Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Ասյա Պողոսյան 22.02.2023 16:09:10 ճիշտ կիրառելու դեպքում լավ առաջարկ է
2 Լուսինե Նալբանդյան 22.02.2023 19:33:48 .
3 Եվա Մուրադյան 23.02.2023 13:18:29 ։
4 Սյուզաննա Մեսրոպյան 24.02.2023 12:23:08 Թեպետև նշված հաշվառման վարումը մեծացնելու է որակյալ հաշվապահական ծառայությունների նկատմամբ շուկայական պահանջարկը, որը Ա/Ձ-ների համար հնարավոր է լրացուցիչ ծախսեր առաջացնի, այնուամենայնիվ, դրական քայլ է և կնպաստի Ա/Ձ-ների գործունեության օրինականության բարելավմանը:
5 Սիրանուշ Ներսիսյան 24.02.2023 12:25:25 Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատերը հարկման ռեժիմ է փոխում (մասնավորապես, երբ անցնում է հարկման ընդհանուր համակարգ) և այդ պահից առաջանում է ակտիվներն ու պարտավորությունները հաշվառելու պարտավորություն, առաջանում է նաև սկզբնական մնացորդների հաշվառման հետ կապված խնդիր, քանի որ մինչ այդ հաշվառում չի վարվել։
6 Լիլիթ Դադիկյան 24.02.2023 12:38:52 Անհատ ձեռնարկատերերի և նրանց գործընկերների միջև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ոչ պատշաճ վարման կամ չվարելու արդյունքում պարտքերի հիմնավորման խնդիրներ են առաջանում գործընկերների միջև, ինչպես նաև դատարանում, եթե անհրաժեշտություն է առաջանում պարտքերը պահանջել դատական կարգով։ Այս կերպ կկարգավորվեն նման խնդիրները։
7 Անահիտ Հակոբյան 24.02.2023 12:58:39 Ֆորս-մաժորային իրավիճակներում, ինչպես օրինակ՝ հրդեհը, կողոպուտը, երկրաշարժը և այլն, հստակ հնարավոր չի լինում պարզել անհատ ձեռնարկատիրոջ կրած վնասի չափը, քանի որ ապրանքային կամ այլ նյութական մնացորդները չեն հաշվառվում։
8 Գոհար Մուրադյան 24.02.2023 13:08:03 .
9 Անի Բադիկյան 24.02.2023 21:15:12 Ա/Ձ-ների համար ակտիվների և պարտավորությունների հաշվառման պարտավորությունն ավելի շուտ պետք է սահմանվեր, քանի որ հաշվառման տեսանկյունից ձևավորված է անհավասար դաշտ: Կազմակերպությունները նման հաշվառում արդեն իսկ վարում են, իսկ նույն գործունեությունն իրականացնող Ա/Ձ-ները՝ ոչ, ինչը հիմնավոր չի կարող լինել:
10 Թերեզա Քոչարյան 27.02.2023 22:29:10 Կարծում եմ առանց ակտիվների և պարտավորությունների հաշվառման՝ ստվերային տնտեսության դեմ միջոցառումներն արդյունավետ լինել չեն կարող։ Սակայն առանց հսկողության ոչ մի բան չի փոխվի։ Կրկին օրինապահները կհետևեն օրենքին, մյուսները՝ ոչ։
11 Նարինե Շաբոյան 27.02.2023 22:43:38 Կարծում եմ, ակտիվների և պարտավորությունների հաշվառման պահանջը կնպաստի փաստաթղթավորմանը, այս կերպ կկարգավորվի նաև խոշորների և փոքրերի միջև «հակամարտությունը» և միմյանց մեղադրելը՝ խոշորների կողմից փաստաթուղթ չտրամադրելու կամ փոքրի կողմից այն չստանալու հետ կապված:
12 Կարինե Բերբերյան 27.02.2023 22:59:39 Իմ խորին համոզմամբ, նախագծի ընդունման արդյունքում հարկային կարգապահությունն էականորոն կբարելավվի: Բայց նաև վստահ եմ, որ առանց հստակ հսկողական մեխանիզմների, առանց պատասխանատվության միջոցներ սահմանելու, անհնար կլինի հասնել ցանկալի արդյունքների:
13 Հերմինե Դոխոյան 27.02.2023 23:11:01 Հարկման նպատակով ակտիվների և պարտավորությունների հաշվառումը կարող է նաև հիմք ծառայել բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի հեշտ ներգրավման համար՝ ԱՁ-ների վարկունակույունը հիմնավորելու նպատակով:
14 Վաղինակ Անդրեասյան 27.02.2023 23:28:57 Վաղուց ժամանակն է վերացնել նաև դրամարկղային գործառնությունների իրականացման առնչությամբ հարկման հատուկ համակարգերում գործող ԱՁ-ների համար սահմանված բացառությունները: Այսպիսի ԱՁ-ները շատ հաճախ ավելի մեծ շրջանառություն են ունենում, քան որոշ կազմակերպություններ: Ես կարծում եմ, որ պետք է հավասար դաշտ լինի՝ և փաստաթղթավորման, և պարտավորությունների հաշվառման առումով: Այլ խնդիր է, որ պատշաճ հսկողություն է անհրաժեշտ, որպեսզի օրենքի այս կետը և կազմակերպությունների, և ԱՁ-ների մասով կիրառվի:
15 Արմեն Ղազարյան 07.03.2023 23:18:42 Ա/Ձ-ների ակտիվների և պարտավորությունների հաշվառմանը կարծում եմ պետք է հաջորդի նաև Հարկային օրենսգրքով Ա/Ձ համարվող ֆիզիկական անձանց «տնօրինվող եկամտի» առնչությամբ համապատասխան կարգավորումների սահմանումը, որով Ա/Ձ-ների ձեռնարկատիրական եկամուտն, ըստ էության, կտարանջատվի արդեն որպես ֆիզիկական անձ նրա ստացած անձնական եկամտից: Տնօրինվող եկամտի սահմանումը կարևորվում է, եթե պետության քաղաքականությունը միտված է նաև հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ-ների տնօրինվող եկամտի (արդեն որպես ֆիզիկական անձ) հարկմանը՝ շահաբաժիններից հարկման մոտեցման տրամաբանությամբ: Դրանով հավասար և արդարացի պայմաններ կապահովվի հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձանց ստացած եկամուտների և նույն համակարգում գործող կազմակերպություններից ֆիզիկական անձանց շահաբաժինների տեսքով ստացված եկամուտների հարկման միջև: Տնօրինվող եկամտի առնչությամբ կարգավորումները պակաս կարևոր չեն, երբ հարցը դիտարկում ենք նաև որպես ֆիզիկական անձ տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման համատեքստում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: