Add to favourites

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1351-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 1351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1.

Անհրաժեշտությունը

 

Համաձայն Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության (գրությունը կցվում է) ԵԱՏՄ շրջանակներում գործում է ԵՏՀ խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 114 որոշմամբ ընդունված «Ատրակցիոնների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, որը նաև պաշտոնապես հրապարակվել է իրավական ակտերի միասնական կայքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարուսելները (ատրակցիոնները) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում և տվյալ ոլորտի լիազորող մարմինը հանդիսանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը,  Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշումը (տեխնիկական կանոնակարգի իրավական կարգավիճակը փոխելու՝ չհակասելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 51-րդ հոդվածին) վերանայելու կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասով:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ, իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի գործողության հիման վրա՝ ուժը կորցրած ճանաչվի ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի 1351-Ն որոշումը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Որոշման նախագծի բովանդակությունը համապատասխանում է իրավական ակտի որոշակիության և բացերը լրացնելու հիմնադրույթներին:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնական նպատակը շահագործման  գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավօր օբյեկտի անվտանգ շահագործումը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը կնպաստի արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Սույն որոշման նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

Սույն որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտների ավելացում չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրից:

     

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                  ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

  • Discussed

    17.03.2023 - 02.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3426

Print