Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական  կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:

Վերոնշյալ ենթակայության փոփոխությամբ և անվանափոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մի շարք իրավական ակտերում կատարել փոփոխություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)։

Սույն նախագիծը ներկայացվում է հաստատման փոփոխության կարիք ունեցող այլ իրավական ակտերի փաթեթից առանձին հիմք ընդունելով որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հրատապությունը։

Մասնավորապես, որոշմամբ հաստատված ծրագիրը ուղղված է լուծելու 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով: 2020-2022 թվականների ընթացքում ծրագիրը իրականացվել է Երևան քաղաքում։ Երևանում ծրագրի իրականացման շրջանակներում բնակարանի գնման վկայագրեր են ստացել թվով 270 ընտանիքներ, որոնցից 218-ը 2023 թվականի հունվարի 27-ի դրությամբ իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ։ Երևանում ծրագրի իրականացման արդյունքում փաստացի տրամադրվել է 3.7 մլրդ. դրամ։

2022 դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 1860-Ն որոշումը, որով փոփոխություններ են կատարվել որոշման մեջ և ծրագրի իրականացումը մեկնարկել է ՀՀ մարզերում։ Ս/թ հունվարի 27-ի դրությամբ ավարտվել է որոշմամբ սահմանված ժամկետներում շահառուների կողմից դիմումների ներկայացնելու գործընթացը և անհրաժեշտ է սկսել որոշմամբ սահմանված ծրագրի հաջորդ միջոցառումները, մասնավորապես՝ ձևավորել նոր հանձնաժողով, քննարկել շահառուների կողմից ներկայացված գործերը, կնքել պայմանագրեր, տրամադրել վկայագրեր և իրականացնել գնման գործընթացը։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին: Այդ ենթակայության փոփոխությամբ և անվանափոխությամբ պայմանավորված առաջարկվում է կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման մեջ:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

 

6․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ամբողջությամբ լուծվում են Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հարցերը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    10.03.2023 - 26.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1971

Print