Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) նախաբանը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի.

ա․ 1-ին կետում․

1․ ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ֆաքսիմիլային սարքավորումներ 8443 32 300 0»

2․ ե) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար 8517 300 0, 8517 400 0»․

3․ ուժը կորցրած ճանաչել թ) և ժ) ենթակետերը․

բ․ 4-րդ կետում «շուկա մուտք գործելուն» բառերը փոխարինել «շուկայահանմանը» բառով․

գ․ 5-րդ կետում «1-ին կետի «է», «ը» և «ժա» ենթակետերում» բառերը փոխարինել «1-ին կետում» բառերով․

դ․ 6-րդ կետի․

1․ դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց հաճախականությունները պայմանականորեն սահմանափակված են 3000 ԳՀց հաճախականությունից ցածր, տարածվում են տարածությունում առանց արհեստական ալիքատարի»․

2․ ը) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Վնասակար խանգարում՝ խանգարում, որը խոչընդոտում է ռադիոնավիգացիոն ծառայության գործունեությանը կամ անվտանգությանը այլ ծառայությունների կամ էապես վատթարացնում է որակը, դժվարեցնում է կամ բազմակի անգամ ընդհատում է ռադիոկապի ծառայության աշխատանքը, որը գործում է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության «Ռադիոկապի կանոնակարգի»․

ե․ III- րդ բաժնի վերնագրի «Շուկա մուտք գործելու պայմանները» բառերը փոխարինել «Շուկայահանմանը ներկայացվող պահանջները» բառերով․

զ․ 10-րդ կետի․

1․ ա) ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի դրույթներին և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11/ 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված» բառերով․

2․ բ) ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի» բառերով․

է․ 11-րդ կետում «միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական» բառերը փոխարինել «խանգարումից խուսափելու նպատակով և վերգետնյա ու տիեզերական» բառերով․

ը․ 14-րդ և 16-րդ կետերում «ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ  ԻԷԿ 60065» բառերը փոխարինել  «ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065» բառերով․

թ․ 24-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879» բառերով․

ժ․ 28-րդ կետում «պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով» բառերով․

ի․ IX-րդ բաժնով նախատեսված ստանդարտների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ․

«

 Ստանդարտի նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների անվանումը

ԳՕՍՏ 5238

Հաղորդալարային կապի տեղադրում. Գծերում առաջացող վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության սխեմաներ. Տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 6343

Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ 7152

Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7153

Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7845

Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 11216

Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 11515

Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 12252

Անկյունային մոդուլացմամբ ցամաքային շարժական կապի ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 14663

Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ հեկտամետրային-դեկամետրային տիրույթի ալիքների համար. պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 16019

Ապարատուրա ցամաքային շարժական ռադիոկապի. Մեխանիկական և կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 18471

Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու օղակներ և չափման ազդանշաններ

ԳՕՍՏ 19463

Ռադիոռելեային և արբանյակային համակարգերի միջոցով պատկերի հաղորդման մայրուղային կապուղիներ. Հիմնական պարամետրեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 19654

Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ 20532

I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 20855

Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող կապուղիներում տվյալների փոխանցման սարքավորումների ազդանշանների փոխակերպիչ սարք. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 21655

Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական պարամետրեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22505

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Փորձարկման նորմեր և մեթոդներ

ԳՕՍՏ 22579

Միաշերտ ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22670

Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և սահմանումներ

ԳՕՍՏ 22937

Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 23675

Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ. Էլեկտրական պարամետրեր

ԳՕՍՏ 25007

Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 26315

Կապուղիների հաճախականային բաժանումով հաղորդման համակարգերի խմբային և գծային ուղիների սարքավորումներ. Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և ելքային դիմադրություններ

ԳՕՍՏ 26557

Կապուղիներում ընդունվող տվյալների հաղորդման ազդանշաններ. Էներգետիկական պարամետրեր

ԳՕՍՏ 26797

Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող անձնակազմի պաշտպանություն էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 26886

Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 27049

Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող անձնակազմի պաշտպանություն մթնոլորտային պարպումներից

ԳՕՍՏ 27232

Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական գծերի հետ. Հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 27908

Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. Անվանացուցակ և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 28263

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28264

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.
ФС1, ФС2, ФС3. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28265

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.
МК1, МК2, МК3. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28266

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28384

Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների պարամետրեր

ԳՕՍՏ 28439

Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 28449

Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ փոխգործակցության ընդհանուր պահանջներ.

ԳՕՍՏ 28749

2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 28871

Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.4

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունություն նանովայրկյանային իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30805.22

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանք. Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 29280
ԻԷԿ 1000-4092

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության նկատմամբ. Ընդհանուր դրույթներ

ԳՕՍՏ 30318

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30805.14.1

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր և անալոգային սարքավորումներ. Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 30338

Ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման ռադիոհաղորդիչ սարքավորումներ. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30429

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Քաղաքացիական նշանակման ռադիոընդունիչ սարքավորումների հետ համատեղ տեղակայված սարքավորումներից և սարքերց ստացվող արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30379

Պաշտպանիչ, հրդեհային և հրդեհապաշտպանիչ ազդանշանների տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Խանգարակայունության և էլեկտրամագնիսական էմիսիայի պահանջներ, նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50628

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50736

Ալեհավաքա-ֆիդերային սարքեր ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի. Տիպերը, հիմնական պարամետրերը, տեխնիկական պահանջները և չափման մեթոդները

ԳՕՍՏ Ռ 50739

Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ Ռ 50799

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50829

Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի կիրառմամբ ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50839

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50842

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50867

Անտենաներ ռադիոռելեային կապի գծերի. Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ Ռ 50890

Հաղորդիչներ հեռուստատեսային փոքր հզորության. Հիմնական պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50932

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50933

Ներգոտիային ռադիոռելեային գծերի ուղիներ և տրակտներ. Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51138

Անտենաներ հաղորդող հեռուստատեսային և ռադիոհաղորդումների անշարժ կայանների ԳԲՀ և ՈւԲՀ ընդգրկույթների. Դասակարգում. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51241

Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 32068

Հեռախոսային տեխնիկա բաժանորդային. Անվտանգության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.3.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. 16 Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.3.3

Էլեկտրաէներգիա. Էլեկտրամագնիսական տեխնիկական միջոցների համատեղելիություն. Ընդհանուր նշանակության ցածր լարման էլեկտրամատակարարման համակարգերում լարման փոփոխման, լարման տատանումների և սահմանափակում. Տեխնիկական միջոցներ 16 Ա-ից ոչ ավելի (մեկ ֆազում) անվանական հոսանքով, որոնք միանում են էլեկտրական ցանցին միացման որոշակի պայմանները չպահպանելու դեպքում. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.8(ԻԷԿ 61000-3-8)

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Ազդանշանների հաղորդում ցածրավոլտ էլեկտրական ցանցերով. Ազդանշանների մակարդակներ, հաճախությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր

ԳՕՍՏ 30804.4.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.3

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունություն ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-5

Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-5. Փորձարկման և չափման մեթոդներ. Մեծ էներգիայի միկրովարկյանային իմպուլսների կայունության փորձարկումներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.6
(ԻԷԿ 61000-4-6)

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական դաշտերից ուղղորդված կոնդուկտիվ խանգարումների նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-12

Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-12. Չափման և փորձարկման մեթոդներ. Կայունության փորձարկում ձայնային ալիքի նկատմամբ

ԳՕՍՏ 30804.6.1

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բնակելի, կոմերցիոն գոտիներում և արտադրական գոտիներում օգտագործվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունությունը արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.3

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բնակելի, արտադրական և առևտրային գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ. Տեխնիկական միջոցներից առաջացած խանգարաէմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ ԻԷԿ 61000-6-4

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЭМС). Մաս 6-4. Ընդհանուր ստանդարտներ. Էլեկտրամագնիսական էմիսիայի ստանդարտ արդյունաբերական միջավայրի համար

ԳՕՍՏ ՍԻՍՊՌ 24

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքներ. Կայունություն էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51513

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51515

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ ԵՆ 55103-1

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսա-, տեսա-, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 32132.3

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Հաստատուն հոսանքի ցածրավոլտ սննման աղբյուրներ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51558

Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51662

Հաղորդիչ անտենաների կոմուտատորներ. Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51663

Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին հաճախությունների հաղորդիչների ընդհանուր անտենայով (ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51699

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51741

Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ՇԲՀ ընդգրկույթի. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51742

Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ցածր, միջին և բարձր հաճախության ընդգրկույթի լայնույթային մոդուլացմամբ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51820

Սարքեր ազդանշանների կերպարափոխման տոնային հաճախության ռադիոկապուղիների համար. Տիպեր տեխնիկական բնութագրեր և կցորդման պարամետրեր

ԳՕՍՏ ԻԷԿ 60065

Լսա-, տեսա- և համանման էլեկտրոնային ապարատուրա. Անվտանգության պահանջներ

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60950

Անվտանգություն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-երորդ օրը:
  • Discussed

    07.03.2023 - 22.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1859

Print