Add to favourites

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1351-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ` կարուսելների (զվարճահարմարանքների) և դրանց սարքավորումների անվտանգ շահագործման վերաբերյալ:

Սույն Կանոնները տարածվում է զվարճանքի համար շարժական կամ անշարժ սարքավորումների վրա` նախատեսված զբոսայգիներում, հանգստյան այգիներում և հանգստի այլ վայրերում տեղակայման և շահագործման համար:

Հիմնական նպատակը շահագործման  գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավօր օբյեկտի անվտանգ շահագործումը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ, իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի գործողության հիման վրա՝ ուժը կորցրած ճանաչվի ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի 1351-Ն որոշումը:

  • Discussed

    17.03.2023 - 02.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3310

Print