Add to favourites

Under development

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ին) դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքով.

  1. ուժը կորցրած է ճանաչվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12‑րդ կետը, որով սահմանված է պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություններ կատարել նաև պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին վերաբերող՝ օրենքի այլ հոդվածներում,
  2. Օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասում «ընդգրկվում է հավելավճարի գումարի» բառերը փոխարինվել է «հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով» բառերով և ստացվել է, որ 30 տոկոսից ավելի հավելավճար ստացող պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափի հաշվարկում հավելավճարը մասնակցելու է 30 տոկոսից պակաս չափով,
  3. եզրափակիչ մասով և անցումային դրույթներով սահմանվել են կիրառելիության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ․ մասնավորապես, հարկ է նշել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով երկարամյա ծառայության կենսաթոշակ նախատեսված չէ, իսկ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի հաշվարկման կարգը նախատեսված է օրենքի 5-րդ հոդվածով, այլ ոչ թե 9-րդ հոդվածով (օրենքի 9-րդ հոդվածի համապատասխան դրույթներն ուժը կորցրած են ճանաչվել 23.03.22 ՀՕ-78-Ն օրենքով),

Ըստ այդմ, կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականության իրականացումն ապահովելու և կենսաթոշակային ապահովության օրենսդրության շրջանակներում կիրառելի նորմեր սահմանելու  նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքով սահմանված կարգավորումները։

Հետաքննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության առանձնահատկությունները «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանելու նպաստակով առաջիկայում կմշակվի և կշրջանառվի համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ այդ օրենքում նախատեսվող այլ փոփոխությունների հետ միասին։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

2. Կարգավորման առարկան

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է.

  1. ուժը կորցրած ճանաչել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները,
  2. սահմանել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած և սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները,
  3. կարգավորել կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում որպես պաշտոնակատար նշանակված և պաշտոնակատար նշանակվելու պահին առնվազն 17 տարվա հետաքննիչի ստաժ ունեցող անձանց՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակի իրավունքին առնչվող հարաբերությունները։

Նախագծով առաջարկվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ՝ կատարելով որոշ խմբագրական փոփոխություններ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կկարգավորվեն պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց, ինչպես նաև կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում որպես պաշտոնակատար նշանակված և պաշտոնակատար նշանակվելու պահին առնվազն 17 տարվա հետաքննիչի ստաժ ունեցող անձանց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից կամ որևէ այլ ռազմավարական փաստաթղթից՝ այն ապահովում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հստակեցումը։

5. Տեղեկանք

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա կամ նվազի:

 

  • Discussed

    10.01.2023 - 26.01.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2116

Print