Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N184-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

202   թվականի N _________   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը հաստատելու մասին» N184-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>,

2) որոշման նախաբանում <<9․1-ին մասով>> բառերը փոխարինել <<9․1-ին և 9․2-րդ մասերով>> բառերով,

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<1․ Սահմանել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի մատակարարման դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային մարմնում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:>>,

4) որոշման հավելվածում՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ»,

բ․ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ` ֆիզիկական անձ) էլեկտրոնային ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) հարկային մարմնում հաշվառման հետ կապված հարաբերությունները:>>,

գ․ 2-րդ կետում <<ծառայություն մատուցելու>> բառերից հետո լրացնել <<կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանք մատակարարելու>> բառերը,

դ. 3-րդ կետում <<Էլեկտրոնային ծառայություն մատուցող>> բառերը փոխարինել <<Ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանք մատակարարող>> բառերով, <<Առցանց եղանակով տրված բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո>> բառերը փոխարինել <<Առցանց եղանակով տրված հարցերին պատասխանելուց հետո>> բառերով,

ե․ 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<4․ Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանք մատակարարող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու համար էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ներկայացնում է դիմում (այսուհետ` դիմում)` սույն կարգի ձևին համապատասխան, կցելով ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը՝ առանց նոտարական վավերացման: Հարկային մարմին դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Դիմումի ձևում լրացվում է Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ էլեկտրոնային առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման դեպքում` էլեկտրոնային հարթակը շահագործող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը:

  1. Դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ, եթե առկա չեն դիմումի ընթացքի կասեցման սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերը:>>,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ կետերով.

<

1) դիմումը լրացված է թերի կամ դիմումին կից ներկայացված չէ ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը․

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթում և դիմումում լրացված տեղեկություններում առկա են անհամապատասխանություններ կամ ներառված են ոչ ռեզիդենտ կազմակերպության վերաբերյալ սխալ տվյալներ:

  1. Դիմումի ընթացքի կասեցման մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը` դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` նշելով դիմումի ընթացքի կասեցման հիմքը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը տեղեկացնելուց հետո դիմումի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերացումից հետո, ներկայացվող նոր դիմումի հիման վրա, հարկային մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում հաշվառում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը:>>,

5) որոշման հավելվածով սահմանված դիմումի ձևի վերնագրում << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ>> բառերից հետո լրացնել <<ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ>> բառերով և ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«

12.

Կից ներկայացվում է ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը

»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    03.02.2023 - 18.02.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1779

Print

Related documents / links