Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրնքի 18-րդ հոդվածի 1-ին 40-րդ կետով՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման կանոնները՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Լոռու մարզի Տաշիր համայնքի

ավագանու 2022 թվականի  « ___»

 N  Ն որոշման

 

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ  ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

 

  1. Սույն կանոններով կարգավորվում են ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հանրային սննդի կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ) խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.

հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.

խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.

ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.

հանրային սննդի օբյեկտներ` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.

վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ:

  1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:
  2. Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
  3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:
  4. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:
  5. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն կանոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
  6. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:
  7. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):

Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

  1. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:

11.Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ՝ իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

  1. Անվանաքարտ կրում են համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողները` աշխատավայրում գտնվելու ժամանակահատվածում:
  2. Անվանաքարտն աշխատողին տրվում է աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:
  3. Անվանաքարտի վրա հայերեն տպագիր տառերով լրացվում է`

ա) կազմակերպության ֆիրմային անվանումը,

բ) աշխատողի անունը, ազգանունը,

գ) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:

15.Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը` նվազագույնը 30մմ x 40մմ չափսերով:

  1. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով:
  2. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ:

18.Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:
      19.Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

 

 

 

  • Discussed

    27.01.2023 - 11.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Tashir Municipality of Lori Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2990

Print