Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«        » ____________ 2023 թվականի  N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետից հանել  «և ավելի»  բառերը.

2) կարգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով՝

« 5) շահառուի ընտրությամբ՝ մեկական 4-սենյականոց և 1-սենյականոց կամ մեկակական 3-սենյականոց և 2-սենյականոց բնակարաններ` 7-9 անձից բաղկացած ընտանիքին.

6) շահառուի ընտրությամբ՝ մեկական 4-սենյականոց և 2-սենյականոց կամ երկուական 3-սենյականոց բնակարաններ` 10-12 անձից բաղկացած ընտանիքին.

7) մեկական 4-սենյականոց և 3-սենյականոց բնակարաններ` 13 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:»:

  1. Սույն որոշման դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից անհատույց օգտագործման կամ սեփակա­նության իրավունքով բնակելի տարածություն կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացած զինծառա­յողների, նրանց հավասարեցված անձանց և օրենքով սահմանված նրանց ընտանիքի անդամների վրա:
  2. Սույն որոշմամբ սահմանված գործընթացն իրականացնելու նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված պայմանները բավարարող ընտանիքի թվակազմ ունեցող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րության կողմից անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն նախկինում ստացած զինծառա­յողների կամ նրանց հավասարեցված անձանց կողմից Հանձնաժողովի նախագահին է ներկայացվում դիմում` կցելով  կարգի 15-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը: Հանձնաժողովը` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում շահառուի ընտանիքի անդամներին հասանելիք սենյակների թիվը որոշելիս հաշվի է առնում դիմումի ներկայացման օրվա դրությամբ շահառուի օրենքով սահմանված ընտանիքի նոր անդամների թվաքանակը: Ընդ որում, տվյալ դեպքում հասանելիք սենյակների թիվը որոշվում է պաշտպանության նախարա­րության կողմից նախկինում տրամադրված և սույն որոշման 1-ին կետով սահմանված աջակցության չափերի տարբերությամբ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

            վարչապետ                                                                Ն.Փաշինյան                                   

 

 

  • Discussed

    16.01.2023 - 31.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2510

Print