Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող արտադրատեսակների համար ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ, որոշման պահանջների կիրարկումն ապահովող միջպետական ստանդարտների ցանկի փոփոխությամբ, ներառված և ուժը կորցրած ճանաչված իրավական ակտերի փոփոխությամբ, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված ազգային իրավական ակտի առկայությամբ։

Բացի վերոգրյալից, նշված իրավական ակտը նախատեսված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով հաստատված վերանայման համար իրավական ակտերի ցանկում։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման որպես իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված վերանայման համար իրավական ակտերի ցանկում ներառված է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման վերանայումը ևս և դրա անհրաժեշտությունը արդիական է՝ պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, որոշման պահանջների կիրարկումն ապահովող միջպետական ստանդարտների ցանկի, ներառված և ուժը կորցրած ճանաչված իրավական ակտերի փոփոխությամբ, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված ազգային իրավական ակտի առկայությամբ։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման հավելվածի պահանջներն արդիականացնել՝ համապատասխանեցնելով ԱՏԳ ԱԱ նոր ծածկագրերով նախատեսված արտադրանքներին, փոփոխելով որոշման պահանջների կիրարկումն ապահովող միջպետական ստանդարտների ցանկը, ներառված և ուժը կորցրած ճանաչված իրավական ակտերը, կատարելով «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված ազգային իրավական ակտի առկայության պահանջը և համապատասխանեցնելով գործող պետական վերահսկողության իրականացման օրենսդրությանը։

4Կարգավորման նպատակը.

Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգի արդիականացումն է, համապատասխանեցումը 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, կիրարկումն ապահովող գործող միջպետական ստանդարտներին, գործող իրավական ակտերին, կատարելով «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված դրույթներին և պետական վերահսկողության իրականացման գործող օրենսդրությանը։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով նախատեսված իրավական ակտի վերանայումը, արդիականացումը, համապատասխանեցումը 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, կիրարկումն ապահովող գործող միջպետական ստանդարտներին, գործող իրավական ակտերին, կատարելով «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված դրույթներին և պետական վերահսկողության իրականացման գործող օրենսդրությանը։

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից:

  • Discussed

    07.03.2023 - 22.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1858

Print