Add to favourites

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից, Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից, 2-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից, 5-րդ հոդվածի վերնագրից և 1-5-րդ մասերից, 5․1-րդ հոդվածի վերնագրից և 1-ին, 7-րդ, 9-րդ և 10-րդ մասերից, 5․2․-րդ հոդվածի 1-ին , 2-րդ , 4-րդ , 5-րդ մասերից, 5․3․-րդ հոդվածի վերնագրից և 1-7-րդ մասերից, 6-րդ հոդվածի վերնագրից, 6-րդ գլխի վերնագրից, 43-րդ հոդվածի վերնագրից, 1-ին, 3-րդ և 4-րդ մասերից, 45-րդ հոդվածի վերնագրից, 1-ին, 3-րդ, 4-6-րդ, 8-րդ և 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերից, հանել «պատվավոր կոչումներ» և «պատվավոր կոչումների շնորհում» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով։  

Հոդված 2 Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասից, 46-րդ հոդվածի վերնագրից և 1-3-րդ մասերից հանել «պատվավոր կոչման կրծքանշաններ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով։

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 40-րդ հոդվածը, 5-րդ գլուխն ամբողջությամբ, 46-րդ հոդվածի 3-րդ մասը, Հավելված 2-ը։

Հոդված 4 Եզրափակիչ և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով շնորհված պատվավոր կոչումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը, իսկ պատվավոր կոչումների արժանացած անձինք և կոլեկտիվները շարունակում են օգտվել սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված իրավունքներից և ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ՀՕ-119 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետից հանել «պատվավոր կոչումների» բառերը:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

 


 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ՀՕ-465-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ պարբերության 5-րդ կետից հանել «մշակույթի և արվեստի ոլորտում պատվավոր կոչումներ շնորհելու» բառերը:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 


 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ՀՕ-40-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 16-րդ կետից հանել «պատվավոր կոչումներ շնորհելու» բառերը:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

  • Discussed

    24.03.2023 - 08.04.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Healthcare, Education and science, Urban planning, Sport and youth, Cultural, Economy, Contemporary art

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1863

Print