Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022  թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածով և 3-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի N 17-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանկառավարության2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը» բառերով.

2) Որոշման հավելվածի ամբողջ տեքստում «միգրացիոն ծառայություն» բառերը  համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով, բացառությամբ հավելվածի 2-րդ կետի «ա» և «դ»  ենթակետերում, 26-րդ կետում և 30-րդ կետի 3-րդ ենթակետում.

3) Որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «, իսկ մարզերում ծրագրի իրականացման ժամանակ՝ համայնքային» բառերը։

4) Որոշման հավելվածի 29-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի» բառերով և նույն կետից հանել «Երևանի քաղաքապետարանի» բառերը.

5) Որոշման հավելվածի 33-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը» բառերով.

6) Որոշման հավելվածի 38-րդ կետի «բ» ենթակետում «համապատասխան համայնքին նվիրելու դիմումը» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմ»

7) Որոշման հավելվածի 38.1 կետում «համայնքին նվիրելու համապատասխան դիմումը համայնքապետարան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ» բառերով, իսկ «տրված տեղեկանքի» բառերից հետո հանել կրկնվող «պատճեները» բառը։

8) Որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«39. Վկայագիր ստացած անձը Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ։ Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմը, դիմումը ստանալուց հետո  15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները։

Երևանում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթերի պատճենները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:»։

9) Որոշման N 2, N 3 և N 4 ձևերում «2022» թիվը փոխարինել «2023» թվով։

10) Որոշման N 4 ձևով հաստատված պայմանագրի 2.3.5-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «, իսկ մարզերում՝ համայնքային» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ

Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ

ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

  • Discussed

    10.03.2023 - 26.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1956

Print