Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի

  N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է` բնակարան կամ ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերելու գործընթացում Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահո­վու­թյան համակարգի կարևորությամբ և անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության շրջնակ-ներում ՀՀ Կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշման համաձայն` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնա­կա­րանային հաշվառման ենթակա են այն զինծառայողները ովքեր ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, ինչպես նաև սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառա­­յողները, որոնց բնակարանում բնակվող օրենքով սահմանված զինծառայողի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահով-վածությունը կազմում է 7 ու        7-ից պակաս քառակուսի մետր կամ, ընտանիքում, բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձիք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից: Նույն որոշումը սահմանում է, որ 1, 2, 3 և 4 սենյականոց բնակարան տրամադրվում է զինծառայողների ընտանիքի անդամների թվից ելնելով: Ընդ որում, 4 սենյականոց բնակարան տրամադրվում է 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:  

Որպես օրինակ` ՊՆ համակարգի զինծառայողին ով 2009թ. դրությամբ ուներ 7 անձից բաղկացած ընտանիք, տրամադրվել է 4 սենյականոց բնակարան:

2022թ. դրությամբ զինծառայողի ընտանիքը բաղկացած է արդեն 13 անձից, իսկ վերը նշված որոշումը չի նախատեսում բնակարանային պայմանների կրկնակի բարե­լա­վում:

Որպես ՊՆ համակարգի բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համակարգային լուծման տարբերակ` առաջարկվում է այս նախագիծը:

 

 

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բնակարանով կամ ԲԳՎ տրամադրելու միջոցով ապահովելու ՀՀ ՊՆ համակարգի զինծա­ռա­յողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման առավել բարենպաստ մեխանիզմների մշակմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի առանձին դեպքերում ապահովել զինծառայողների բնակարանային ապահովության ամբողջա­կան իրավունքը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի բնակարանի կամ ԲԳՎ-ի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը բազմազավակ զինծառայողներին` ապահովելով բնակարանային ապահովության իրավունքի իրացումը` հաշվի առնելով նաև սոցիալական արդարության ընդհանուր սկզբունքները:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի

  N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

­­Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի

  N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Որոշման նախագծի ընդունումը 2023թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջացնի:

  • Discussed

    16.01.2023 - 31.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2511

Print