

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացման միջոցառման իրականացմամբ։

  • Discussed

    31.03.2023 - 15.04.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2218

Print