Add to favourites

Under development

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
  • 14-րդ կետից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» և «կամ խեղման» բառերը։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» և «կամ խեղման» բառերը։

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասում «5‑12‑րդ» բառերը փոխարինել «5‑11-րդ» բառերով, «ընդգրկվում է հավելավճարի գումարի» բառերը փոխարինել «հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով» բառերով,  իսկ 4-րդ, 10-րդ և 11-րդ մասերում «9‑12‑րդ» բառերը փոխարինել «9‑11‑րդ» բառերով։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասի 1-ին կետում «8‑12‑րդ» բառերը փոխարինել «8-11-րդ» բառերով․
  • 6-րդ մասում «վերահաշվարկում» և  «վերահաշվարկված» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվարկում» և  «հաշվարկված» բառերով։ 

 Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի՝

  • 13-րդ մասում «8‑12‑րդ» բառերը փոխարինել «8-11-րդ» բառերով․
  • 16-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-21-րդ մասեր․

«17. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, ով այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և բավարարում է սույն օրենքով սահմանված  պայմաններին։ Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, ում կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով։

  1. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնից, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի չափը սույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք է ընդունվում սույն մասում նշված ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարը։
  2. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 17-րդ մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ։
  3. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
  4. Հետաքննության մարմնի աշխատակիցները՝ ոստիկանության հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչները, արտակարգ իրավիճակների նախարարության, ռազմական ոստիկանության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի պաշտոն զբաղեցրած անձինք, նշված ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոնում որպես պաշտոնակատար, պաշտոնակատար նշանակվելու (ինքնավար պաշտոն զբաղեցնելու) օրվանից հետո` երեք տարվա ընթացքում, օգտվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Այս դեպքում սույն մասում նշված անձանց հետաքննիչի պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը հաշվառվում է նրանց մասնագիտական ստաժում։»։ 

Հոդված  7.  Օրենքի 1-ին հավելվածի՝

  • վերնագրում «1-ին մասի 8-րդ» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 13‑րդ» բառերով․
  • 3-րդ մասի 4-րդ կետում «Անշարժ գույքի կադաստրի» բառերը փոխարինել «Կադաստրի» բառերով, իսկ 28-րդ կետում «Սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական» բառերով․

3 ) 4-րդ մասի 12-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։ 

Հոդված  8.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի9-ի ՀՕ‑243‑Ն օրենքը։

 

 

  • Discussed

    10.01.2023 - 26.01.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2115

Print