Add to favourites

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է.

1 Ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ։ Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլև արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ողջ համակարգին։

2. Կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել` զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա, ինչպես նաև կարգավորվել է որոշակի դեպքերում հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը  զբաղեցնելու հնարավորություն։

3․ Առաջարկվում է ռոտացիայի կարգով այլ ստորաբաժանումում փոխադրվելու և ծառայելու դեպքում հարկադիր կատարողին, ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին(Քրեակատարողական ծառայություն, Ոստիկանություն, Հարկային կոմիտե), տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար կառավարության կողմից սահմանված կարգով և չափով։

4․ Առաջարկվում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ գործառույթային առանձնահատկություններով պայմանավորված՝ հիմքում դնելով  կատարողական վարույթի  կողմերի իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև վարույթի մասնակիցների համար հարկադիր կատարողի ոչ բարեվարք վարքագիծը բարձրաձայնելու հասանելի և անկաշկանդ հնարավորությունը։

5․ Ընդլայնվել է հարկադիր կատարողի երաշխիքների շրջանակը՝ և սահմանվել որ որոշ դեպքերում, որոշ դեպքերում գլխավոր հարկադիր կատարողը, կարող է շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ։

6․ Առաջարկվել է հստակեցնել Ծառայության կառուցվածքը և այն համապատասխանեցնել գործող կանոնադրությանը՝ սահմանելով որ Ծառայությունում գործում են բաժիններ, որոնք ունեն բաժանմունքներ, հստակեցվել է հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը, կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները տեղափոխվել  և նույն բովանդակությամբ կարգավորվել է Օրենքի՝  հարկադիր կատարողի վարձատրության գլխում։ Առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել, Օրենքի 51-րդ հոդվածը, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է, որ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի ոչ թե գխավոր հարկադիր կատարողը այլ, գլխավոր քարտուղարը։

  • Discussed

    31.03.2023 - 15.04.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2155

Print