Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2022թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայա­կան և ավագ ենթասպայական կազմերի պայմանա­գրա­յին զինծառա­յողների կողմից բնակա­րան կամ բնակե­լի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:

ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 28-ի N 1167-Ն որոշմամբ 2022թ. դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված թվով 518 զինծառայողները նույնպես ընդգրկվել են 2022թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:

2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների և իրադրության լարվածության ու դրանից ելնելով այլ գործընթացների կապակցությամբ զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնված բնակելի անշարժ գույք գնելու իրավունքը իրացնել:

Արդյունքում, 2022թ. համար հատկացված 1018 տեղեկանքների հիման վրա բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու պայմանագրեր են կնքել ընդամենը 445 շահառու (2022թ. միջին վարկը  մեկ շահառուի հաշվարկով կազմել է  18.879.573 դրամ), իսկ 573 շահառու չի կարողացել իրացնել իր իրավունքը:

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել 2022թ. համար տրված տեղեկանքների գործողության ժամկետը, որի նախադեպը առկա է նաև 2020թ. տրված տեղեկանքների մասով` համաձայն ՀՀ կառավարության 27.01.2021թ. N 83-Ն որոշման:

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն 2022 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղու­թյամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

  • Discussed

    28.12.2022 - 12.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3218

Print

Suggestions

Դավիթ Պողոսյան

12.01.2023

Պետք է այս հարցին հրատապ լուծում տալ , որպեսզի մարդիկ հասցնեն գնումը։ միայն վարկային գործընթացը մեկ ամիս է տևում։

Դավիթ Պողոսյան

12.01.2023

Ես առաջարկում եմ օրենքի մեջ կատարել փոփոխություն և գրել, որ ամեն տարվա տրված տեղեկանքը ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա խաղարկության օրը

See more